#cinéPAN
August 12

🎬 #cinéPAN (45)

📼 1989-ի ամռան առավոտյան թաղի զրուցարանի թեման չորրորդ հարկի Վարդգեսենց տանը տեղի ունեցածի մասին էր։ Առաջին հարկի Սուրոն անձամբ ներկա էր եղել ու ոգևորված պատմում էր։ Էս Վարդգեսը Բանգլադեշից, էն որ Երևանում է, կես ժիգուլու գնով ինչ-որ տարօրինակ սարք էր առել։ Իհարկե, անօրինական փողերով, թե չէ տրակտորիստ Վարդգեսին ու իր մանկապարտեզի դաստիարակ կնոջը ո՞րտեղից էդքան փող։ Վերջը, սարքը միացրել էր իրա «Հորիզոն» հեռուստացույցին, հավաքել պադեզդի բոլոր հարևաններին, թե բա՝ տեսեք, ինչ հրաշք եմ առել։ Ախպեր, ուրեմն սենց կասետ էր, պատկերացրեք, մագի կասետից մի տաս անգամ մեծ։ Լուրջ եմ ասում։ Ու էդ կասետի մեջ կինո էր։ Չեմ հորինում, երկրորդ հարկի Սիրուշին հարցրու։ Ի՞նչ կինո։ Եսիմ, մի հատ ռոբոտ մի աղջկա էր ուզում սպաներ։ Ու սենց քթի տակ էին սաղ խոսում։ Բայց էդ չի կարևորը։ Կինոն պրծավ, Վարդգեսի կնիկը գնաց կոֆե դնի ու մեկ էլ... էդ կինոյից հետո ուրիշ կինո սկսեց։ Բայց ոչ սովորական կինո։ Տղա ու աղջիկ էին, ախպեր։ Տկլոր։ Ու տելեվիզրի ձենն էլ բարձր։ Հինգերորդ հարկի Վալիկը սկսեց խնդալ։ Վարդգեսն ուզում էր անջատել, չէր կարում։ Երեխեքին սենյակից լարեցինք, բայց արդեն ուշ էր, ախպեր։ Ես տենց բան կյանքում տեսած չէի։ Հիմա թե ոնց ենք հարևաններով իրար աչքերի նայելու... 80-ականների վերջին, երբ VHS-ը սկսեց տարածվել, նման կուրյոզները հաճախակի էին։ Իսկ PAN-ի նոր լոնգրիդը քթի տակ խոսող մեր հերոսների մասին է`
📖 lav.pan.am/vhs2


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

🕵🏻‍♂️ Հիանալի Slow Horses-ի վեցերորդ սեզոնը, ըստ ինսայդերների, մշակման փուլում է` https://tinyurl.com/35y42k7w

🔦 Թեդ Էլիոթը պատմել է, որ երրորդ National Treasure-ի սցենարի առաջին տարբերակն արդեն պատրաստ է` https://tinyurl.com/2p8ytj9p

👥 Բրեդ Փիթի ու Ջորջ Քլունիի մասնակցությամբ Wolfs ֆիլմը մինչև դուրս գալն արդեն սիքվել է ստացել` https://tinyurl.com/23chwrau

🚫 Իսկ Netflix-ը հոգնել է Զակ Սնայդերից ու չեղարկել Army of the Dead-ի բոլոր նախագծերը` https://tinyurl.com/yc36wuuw

🗞️ Գաս Վան Սենթը կրկին կմիավորի Բեն Աֆլեքին ու Մեթ Դեյմոնին` Killing Gawker ֆիլմում` https://tinyurl.com/4w7e9mfh
Այն կպատմի ռեսթլեր Հալք Հոգանի ու Gawker կայքի միջև դատական վեճի մասին. Հոգանին կխաղա Աֆլեքը

🕴🏻 Քլաս Բանգն էլ կմիանա Ջեյսոն Մոմոային ու Դեյվ Բատիստային` The Wrecking Crew մարտաֆիլմում` https://tinyurl.com/jpu35wa9

🕶️ Մշակվում է John Wick-ի հերթական սերիալային սփինօֆֆը` https://tinyurl.com/yd6ze3pe

⏳ Պարզվում է, Մարտին Սկորսեզեի ու Լեոնարդո Դի Կապրիոյի Devil in the White City մինի սերիալը դեռ մշակման փուլում է` https://tinyurl.com/37jyjd47

🫢 Հրապարակվել է Ալֆոնսո Կուարոնի Disclaimer* մինի սերիալի թիզերը` https://tinyurl.com/bde2sdej

📺 Ինչպես նաև, SNL-ի ստեղծման մասին Saturday Night ֆիլմի թրեյլերը` https://tinyurl.com/bdzz8hhb


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ Հանկարծ բաց չթողնեք տիեզերական մեծագույն հրեշի մասին հերթական ֆիլմը` https://tinyurl.com/59dzayzn

▪️ Ու ցնցող Longlegs հորրորը` անճանաչելի Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ` https://tinyurl.com/yc7t5uxt

▪️ Կամ էլ Մ. Նայթ Շյամալանի Trap թրիլլերը` https://tinyurl.com/y3cumhau


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N44)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan