#cinéPAN
July 29

🎬 #cinéPAN (43)

💤 [...հայկական «Որոգայթ» սերիալում Հովոն ֆիզիկայի մեծ հեղինակություն վայելող ուսուցիչ է։ Աշակերտները նրան հարգում ու սիրում են դասապրոցեսի հետաքրքիր մատուցման համար, իսկ մյուս ուսուցիչներն ակնածանքով են նայում, որովհետև, դասերի հետ կապված իր բուն պարտականությունները փայլուն կատարելուց բացի, Հովոն ակտիվորեն ներգրավված է նաև դպրոցի կյանքի այլ պրոցեսներում. լինի դա տանիքի վերանորոգում, թե նոր գրատախտակը մայրաքաղաքից բերել, Հովոն անգամ հանգստյան օրերին անձնվիրաբար իրադարձությունների կենտրոնում է։ Միաժամանակ, նա զբաղված է գիտական գործունեությամբ։ Ու երբ դպրոցի լաբորատորիայի համար հերթական գրանտը շահելու նպատակով Հովոն ներկայացնում է քվանտային կետերի մասին իր հեղափոխական հոդվածը, պարզվում է` քաղաքի շահամոլ գիտնականներից մեկը որոգայթ է պատրաստել նրա համար...]։ Սա ալտերնատիվ տիեզերքում հայկական ոչ կրիմինալ սերիալի նկարագրություն էր։ Իսկ ի՞նչ, եթե այդ աշխարհներն իրոք գոյություն ունեն. այդ մասին կարդացեք PAN-ի նոր խելահեղ լոնգրիդում`
📖 lav.pan.am/armmamul


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

💥 Շաբաթվա լուրը. Ռոբերտ Դաունի կրտսերը կվերադառնա Marvel-ի կինոտիեզերք` լրիվ այլ կերպարով` https://tinyurl.com/3ttksf24

⭐ Marvel-ի կինոտիեզերքի «հայր» Քևին Ֆեյգին աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում` https://tinyurl.com/ast83rfy

👱🏻‍♀️ Ռեբեկկա Ֆերգյուսոնը պաշտոնապես միացել է Peaky Blinders-ի լիամետրաժ ֆիլմի քասթին` https://tinyurl.com/28k5ktke

🖼️ Պեդրո Պասկալը հրապարակել է նոր Fantastic Four-ի գլխավոր քասթի առաջին համատեղ լուսանկարը` https://tinyurl.com/zu8tntpn

💰 Քրիս Հեմսվորթի մասնակցությամբ The Corsair Code գիտաֆանտաստիկ ֆիլմը գնել է Apple-ը` https://tinyurl.com/mry2bn9r

🕴🏻 Գիտաֆանտաստիկ է լինելու նաև Սթիվեն Սփիլբերգի հաջորդ ֆիլմը` https://tinyurl.com/rd5a8a6y

🛸 Հիանալի Only Murders in the Building-ի չորրորդ սեզոնը մեկնարկելու է օգոստոսի 27-ին` https://tinyurl.com/336d9sst

🧠 Սցենարիստների գործադուլի պատճառով սքանչելի Severance-ի երկրորդ սեզոնի յուրաքանչյուր էպիզոդի բյուջեն աճել է մինչև $20 մլն` https://tinyurl.com/4ju3jc9p

🦹🏻‍♀️ Nobody-ի սիքվելում գլխավոր չարագործին կմարմնավորի Շերոն Սթոունը` https://tinyurl.com/4fkwek3u

🤨 Ուիլ Սմիթը կվերադառնա իր մարմնավորած հերոսին` I Am Legend-ի սիքվելում` https://tinyurl.com/mtaaayc2
Փաստորեն, կանոնիկ են համարելու ալտերնատիվ վերջաբանը, որում գլխավոր հերոսը ողջ է մնում 🤦🏻‍♂️

🃏 Ու վերջում` հրապարակվել է երկրորդ Joker-ի լիարժեք թրեյլերը` https://tinyurl.com/2vwmsz7f


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ Ոչ մի դեպքում բաց չթողնեք Կուղխի ու Մեռած լողավազանի մասին փառահեղ ֆիլմը` https://tinyurl.com/5ctt3ntn

▪️ Կարող եք նաև սուր զգացողություններ վայելել` ահռելի տորնադոների տեսքով` https://tinyurl.com/4y5e646t

▪️ Կամ էլ դիտել կորեական Dog Days կատակերգական դրաման` https://tinyurl.com/jaz2j8ru


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N42)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan