#cinéPAN
July 15

🎬 #cinéPAN (41)

👨🏻‍🚀 «Ոսկե ծիրան» միջմոլորակային կինոփառատոնը 2224-ին հյուրընկալել էր մարսեցի հռչակավոր ռեժիսոր ու դերասան Զառ Դառ Բառ Կառին։ 220-րդ հոբելյանական կինոփառատոնին Յուպիտերի «Զովունի» ուղեծրային կինոթատրոնում ցուցադրվեց ռեժիսորի «Գիսավորի արևածագը» ֆիլմը, որը պատմում է Արեգակնային համակարգը նվաճած առաջին հայերի մասին։ 2159-ին հայկական «Ճաճանչ-3» տիեզերանավը մեկնարկել էր «Արագած» տիեզերակայանից, ինչից հետո կապը Երկրի հետ կորել էր։ Մոտ 14 տարի Արեգակնային համակարգում դեգերելուց հետո, անձնակազմը` Վրույր Պետրակովի գլխավորությամբ, կարողացել էր տիեզերանավը վայրէջք կատարել անանուն գիսավորի վրա, որը հետագայում ստացել էր «Գյոռբագյոռ» անունը` իր անկենդանության համար։ Չնայած դրան, անձնակազմին հաջողվել էր տեղում խաղող աճեցնել ու եփել պատմության մեջ առաջին խաղողի թփով տիեզերական տոլման։ «Ինձ միշտ զարմացրել է, որ Երկրի հետ կապ հաստատել փորձելու փոխարեն հայերն առաջին բանը, ինչ արել են, նոր տիեզերական մարմնի վրա, տոլմա են եփել։ Ես ուզում էի պատմել այս պատմությունը», - լրագրողների հետ զրույցում իր երեք բերանով ասաց ռեժիսոր Բառ Կառը։ Իսկ 2024-ի «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրի` Քևին Սփեյսիի չորս կարևորագույն ֆիլմերի մասին կարդացեք PAN-ի նոր լոնգրիդում`
📖 lav.pan.am/spacey


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

🍾 20-րդ «Ոսկե ծիրանը» ամփոփեց արդյունքները` https://tinyurl.com/26fs378w
Այս տարվա կինոփառատոնը բացառիկներից էր աստղային հյուրերի քանակով ու կշռով

🏆 Ձեր սիրելի #cinéPAN-ն էլ մրցանակ ստացավ` https://tinyurl.com/mv6yx8vb

🫠 Իսկ Քևին Սփեյսին հանդիպեց ու զրուցեց երկրպագուների հետ` https://tinyurl.com/mv5vt6rm
Չնայած, հարց տվողները երբեմն հուզմունքից չէին լսում նախորդ պատասխաններն ու նույն հարցերը տալիս

🪦 Մյուս նորություններից. 75 տարեկանում վախճանվել է The Shining-ի աստղ Շելլի Դյուվալը` https://tinyurl.com/yhx4sk9c

🤷🏻‍♂️ Իսկ լեգենդար Քևին Քոսթների էպիկական ու մասշտաբային Horizon: An American Saga-ի երկրորդ մասը հանել են օգոստոսի վարձույթից` առաջինի ֆինանսական տապալման ֆոնին` https://tinyurl.com/26z975cp
Քոսթները շարժվում է Կոպպոլայի ճանապարհով

🥺 Կոպպոլայի զարմիկ ու մեկ այլ լեգենդ Նիկոլաս Քեյջն էլ հայտարարել է, որ իր կարիերան մոտենում է ավարտին` https://tinyurl.com/y3wzm2n7
Բայց միայն երեք կամ չորս ֆիլմ հետո

😵 Հորրորների սիրահարներին` The Conjuring-ի վերջին` չորրորդ մասն էկրան կբարձրանա 2025-ի սեպտեմբերի 5-ին` https://tinyurl.com/2p9e6ctc

🫣 Իսկ վարպետ Սեմ Ռեյմին նոր ֆիլմ է պատրաստում` հորրոր-ռոբինզոնիադա` https://tinyurl.com/btpnvyeb

🧠 Հրապարակվել է հրաշալի Severance-ի երկրորդ սեզոնի թրեյլերը` https://tinyurl.com/m3vh229b

🦸🏻‍♂️ Իսկ եթե դեռ չեք հոգնել կինոկոմիքսներից, նայեք Captain America-ի նոր մասի թրեյլերը` https://tinyurl.com/5x4jc39v


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ Քանի դեռ Կուղխն ու Մեռած լողավազանը տեղ չեն հասել, նայեք MaXXXine հորրորը` https://tinyurl.com/mtmd7uk

▪️ Կամ Սքարլեթ Յոհանսոնի ու Չենինգ Տատումի մասնակցությամբ Fly Me To The Moon (այստեղ ձեր գլխում միանում է Սինատրայի երգը) մելոդրաման` https://tinyurl.com/yc6hs32c

▪️ Կամ էլ Despicable Me-ի հերթական մասը բարի չարագործ Գրյուի և նրա մինիոնների մասին` https://tinyurl.com/3nprt7uz


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N40)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan