🎬 #cinéPAN Weekly (143)
🤪 Այցելում ես մոլ` ձմեռվա համար տաք գուլպաների հետևից, որովհետև շոգ ամառը ճիշտ ժամանակն է գուլպաներ գնելու համար։ Շատ արագ մոլորվելով` մոտ երեք ժամ թափառում ես կահույքի բաժնի լաբիրինթոսներում, ինչից հետո հրաշքով սողոսկում ես միաչքանի կաչոկ պահակից` ձևացնելով, թե ուղղակի նայում ես։ Ապա ստիպված ես լինում քայլելիս կառչել հեռախոսիդ էկրանին ու չնայել կողքերդ, որպեսզի չտրվես էլիտար երշիկի անվճար համտես առաջարկող փրոմոութերների քաղցրահնչյուն կանչին, ինչից հետո վիրտուոզ կերպով խուսանավում ես դրամարկղի մոտի սարսափելի հերթերի մոտով. մեկում մի կին վերադարձի հետ կապված սկանդալ է շինել, մյուսում հավերժ կախել է վճարային տերմինալը։ Ու երբ տանջված, ծերացած ու նյարդային բջիջներիդ կեսը կորցրած վերջապես վերադառնում ես տուն, հայտնաբերում ես, որ բազմոցիդ հարմար տեղավորվել է բարեկամներիդ ամբոխը, ովքեր խժռում են վերջին պելմեններդ ու համոզում կնոջդ դիմել ոստիկանություն` քեզ գտնելու համար։ Կարճ ասած, լրիվ սովորական, շարքային իրավիճակ, ճիշտ և ճիշտ ինչպես Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմում, որն արդեն դիտել ենք ու կիսվում ենք տպավորություններով`
✍🏻 https://lav.pan.am/odysseymovie
Անցնենք կինոյի նորություններին.
💸 The Odyssey-ն իսկական տրիումֆով է մեկնարկել համաշխարհային վարձույթում` https://krch.at/doji3
👻 Ի դեպ, Նոլանն ասում է, որ շատ կուզեր հաջորդը հորրոր նկարեր` https://krch.at/q5vks
🔮 Marvel-ն արդեն պլաններ է մշակում մինչև 2042-ն իր կինոտիեզերքի զարգացման ուղղությամբ` https://krch.at/bvcoy
🤑 Զարմանալի չէ, հաշվի առնելով, թե ինչ ռեկորդներ է խփում նոր Avengers-ի թրեյլերը` https://krch.at/qmdyy
🎙️ Ռայան Ռեյնոլդսն էլ խոսել է Դեդփուլի մասին հաջորդ ֆիլմի թեմայով` https://krch.at/fg5p5
🤷🏻♂️ Չնայած Toy Story 5-ի ֆինանսական հաջողությանը` Pixar-ը կրկին ընկել է Disney-ի կրճատումների տակ` https://krch.at/oeycl
🙄 Հիշո՞ւմ եք` Թոմ Քրուզի մասնակցությամբ հին ֆիլմ կար, կոչվում էր Days of Thunder. դրա սիքվելն են մշակում` https://krch.at/e7dje
😎 Իսկ Իլոն Մասկին հիշո՞ւմ եք. սա էլ հայտարարել է, թե մինչև տարվա վերջ իր Grok AI-ը կկարողանա Ոդիսականի ճշգրիտ էկրանավորում գեներացնել` https://krch.at/trlh4
Քուանշ
🤖 RoboCop-ի մարդկային սերիալային էկրանավորումը հավանություն է ստացել` https://krch.at/koqvt
🤦🏻♂️ Warner Bros-ի ու Paramount-ի ձուլման կիլդիմն էլ շարունակվում է` https://krch.at/yo1wy
🇦🇲 Ի՞նչ դիտել կինոթատրոններում.
▪️ Ու դուք դեռ հարցնո՞ւմ եք` https://krch.at/isae9
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N142)
📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan