🎬 #cinéPAN Weekly (142)
🦸🏻 90-ականներին կյանքի արևածագում գտնվող միլենիալն ուներ սեփական հերոսները։ Որպես կանոն, նրանք հայտնվում էին VHS տեսաերիզներից։ Իր հզոր թրով թշնամիներին ոչնչացնող Կոնանն ու անողոք ռոբոտ մարդասպանը հերոս էին դարձրել Երկաթյա Արնիին, Վիետնամում սովետական իշխանության վերջին նշույլները վառող Ջոն Ռեմբոն ու ոսկրափշրիչ մենամարտից հետո սիրելի կնոջ անունը բացականչող Ռոքքի Բալբոան հերոսացրին Սլային, իսկ դե Բելգիական Մուսկուլի էլեգանտ բալետային կռիվներն ու շպագատ իջնելու տանջալից տեսարանը միլենիալ դեռահասի անհասանելի երազն էին, ինչի հետևանքով հազարավոր տղաներ ու աղջիկներ կարատե էին պարապում անհասկանալի ծագմամբ «սենսեյների» մոտ։ Բայց կար մի հերոս, ով ոչ կարատե գիտեր, ոչ թուր ուներ, ոչ էլ նռնակի գլխիկով աղեղներ։ Նա «ընդամենը» գիտնական էր, ում առաքելությունը մոլորակի վրա ապրած ամենաահարկու գիշատիչներից երեխաներին փրկելն էր։ Դոկտոր Ալան Գրանտը նույնպես այդ սերնդի հերոսն էր։ Օրերս կյանքից հեռացավ նրան մարմնավորած հրաշալի դերասան Սեմ Նիլը, ու #PAN-ը Նիլի հարուստ ֆիլմացանկից փորձել է առանձնացնել լավագույն դերերը`
✍🏻 https://lav.pan.am/samneill
Անցնենք կինոյի նորություններին.
📽️ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամփոփեց արդյունքները` https://o.pn.am/c5tEFc
🦇 The Batman-ի սիքվելն էկրաններ կբարձրանա հինգ ամսով ավելի ուշ` https://krch.at/zigub
🙅🏻 ԱՄՆ սցենարիստների գիլդիան փորձում է թույլ չտալ Warner Bros-ի ու Paramount-ի պատմական ձուլումը` https://krch.at/9mn71
🤚🏻 Նույն նպատակն է հետապնդում ԱՄՆ 12 նահանգների կոալիցիան` https://krch.at/ck8sl
🤝🏻 Սթիվ Բուշեմին միացել է Far Cry-ի սերիալային էկրանավորման քասթին` https://krch.at/3zt5j
⏲️ Հայտնի է դարձել նոր Avengers-ի քրոնոմետրաժը` https://krch.at/bpx42
💍 Մեկնարկել են The Lord of the Rings: The Hunt for Gollum-ի նկարահանումները` https://krch.at/rc2tg
🤷🏻♂️ Մշակման փուլում է A Nightmare on Elm Street-ի նոր տարբերակը` https://krch.at/ui5z4
Նախորդ անհաջողությունից դասեր չքաղեցին
🧐 Հրապարակվել է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի նոր ֆիլմի թրեյլերը` անճանաչելի Թոմ Քրուզով` https://krch.at/96ftb
🥸 The Terror-ի հեղինակները կողմնորոշվել են չորրորդ սեզոնի սկզբնաղբյուրի հարցում` https://krch.at/obxlw
🎥 Նաև մեկնարկել են From-ի վերջին սեզոնի նկարահանումները` https://krch.at/r1v66
🇦🇲 Ի՞նչ դիտել կինոթատրոններում.
▪️ Այս շաբաթ վերջապես կդիտենք Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը»` https://krch.at/isae9
▪️ Կամ էլ Evil Dead Burn-ը` արյունալի հորրորների սիրահարների համար` https://krch.at/rjhrb
▪️ Արտհաուս սիրողներն էլ կծանոթանան Նիկոլաս Վինդիգ Ռեֆնի նոր ֆիլմին` https://krch.at/zagzl
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N141)
📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan