#cinéPAN
July 22

🎬 #cinéPAN (42)

🎫 Պատկերացրեք` փոքրիկ կորեացի եք, ում կտրել են դաշտային աշխատանքներից ու ամբողջ դպրոցի հետ միասին տարել կինո։ Դրոշակներով, փուչիկներով, հպարտ քայլում եք Մեծ առաջնորդի լուսապսակ օրհնությամբ գոյություն ունեցող քաղաքի լայն փողոցներով, որի քաղաքացիներն ակնածանքով ու հպարտությամբ լի աչքերով են նայում ձեզ, որովհետև այն փոքրաթիվ ընտրյալներից եք, ովքեր կմտնեն կինոդահլիճ ու կառնչվեն խորհրդավորի հետ։ Երեք ժամ անց դուրս եք գալիս կինոթատրոնից` արցունքներն աչքերին։ Մարդիկ շրջապատում են ձեզ ու ձեր համադասարանցիներին, դուք` հուզված, բայց համբերատար, լսում եք հարցերն ու պատասխանում. «Այո, այո, ֆիլմը կոչվում էր «Ընկեր Կիմը ձեռնոց է նետում», ես անսահման հուզված եմ, կներեք», «Ֆիլմում մեր մեծ առաջնորդն անձամբ է ղեկավարում հարձակումն իմպերիալիզմի ճամբարի վրա», «Ստիպված էի ուսուցչից թաշկինակ խնդրել, որովհետև իմը լրիվ թրջվել էր արցունքներից» և այլն։ Հասնելով տուն` ոգևորված ու ոգեշնչված, պատմում եք ծնողներին ու փոքրիկ եղբորը, թե ինչ հրաշք էր այդ ֆիլմը դիտելը, ապա` ներողություն խնդրում, մտնում զուգարան, կողպում դուռը, բացում ծորակի ջուրը, գլուխն առնում ափերի մեջ ու որքան հնարավոր է լուռ շշնջում. «Արա, էս ինչ անասուն կինո էր»... Իհարկե, ԿԺԴՀ-ում կինո կա, ու շատերը` բարձրարվեստ, չնայած` խիստ քարոզչական։ Հարավային Կորեայի կինոն ավելի մոտ է մարդկանց խնդիրներին, այդ պատճառով ավելի ընկալելի է։ Իսկ թե որ ֆիլմերից սկսել ծանոթությունը Հարավկորեական կինոյին` կարդացեք PAN-ի նոր լոնգրիդում`
📖 lav.pan.am/skorea


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

🕴🏻 Դեն Սթիվենսը ստացել է գլխավոր դերը The Terror անթոլոգիայի երրորդ մասում` https://tinyurl.com/489ckthw

✖️ Paramount-ն էլ երկու սեզոնից հետո փակել է Halo-ն` https://tinyurl.com/v99nc2cb
Microsoft-ը նախագծի համար նոր պլատֆորմ է որոնում

🪄 Հարրի Փոթերի մասին սերիալը բաղկացած է լինելու յոթ սեզոնից` մեկական յուրաքանչյուր գրքի համար` https://tinyurl.com/2dukpnrd
Այն կտևի ավելի քան 10 տարի, լրիվությամբ հավատարիմ կլինի գրական սկզբնաղբյուրին ու կդառնա Warner-ի խոշորագույն ներդրումը

🪑 Marvel-ում կրկին փոշմանել են ու բանակցություններ են վարում Ռուսսո եղբայրների հետ չորրորդ Avengers-ի ռեժիսորական աթոռի համար` https://tinyurl.com/5xftkp2b

🕶️ Էդգար Ռայթի The Running Man-ի նկարահանումներն էլ մեկնարկելու են այս աշնանը` https://tinyurl.com/2s485cjs
Առնոլդ Շվարցենեգերին կփոխարինի Գլեն Փաուելը

🎴 Հիանալի Poker Face-ի երկրորդ սեզոնը համալրվել է նոր աստղերով` https://tinyurl.com/3w7rp9un

👽 Նոա Հոուլիի Alien: Earth սերիալի նկարահանումներն ավարտվել են` https://tinyurl.com/5n8k6w24

🛸 Ի դեպ, հրապարակվել է Alien: Romulus-ի եզրափակիչ թրեյլերը` https://tinyurl.com/52mehw3n

🤡 Ինչպես նաև` Թիմ Բերտոնի Beetlejuice Beetlejuice-ի նոր թրեյլերը` https://tinyurl.com/yc4cyu8y

🔮 Վերջապես մեզ է հասել նաև Dune: Prophecy սերիալի նոր թրեյլերը` https://tinyurl.com/4jjym2en


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ Այս շաբաթ արդեն հնարավոր կլինի դիտել երկար սպասված Deadpool & Wolverine-ը` https://tinyurl.com/mu54ssrf

▪️ Կամ փոթորիկներ որսացողների մասին լեգենդար Twister ֆիլմի սիքվելը` https://tinyurl.com/4y5e646t

▪️ Կամ էլ MaXXXine անունով սլեշերը` Միա Գոտի մասնակցությամբ` https://tinyurl.com/3z547ssd


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N41)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan