🎬 #cinéPAN (18)
🧙🏻♂️ Մի անգամ տղան ու աղջիկը քայլում էին ծառուղիով։ Հանկարծ նրանք հանդիպեցին Ծեր Իմաստունին։ «Օ՜, Ծեր Իմաստուն։ Կա՞ արդյոք աշխարհում հավերժական սեր», ոգեղենիկ ձայնով հարցրեց աղջիկը։ Մի պահ մտածելուց հետո Ծեր Իմաստունը պատասխանեց. «Վասնզի յավերժութիւն գնայոք յեկեսցե զի սրտոք է յեղիցի ու յավիտենական ըզ յուր ամենին»։ «Մերսի շատ», խելացի պատասխանից ոգեշնչված ասաց աղջիկն ու խորաթափանց ժպիտով նայեց տղային` փորձելով գուշակել վերջինիս հարցը։ Տղան մի լավ հազաց ու հարցրեց. «Օ՜, Ծեր Իմաստուն, արդյո՞ք կինոն զարգանում է թռիչքաձև, թե՞ աստիճանաբար»։ Իմաստունը չէր հասցրել պատասխանել, երբ աղջիկը, ոչինչ չասելով, աղիողորմ լալով ընդմիշտ հեռացավ` այդպես էլ չիմանալով հարցի պատասխանը։ Իսկ նրանց համար, ովքեր ուզում են իմանալ, PAN-ը պատրաստել է հետաքրքիր լոնգրիդ`
📖 lav.pan.am/evolving
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Անցնենք կինոյի նորություններին.
🕴🏻 Սկսենք նոր թրեյլերներից. հրապարակվել է Գայ Ռիչիի նոր` The Ministry Of Ungentlemanly Warfare ֆիլմի բոցաշունչ թրեյլերը` http://tinyurl.com/3bw46frd
👻 Ու Ghostbusters: Frozen Empire-ի սառցե թրեյլերը` http://tinyurl.com/2wy5k2x2
👊🏻 Ինչպես նաև Դև Պատելի ռեժիսորական դեբյուտի` Monkey Man փոթորկային մարտաֆիլմի թրեյլերը` http://tinyurl.com/mwc2cvxm
🦸🏻♀️ Անցնենք առաջ. Ջեյմս Գաննը վերջապես գտավ նոր Supergirl-ին` http://tinyurl.com/yeyuthc6
Կերպարը շատ ավելի մռայլ է լինելու, քան նախորդ իտերացիաներում
👮🏻♂️ Ֆրենսիս Նիգլին կվերադառնա Reacher-ի երրորդ սեզոնում` http://tinyurl.com/y48fcf9f
🎥 HBO-ն պատրաստվում է էկրանավորել Գիլիան Ֆլինի Dark Places գիրքը` http://tinyurl.com/25r6zaft
🦹🏻♀️ Իսկ Extraction-ի ռեժիսոր Սեմ Հարգրեյվը կզբաղվի Kill Them All գրաֆիկական վեպի ադապտացիայով` http://tinyurl.com/5a64sfpc
🫣 Դիաբլո Կոդին էլ պլանավորում է վերադարձնել Մեգան Ֆոքսին ու Ամանդա Սայֆրեդին` Jennifer's Body-ի սիքվելում` http://tinyurl.com/m5bd92pz
Եթե, իհարկե, այն երբևիցե նկարվի
🧟 Իսկ ինչը հաստատ նկարվելու է, դա 28 Days Later պոստապոկալիպտիկի տրիքվելն է. ակնկալվում է Քիլիան Մըրֆիի վերադարձը` http://tinyurl.com/2jaen3bj
🤏🏻 Քրիստոֆեր Նոլանն էլ ասել է, որ սիրում է փոքր ֆիլմեր, բայց իր ճակատագիրն է մասշտաբային նախագծեր նկարելը` http://tinyurl.com/35j4mwm3
🫡 Բրեդ Փիթը միացել է Քվենտին Տարանտինոյի վերջին ֆիլմի քասթին` http://tinyurl.com/3k9cajuf
🪦 Վախճանվել է լեգենդար դերասան Կառլ Ուեզերսը` Rocky-ի ու Predator-ի աստղը` http://tinyurl.com/mwk73cau
🇦🇲 Ի՞նչ կարելի է դիտել կինոթատրոններում.
▪️ Հենրի Քևիլի մասնակցությամբ Argylle լրտեսական կատակերգական մարտաֆիլմը` http://tinyurl.com/47rdsuxv
▪️ Կամ ֆլեշբեքեր ապրել Հաբեթիկից` քառորդ դար անց էկրաններին նայելով «Երևան բլյուզ»-ի շարունակությունը` http://tinyurl.com/24j3nddh
▪️ Կամ էլ ուղղակի մի ամիս սպասել ու գնալ Dune: Part Two-ն նայելու` http://tinyurl.com/37a475ur
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N17)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan