🎬 #cinéPAN Weekly (141)
🫣 Մի օր նյարդերդ տեղի են տալիս ու բողոք ես գրում շենքի համատիրության Կիմա ծյոծյային այն մասին, որ հարևանդ` Գրիշը, ամեն առավոտ ժամը յոթին «խոդում է» հավանաբար մազութով աշխատող իր «դռելը» ու փորում շենքի կրող պատը։ Կիմա ծյոծյան, որպես իսկական ղեկավար, Գրիշի կնոջ միջոցով նկատողություն է անում Գրիշին։ Դրանից հետո Գրիշին սկսում ես ավելի հաճախ տեսնել, քան կուզեիր։ Մտնում ես լիֆտ` մուննաթ դեմքով կանգնած է։ Դուրս ես գալիս շենքից, պպզած թզբեխ է ֆռցնում ու մեղադրող հայացքով նայում քեզ։ Գնում հասնում ես Քոբուլեթի հանգստանալու, ծովի ջրից բարձրանում է Գրիշի քաչալ գլուխը` անթարթ աչքերը քեզ ուղղված։ Գրիշը դառնում է կյանքիդ անբաժան մասը, քո անձնական ստալկերը, ով ոչինչ չի անում, բայց իր գոյությունը դարձնում է քո գոյության սիմբիոնտ։ Մոտավորապես այսպիսին է նախորդ դարի ամենահայտնի քրեական պատմություններից մեկի` «Վախի հրվանդանի» սյուժեն, որն արդեն 21-րդ դարում վերածվել է սերիալի` անկրկնելի Խավիեր Բարդեմի մասնակցությամբ։ #PAN-ի նոր կարդալիքը դրա մասին է`
✍🏻 https://lav.pan.am/CapeFear
Անցնենք կինոյի նորություններին.
🚗 Վերջին «Ֆորսաժի» նկարահանումները դեռ չեն մեկնարկել` https://krch.at/kvoyr
🎥 Իսկ այ Fallout-ի երրորդ սեզոնն արդեն նկարում են` https://krch.at/yj1el
🗓️ Հրաշալի The Studio-ի երկրորդ սեզոնը կցուցադրվի հաջորդ տարվա մարտին` https://krch.at/9r2r5
🕴️ Սաշա Բարոն Քոենն էկրաններ կվերադարձնի Ալի Ջիին` https://krch.at/mod4l
🏍️ The Sopranos-ի հեղինակ Դեյվիդ Չեյզն էլ աշխատում է նոր ֆիլմի վրա` https://krch.at/iu8wq
🏍️ Դուեյն Ջենսոնն էլի շարունակում է ձգտել լուրջ դերերի` https://krch.at/9c0lv
Այս անգամ նա կխաղա դեմենցիայով մոտոցիկլավարի
👩🎤 Հայտնի է Բրիթնի Սփիրսի մասին կենսագրական ֆիլմի սցենարիստը` https://krch.at/rb9b1
🤓 Ինտերնետ մշակույթը ներխուժում է կինո` https://krch.at/jgyds
Այս անգամ խոսքը SCP Foundation-ի էկրանավորման մասին է
🤷♂️ Ասում են` Netflix-ը չեղարկել է կարթագենցի Հաննիբալի մասին ֆիլմը` https://krch.at/h5xvd
Դենզել Վաշինգտոնի մասնակցությամբ Անտուան Ֆուկուայի ֆիլմի նկարահանումները դադարեցվել էին այս ամիս
🦸♀️ Supergirl-ն էլ իսկական ֆինանսական աղետ է դարձել` https://krch.at/lt7fi
🇦🇲 Ի՞նչ դիտել կինոթատրոններում.
▪️ Այս շաբաթ վերջապես կդիտենք Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը»` https://krch.at/isae9
▪️ Կամ էլ Evil Dead Burn-ը` արյունալի հորրորների սիրահարների համար` https://krch.at/rjhrb
▪️ Արտհաուս սիրողներն էլ կծանոթանան Նիկոլաս Վինդիգ Ռեֆնի նոր ֆիլմին` https://krch.at/zagzl
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N140)
📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan