🎬 #cinéPAN (17)
🫠 Կուբացի միգրանտ, կոքսի ու կյաժ բոյով կանանց սիրահար Թոնի Մոնտանան շատ հայ ջահելների համար «լավ տղու» օրինակելի կերպար է։ Ասում են` Թոնին դուխը տեղը տղա է, ամեն ինչի հասնում է սեփական խելքով ու «պրինցիպներով», բոլորին իրենց տեղը ցույց է տալիս, ու, ընդհանրապես, մի հրաշք անձնավորություն է։ Իրականում, ֆիլմի հեղինակները դիամետրալ հակառակ կերպար են ստեղծել. Մոնտանայի բարոյական կողմնացույցը անորոշ է ու խափանված, սկզբունքները` ըստ իրավիճակի, ինքը` կերպարը, ավելի շուտ բացասական։ Այդ դեպքում, ինչո՞ւ են մարդիկ հակառակ կարծիքի. PAN-ի նոր լոնգրիդում փորձել ենք հասկանալ`
📖 lav.pan.am/lavtxatoni
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Անցնենք կինոյի նորություններին.
📋 Հայտարարվեցին այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդները` http://tinyurl.com/mw5xvbw6
Ցավոք, հայկական «Ամերիկացին» դուրս մնաց պայքարից
😖 Ռայան Գոսլինգին, ով նույնպես թեկնածու է, զայրացրել է Barbie-ի ռեժիսոր Գրետա Գարվիգին ու դերասանուհի Մարգո Ռոբիին չներառելը` http://tinyurl.com/2k564s6f
🦅 Ամերիկյան բնիկների թեման կինոյում կզարգացնի Yellowstone-ի ստեղծող Թեյլոր Շերիդանը` էկրանավորելով Ս. Կ. Գվինի Empire of the Summer Moon գիրքը` http://tinyurl.com/2b49k6zj
🫱🏻🫲🏼 Դեյվիդ Ֆինչերը երեք տարով երկարաձգել է իր պայմանագիրը Netflix-ի հետ` http://tinyurl.com/pwyth9af
🤷🏻 Ի դեպ, Netflix-ը չեղարկել է The Mothership ֆանտաստիկ ֆիլմը` որոշ դրվագների վերանկարահանման անհրաժեշտության պատճառով` http://tinyurl.com/27rrwvtv
Դա չնայած նրան, որ ֆիլմը գրեթե ամբողջությամբ պատրաստ էր
📕 The Book of Eli պոստապոկալիպտիկի պրիքվել սերիալում գլխավոր դերը կխաղա Ջոն Բոյեգան` http://tinyurl.com/4jhwnnb3
Նա կմարմնավորի երիտասարդ Եղիային
🦹🏻♂️ Հյու Ջեքմանն էլ ավարտել է նկարահանումները երրորդ Deadpool-ում` http://tinyurl.com/37terrpt
🦸🏻♀️ Թարմացված DCEU-ում Supergirl-ի դերի համար դիտարկվում է Միլլի Օլքոքի ու Մեգ Դոնելիի թեկնածությունը` http://tinyurl.com/2yd6ksjk
🥷 Հրապարակվել է Shōgun մինի սերիալի եզրափակիչ արյունոտ թրեյլերը` http://tinyurl.com/5bje88pa
🧑🏻🦲 Ու Avatar: The Last Airbender անիմացիոն սերիալի լայվ էքշն տարբերակի թրեյլերը` http://tinyurl.com/33crffwv
Շյամալանն անկյունում լացում է դառն արցունքներով
🇦🇲 Ի՞նչ կարելի է դիտել կինոթատրոններում.
▪️ Սոֆիա Կոպպոլայի Priscilla կենսագրական դրաման` Էլվիս Փրեսլիի կնոջ մասին` http://tinyurl.com/4ufmwbxx (YouTube)
▪️ The Vourdalak ֆրանսիական հորրորը` նյարդերը խուտուտ տալու համար` http://tinyurl.com/3dfjcccc (YouTube)
▪️ Կամ էլ ռեսթլերների ընտանիքի մասին The Iron Claw դրաման` http://tinyurl.com/2mjtj8x8 (YouTube)
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N16)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan