🎬 #cinéPAN (16)
🎰 Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակի հաղթողը որոշվում է հետևյալ կերպ. ակադեմիկոսները փակվում են հսկա վրանում, որի մուտքերի քանակը համապատասխանում է թեկնածու ֆիլմերի քանակին, ու յուրաքանչյուր մուտք կրում է տվյալ ֆիլմի անվանումը։ Նստում են շրջանով ու կենտրոնում փոքրիկ խարույկ վառում` ուշադիր հետևելով, թե որ ուղղությամբ կշարժվի ծուխը։ Որ մուտքից ծուխն առաջինը դուրս եկավ, այդ ֆիլմն էլ հաղթում է։ Երբեմն ակադեմիկոսներն անցկացնում են անվանական կրիաների մրցավազք, երբեմն` զառ են նետում կամ օգտագործում պսևդոպատահական թվերի գեներատոր։ Իսկ ինչպիսի՞ն կլիներ արդար մրցանակաբաշխությունը։ PAN-ը նոր լոնգրիդում կիսվում է (սուբյեկտիվ) ալտերնատիվներով`
📖 lav.pan.am/oscaraward
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Անցնենք կինոյի նորություններին.
💯 Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ` կարդացեք ևս մեկ հետաքրքիր լոնգրիդ կինոյի տաճարի տիրակալի մասին` https://lav.pan.am/parajanov
🏆 Արդեն հայտնի են նախորդ տարվա լավագույնները սերիալային ոլորտում, քանի որ տեղի ունեցավ Emmy մրցանակաբաշխությունը` http://tinyurl.com/4mt8by3y
🐉 Մեկնարկել են How to Train Your Dragon անիմացիոն ֆիլմի խաղարկային տարբերակի նկարահանումները` http://tinyurl.com/2htwvbmt
Դիսնեյից լավ բան չեն սովորի
🫣 Netflix-ը շարունակում է Fear Street հորրոր անթոլոգիան` հիմնված Ռ. Լ. Սթայնի գրքերի վրա` http://tinyurl.com/mtmz2z2y
😱 Իսկ Նիվ Քեմպբելը դեմ չի վերադառնալ Scream-ի աշխարհ` «բարենպաստ պայմանների դեպքում»` http://tinyurl.com/bddtcy5y
Խոսքը, հավանաբար, առնվազն վեց զրոյից բաղկացած բարենպաստ պայմանների մասին է
🦸🏻 Ինսայդերները պնդում են, որ Դեբորա Էնն Վոլլն ու Էլդեն Հենսոնը կվերադառնան իրենց դերերին նոր Daredevil-ում` http://tinyurl.com/4v5saas3
🧛🏾♂️ Լոուրենս Ֆիշբորնն էլ կմարմնավորի վամպիր Ռեգիսին` The Witcher-ի չորրորդ սեզոնում` http://tinyurl.com/ycy7wmkn
🤏🏻 The Office-ի ստեղծողները հունվարի 22-ին կթողարկեն յոթերորդ սեզոնի ընդլայնված դրվագներն ու ջնջված նյութերը` http://tinyurl.com/2ab5cvx4
👨🏻🚀 Հրապարակվել է Chernobyl-ի ռեժիսոր Յոհան Ռենքի Spaceman գիտաֆանտաստիկ ֆիլմի թրեյլերը` http://tinyurl.com/ynf63haw
👗 Ինչպես նաև Քրիստիան Դիորի ու Կոկո Շանելի հակամարտության մասին The New Look սերիալի թրեյլերը` http://tinyurl.com/mr46jxfr
🇦🇲 Ի՞նչ կարելի է դիտել կինոթատրոններում.
▪️ Կարելի է փորձել Թոմա Բիդեգենի «Լքյալների կղզին» դրաման` կղզում հայտնված զույգի գոյատևման մասին` http://tinyurl.com/34ubj7xm (YouTube)
▪️ Կամ տեսնել, թե ինչպես է մեղվապահ Ջեյսոն Սթեթhեմը կրկին ոսկորներ կոտրում` http://tinyurl.com/wp3tz68a (YouTube)
▪️ Բայց ամենալավը, քանի դեռ հնարավորություն կա, Հիյաո Միաձակիի նոր գլուխգործոցը վայելելն է` http://tinyurl.com/3t3bsmxh (YouTube)
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N15)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan