🎬 #cinéPAN (14)
🌋 Եթե ամանորյա սեղանից աղցան ու բլինչիկ դեռ մնացել է, ապա հավաքեք իրար գլուխ և ուտելով վայելեք կինոյի պատմության ամենաէպիկ եռագրությունը` «Մատանիների տիրակալը»։ Հետո պատկերացրեք՝ ինչպիսին կլիներ այն, եթե ռեժիսորական աթոռը զբաղեցներ, ասենք, Քվենտին Տարանտինոն. սև կոստյումներով հոբիթները երկար բակերով Գենդալֆի գլխավորությամբ, ում խաղում է Սեմյուել Լ. Ջեքսոնը, զինված կատանաներով ու գլոքերով, գնում են Սաուրոնի հարցերը վատով լուծելու։ Իսկ Տարանտինոն կարող էր հայտնվել ռեժիսորական աթոռին, որովհետև լեգենդար ֆրանշիզի մշակման վաղ փուլում ծավալվող դրաման պակաս հուզիչ չէր Միջերկրի համար պայքարից։ «Մատանիների տիրակալի» մշակման վաղ շրջանի վայրիվերումների մասին կարդացեք PAN-ի նոր լոնգրիդում`
📖 lav.pan.am/LOTR
Անցնենք կինոյի նորություններին.
🔫 Հիանալի Black Bird-ի հեղինակ Դենիս Լիհեյնը կրկին կմիանա Տարոն Էջերտոնին` իր նոր Firebug քրեական սերիալի համար` http://tinyurl.com/2bns7kc6
🦸🏻♀️ Իսկ The Boys-ի չորրորդ սեզոնը կցուցադրվի հունիսի 13-ին` http://tinyurl.com/48vsw895
Շատ երկար ենք սպասելու
🕴🏻 AppleTV-ի Slow Horses լրտեսական սերիալն էլ երկարացվել է հինգերորդ սեզոնով` http://tinyurl.com/mrfkz2a4
🏰 Ջեք Բլեքը դեր է ստացել Minecraft-ի էկրանավորման մեջ` http://tinyurl.com/vvrxp3ze
Անհասկանալի է, թե խաղի կոնկրետ ինչն են էկրանավորում
🫱🏻🫲🏼 Մեծ իրադարձություն է տեղի ունեցել հորրորների աշխարհում. ձուլվել են Ջեյսոն Բլումի Blumhouse ու Ջեյմս Վանի Atomic Monster կինոընկերությունները` http://tinyurl.com/54kztftx
🐭 Այն բանից հետո, երբ Steamboat Willie-ն դարձավ հասարակական սեփականություն, հորրոր ստեղծողները մի շարք ֆիլմեր են անոնս արել Միքքի Մաուսի մասնակցությամբ` http://tinyurl.com/27jybsrv
😈 Հորրորների սիրահարներին կհետաքրքրի նաև The Omen դասական ֆիլմի պրիքվելի առաջին հոլովակը` http://tinyurl.com/5n88s4jf
🦹🏻♂️Ինչ վերաբերում է MCU-ին, The Walking Dead-ի աստղ Սթիվեն Յոնը լքում է Thunderbolts-ի քասթը` http://tinyurl.com/2p825syp
Պատճառը գրաֆիկների անհամապատասխանությունն է
🔁 Իսկ Ջոնաթան Մեյջորսի հեռացումից հետո, ըստ շշուկների, Marvel-ը դիտարկում է նրան Քոլման Դոմինգոյով փոխարինելու հնարավորությունը` http://tinyurl.com/yxbbd8xw
🤷🏻♂️ Վատ նորություն ունենք Վլադիմիր Նաբոկովի սիրահարների համար. Netflix-ը հրաժարվել է Laughter in the Dark (ռուսերեն տարբերակը` Камера обскура) վեպի էկրանավորումից` http://tinyurl.com/8csdvdxy
Շատ ափսոս
🇦🇲 Ու մի քանի հուշում, թե ինչ կարելի է դիտել կինոթատրոններում.
▪️ Հսկա կայձյուն կրկին հարձակվում է` Գոձիլայի մասին լավագույն Godzilla: Minus One ֆիլմում` http://tinyurl.com/4kuze8ec
▪️ Կարող եք նայել նաև Էնցո Ֆերարիի մասին Մայքլ Մաննի Ferrari կենսագրական ֆիլմը` http://tinyurl.com/7jx8aszk
▪️ Կամ էլ` երկրորդ Aquaman-ը` վկա լինելով DCEU-ի մահվանը` http://tinyurl.com/3ssjmxkh
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N13)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan