🎬 #cinéPAN Weekly (140)
🧛🏻♂️ Խցանման մեջ հետևիցդ անդադար «սիգնալ» տվողները, վստահաբար, «բոշի» վամպիրներ են։ Դրանք ատամների փոխարեն օգտագործում են Bosch շչակները, իսկ արյան փոխարեն` բարեկիրթ ու պարկեշտ մարդ լինելու քո վերջին հույսը։ Կինոթատրոնի մթության մեջ էլ գործում են այսպես կոչված «չաթի» վամպիրները, որոնք ֆիլմի ամենակարևոր պահին կուրացնում են քեզ հեռախոսի լույսով` իբր Անուլիկի շտապ մեսիջին պատասխանելու համար, բայց իրականում սնվում են քո ռացիոնալությամբ։ Էլ ավելի վտանգավոր են պոլիկլինիկայում հանդիպող «հարցնեմ-թռնեմ» վամպիրները. «ես մենակ հարցնում եմ» ասելով` նրանք ճեղքում են հերթն ու կես ժամով զբաղեցնում թերապևտի կաբինետը` սնվելով մերձավորի նկատմամբ սիրո քո վերջին նշույլներով։ Դրանց համեմատ, ավանդական արնախումներն ընդամենը անվնաս ու հանդարտ արարածներ են, ու հենց նրանց է նվիրված #PAN-ի նոր կարդալիքը`
✍🏻 https://lav.pan.am/vampyr
Անցնենք կինոյի նորություններին.
🐺 Նախորդ շաբաթ վերջապես հրապարակվեց տարվա գլխավոր ֆիլմի թրեյլերը` https://krch.at/lw5uh
🧐 Ինտերնետային քրիփիպաստաների էկրանավորումներումների թրենդը շարունակվում է. հերթը հասել է Siren Head-ին` https://krch.at/70ymi
⛑️ Neon-ն էլ իր թևի տակ է վերցրել Լուկա Գուադանինյոյի Artificial-ը, որը պատմում է OpenAI-ի սկանդալի մասին` https://krch.at/51694
Մինչ այդ ֆիմից հրաժարվել էին A24-ն ու Netflix-ը
🫂 Թոմ Հարդիի ու Mobland սերիալի հեղինակների միջև կոնֆլիկտը հարթվել է` https://krch.at/u15o5
💪🏻 Հրաշալի Reacher-ի չորրորդ սեզոնն էլ կմեկնարկի օգոստոսի 12-ին` https://krch.at/gro9t
💸 Obsession-ը դարձել է 2020-ականներին վարձույթում ամենաշատ գումար վաստակած օրիգինալ ֆիլմը` https://krch.at/s3r2q
🕺🏿 Իսկ Michael-ը դարձել է պատմության մեջ ամենաշատ գումար վաստակած կենսագրական ֆիլմը` https://krch.at/lkaln
🧥 Ի դեպ, կենսագրական ֆիլմ են նկարելու նաև մոդելյեր Ջորջիո Արմանիի մասին` https://krch.at/e63tu
🎥 Netflix-ը կփորձի էկրանավորել Persona-ն սերիալային ֆորմատում` https://krch.at/hwu7p
🔮 Ու վերջապես` նոր մանրամասներ են հայտնվել Մայք Ֆլենագանի The Exorcist-ի մասին` https://krch.at/rpoqa
🇦🇲 Ի՞նչ դիտել կինոթատրոններում.
▪️ Օլիվիա Ուայլդի The Invite կատակերգությունը` https://krch.at/35v6n
▪️ Եթե կինոկոմիքսների սիրահար եք` Supergirl-ը, չնայած կինոքննադատներն այն սառն են ընդունել` https://krch.at/634sc
▪️ Կամ էլ Toy Story 5-ը` https://krch.at/fmfre
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N139)
📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan