#cinéPAN
January 15, 2024

🎬 #cinéPAN (15)

🥺 Երկարատև սերիալ նայելը հեռվում ապրող լավ բարեկամների տանը ամռան արձակուրդներն անցկացնելու նման է։ Ընթացքում կապվում ես մարդկանց հետ, ամեն օր հետները սեղան նստում, կիսում ուրախություններն ու տխրությունները, սկսում ես հասկանալ նրանց, նրանք դառնում են քո կյանքի մի մասը։ Բայց ինչպես ցանկացած ամառ ու ցանկացած արձակուրդ, սերիալը մի օր ավարտվում է. դա, մի կողմից, սպասված, բայց միշտ ցավալի բաժանում է։ Ու այն, թե ինչպիսին կլինի ֆինալը, պայմանավորում է ամբողջ այս ճանապարհորդության մասին մեր տպավորությունները։ PAN-ը լոնգրիդում պատմում է լավ, անորոշ ու, երբեմն, վատ սերիալային ավարտների մասին`
📖 lav.pan.am/tvshow


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

💯 Մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումները` http://tinyurl.com/y5pd8j4a
Մեծ ռեժիսորի հոբելյանը նշում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում

😎 Այսուհետ հայերով «Օսկարում» ծանոթ ունենք, որովհետև մրցանակաբաշխության գլխավոր տնօրենը հայ է` http://tinyurl.com/yc4n7fuh

🖖🏻 Հաջորդ լիամետրաժ Star Trek-ի ռեժիսոր է նշանակվել Andor-ի ռեժիսոր Թոբի Հեյնսը` http://tinyurl.com/sys7bf6z
Իրադարձությունները ծավալվելու են 2009-ի ֆիլմից մի քանի տասնամյակ առաջ

🔦 Star Wars-ն էլ հետ չի մնում. The Mandalorian-ի թեմայով լիամետրաժ ֆիլմի ռեժիսորական աթոռը վստահել են Ջոն Ֆավրոյին` http://tinyurl.com/bdp3p45h
Ինչը, իհարկե, հիանալի է

🧟‍♂️ Եվս մեկ հիանալի լուր. Դեննի Բոյլն ու Ալեքս Գարլանդը կրկին կմիավորվեն` 28 Days Later-ի տրիքվելի նկարահանման հրապարակում` http://tinyurl.com/yc6kzvcm

😵 The Ritual-ի ռեժիսոր Դեյվիդ Բրուքներն էլ կզբաղվի The Blob լեգենդար հորրորի ռեմեյքով` http://tinyurl.com/27w9s582
Սցենարը նույնպես Բրուքներին է վստահվել

🫶🏻 Իսկ Լեոնարդո Դի Կապրիոն կխաղա Փոլ Թոմաս Անդերսոնի նոր ֆիլմում` http://tinyurl.com/3whx5bfd
Ռեժիսորի ամենամասշտաբային կտավում ներգրավված կլինեն նաև այլ հռչակավոր աստղեր

🎭 Քանի խոսում ենք քասթինգից, The Last of Us-ի երկրորդ սեզոնում Էբբիի դերի համար հաստատվել է Քեյթլին Դեվերը` http://tinyurl.com/ycyenuy7
Յանգ Մազինոն (Beef) կխաղա Ջեսիին

♾️ Թոմ Քրուզն էլ էքսկլյուզիվ պայմանագիր է կնքել Warner Bros. Discovery-ի հետ` իր մասնակցությամբ օրիգինալ ֆիլմեր ու ֆրանշիզներ ստեղծելու մասին` http://tinyurl.com/mr2k8v7b

👻 Stranger Things-ի սիրահարներին. մեկնարկել են հինգերորդ սեզոնի նկարահանումները` http://tinyurl.com/9hheyh44


🇦🇲 Ի՞նչ կարելի է դիտել կինոթատրոններում.

▪️ Ջեյսոն Ստեթհեմի սիրահարները կարող են նայել նրա մասնակցությամբ նոր մարտաֆիլմը` http://tinyurl.com/4ep3wep7 (YouTube)

▪️ Եթե նախընտրում եք իրական փաստերի վրա հիմնված պատմություններ, ապա ընտրեք The Iron Claw-ը` http://tinyurl.com/yuvmctcy (YouTube)

▪️ Կամ էլ կարող եք ընտրել Ռոալդ Դալի հերթական ադապտացիան` նայելով Wonka-ն` http://tinyurl.com/bdek62ua (YouTube)


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N14)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan