#cinéPAN
August 5

🎬 #cinéPAN (44)

📿 Ռաբիսը ոչ միայն երաժշտություն է, այլև կենսակերպ, մշակութային առանձնահատկություն։ Պատկերացրեք, որ 90-ականների կեսերին Երևանի սրտում` Երրորդ մասում անցկացվեր ռաբիս մշակույթի ամենամյա համաժողով, որի ընթացքում ստեղծագործողները` երաժիշտներ, գրողներ, կոմիքսների հեղինակներ, կինեմատոգրաֆիստներ, կներկայացնեին իրենց աշխատանքները։ Սպիտակցի Հայկոյի նոր ձայներիզի պանելի կողքին տեղադրված կլիներ Դավո Կրասնոդարցու «Սպիտակաթույր նժույգը» գրքի տաղավարը. նոր վեպը հեղինակի «Ղռերի քրոնիկոններ» գրքաշարի նոր մասն է ու պատմում է այլմոլորակային տեխնոլոգիաներով պատրաստված «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի և դրա տիրոջ` Վարդանիկի արկածների մասին։ Մի փոքր ձախ «Շախոն» ու «Խատուբայի քառյակը» կոմիքսների տաղավարն է, որոնց հեղինակ Պզոն (Պավել Զուլումյան) պատմում է, որ նոր համարը քրոսօվեր է, որում Շախոն միանում է քառյակին` Ջագի Ջուգիին հաղթելու համար։ Իսկ այ «Ասիչները» կինոշարքի տաղավարի մոտ տխուր է. նոր մասի արտադրությունը բյուջեի մեծ լինելու պատճառով դադարեցվել է, իսկ պրիքվել սերիալը` «Ճշտի քավարանը» հայտնվել է արտադրական դժոխքում… Սրանք, իհարկե, երազանքներ են, իսկ այս տարվա գլխավոր գիքային իրադարձության` Սան Դիեգոյի Comic-Con-ի մասին կարդացեք մեր նոր լոնգրիդում`
📖 lav.pan.am/comiccon24


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

🤠 Միշել Պֆայֆերն ու Կուրտ Ռասելը բանակցություններ են վարում Yellowstone-ի նոր սփինօֆֆին` The Madison-ին միանալու համար` https://tinyurl.com/348dy8cn
Մեթյու Մակքոնահին դուրս է մնացել նախագծից

🦑 Squid Game-ի երկրորդ սեզոնը դուրս կգա դեկտեմբերի 26-ին` https://tinyurl.com/3jm496jr

🚀 Ավելի վաղ` դեկտեմբերի 3-ին կմեկնարկի Star Wars-ի տիեզերքում հերթական սերիալը` Skeleton Crew-ը` https://tinyurl.com/3v667t9u

🕴🏻 Քրիստոֆեր Լլոյդը կվերադառնա Nobody-ի սիքվելում` https://tinyurl.com/ycxkvrj5

🧟‍♂️ Ավարտվել են Դեննի Բոյլի 28 Years Later զոմբի ապոկալիպտիկ ֆիլմի նկարահանումները` https://tinyurl.com/ypeckubw

⚖️ Ալ Պաչինոն, Պիտեր Դինքլեյջն ու Ջեսիկա Չեսթեյնը միացել են Բերնարդ Ռոուզի King Lear-ի աստղային քասթին` https://tinyurl.com/r46m4y2v
Շեքսպիրի ողբերգության հերթական էկրանավորման մեջ Պաչինոն կխաղա Լիր արքային

🌌 Զակ Սնայդերի անհաջող Rebel Moon դիլոգիայի ռեժիսորական տարբերակը դուրս է եկել Netflix-ով` https://tinyurl.com/5cd2k8eh
Ընդհանուր տևողությունը կազմում է մոտ 6 ժամ

🫣 Պետեր Ստորմարեն կրկին կխաղա բժիշկ Հիլլին` Until Dawn համակարգչային խաղի էկրանավորման մեջ` https://tinyurl.com/5c6y26ps

😵 Սարսափների թեման շարունակելով` Քսավյե Դոլանն իր առաջին սարսափ ֆիլմն է նկարում` https://tinyurl.com/4zhkrwz7
Իրադարձությունները կծավալվեն 19-րդ դարի Ֆրանսիայում

👩🏻‍🎤 Բրիտնի Սփիրսի մասին կենսագրական ֆիլմը դուրս է եկել ստազիսից ու մտել նախաարտադրական փուլ` https://tinyurl.com/y92nssew

🧠 Inside Out 2-ը գերազանցել է առաջին The Avengers-ին ու դարձել պատմության մեջ տասներորդ ամենաեկամտաբեր ֆիլմը` https://tinyurl.com/mr47xarr


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ Դեդփուլն ու Կուղխը շարունակում են բոցեր անել, բաց չթողնեք` https://tinyurl.com/5ctt3ntn

▪️ Բոցեր է անում նաև Մ. Նայթ Շյամալանն իր Trap-ում` https://tinyurl.com/y3cumhau

▪️ Կամ կարող եք սուր զգացողություններ վայելել` ահռելի տորնադոների տեսքով` https://tinyurl.com/4y5e646t


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N43)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan