#cinéPAN
July 8

🎬 #cinéPAN (40)

😵‍💫 Հայկական որոշ սերիալներ, իսկ ավելի ճիշտ` մեծամասնությունը, բացառիկ փորձառություն են փոխանցում հեռուստադիտողին։ Օրինակ, ոչինչ չկասկածող հեռուստադիտողի մոտ երկրաչափական պրոգրեսիայով աճում է հուժկու մուննաթի վարպետությունը, այնքան, որ կարող է մասնակցել ու անգամ հաղթել դառը մուննաթի համահայկական մրցույթում։ Բայց դա դեռ ամենը չէ։ Աճում է ձայնի տեմբրն այնպես, որ բակի զրուցարանում նարդի խաղալու ընթացքում պարտվելիս կարող է գոռալով ճաքեր առաջացնել շրջակա շենքերի առաջին երկու հարկի պատուհաններին։ Իսկ արագ բազարի վարպետության աճի մասին խոսելն ավելորդ է. անգամ ամենաբարդ, խճճված ու վտանգավոր բազարը կարող է փակել մինչև զրույցի վայր հասնելը։ Դրան գումարած, թիկունքն ավելի ուղղաձիգ է դառնում, փորիկը կլորանում ու սիմետրիկանում է, իսկ երկու շաբաթվա թրաշը վերածվում է բարբերշոփի վերջին ճիչ ոճավորմամբ ներկայացուցչական ֆեյսի։ Միայն պլյուսեր ու ոչ մի մինուս։ Իսկ եթե ուզում եք իմանալ հանդիսատեսի վարքագծի վրա ազդող այլ ֆիլմերի մասին, ապա կարդացեք PAN-ի նոր լոնգրիդը`
📖 lav.pan.am/quietplace


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

🍾 Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը`

🫠 Որին մասնակցելու է հռչակավոր դերասան Քևին Սփեյսին, ում հետ հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին` Հայաստանի ամերիկյան համալսարանում` https://tinyurl.com/57ch6mej

📽️ Կինոփառատոնային այս շաբաթվա ընթացքում չենք կարող ընթերցողի հետ չկիսվել մեր մեկ այլ թեմատիկ ու շատ հետաքրքիր լոնգրիդով` https://lav.pan.am/filmfestivals

🚫 Անցնենք առաջ. Netflix-ը չեղարկել է Horizon Zero Dawn խաղի սերիալային էկրանավորումը` https://tinyurl.com/mt4xvj4a

🫡 Amazon-ն էլ երկու սեզոն հետո փակել է Ջոշ Բրոլինի մասնակցությամբ Outer Range սերիալը` https://tinyurl.com/3snc32jt

👫🏻 Հիասքանչ Beef-ի երկրորդ սեզոնը կենտրոնանալու է երկու զույգերի թշնամանքի վրա` https://tinyurl.com/2j98upjv
Օսկար Այզեք/Քերի Միլիգան զույգը` ընդդեմ Չառլզ Մելտոն/Քեյլի Սփեյնի զույգի

🎴 Մեկնարկել են հիանալի Poker Face-ի երկրորդ սեզոնի նկարահանումները` https://tinyurl.com/bdekjdjc
Նատաշա Լիոնը բեմադրելու է էպիզոդներից առնվազն մեկը

⚔️ Համացանցում են հայտնվել կադրեր աշխարհի ամենաանիմաստ սիքվելից` Ռիդլի Սքոթի Gladiator 2 ֆիլմից` https://tinyurl.com/fdzh9fjs

🗡️ Հենրի Քևիլի մասնակցությամբ Highlander-ի նկարահանումները կմեկնարկեն 2025-ի հունվարին` Շոտլանդիայում` https://tinyurl.com/24kwja5c

🫦 Հիշո՞ւմ եք Էմանուելը, որի կասետի համար թաղային պատերազմներ էին բռնկվում. հրապարակվել է նոր ֆիլմի թրեյլերը` https://tinyurl.com/2srkhjmz


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ A Quiet Place: Day One-ը` իմանալու համար, թե ինչպես աշխարհը թաղվեց լռության մեջ` https://tinyurl.com/46a9ev5y

▪️ Despicable Me-ի հերթական մասը բարի չարագործ Գրյուի ու իր մինիոնների մասին` https://tinyurl.com/3nprt7uz

▪️ Կամ էլ չորրորդ Bad Boys-ը, որը, ասում են, նախորդ երեքից էլ լավն է` https://tinyurl.com/2wnea9tw


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N39)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan