#cinéPAN
August 26

🎬 #cinéPAN (46)

👨🏻 Վլադիկը, ով արդեն 45 տարեկան էր ու կյանքի մեծ մասն անցկացրել էր Տագանռոգում, Հայաստան էր վերադարձել «մի լավ օջախի աղջիկ ճարելու ու պսակվելու համար»։ Հարևան Անոն էլ, իբր պատահաբար, Վլադիկենց տուն էր բերել իր ընկերուհու աղջկան` Վիոլետային։ Սուրճի ու բոնբոներկայի սեղանի շուրջ զրուցելուց ու Վիոլետայի հեռանալուց հետո Վլադիկի մայրը` Շուշանն ու Անոն, քննարկում էին աղջկան։ «Լավ աղջիկ էր, Անո ջան, անող, դնող, տեսա՞ր ոնց կոֆեի բաժակները նայեց, հետո տարավ կուխնին լվաց, դասավորեց»։ Անոն ուրախացավ Շուշանի գովեստից. «Հա, կարգին տան աղջիկ ա, Շուշան ջան, մեր Վլադիկի համար շատ հարմար ա»։ Շուշանը բաժակը դրեց ու շշնջաց. «Սաղ լավ ա, Անո ջան, բայց որ մի քիչ սիրուն լիներ»։ Սա լսելուց հետո Անոն խոսքի տակ չմնաց. «Դե, նենց չի, որ քո Վլադիկն էլ Ալեն Դելոնն ա»։ Ու այդ պահին Շուշանը հիշեց, որ ամեն անգամ հեռավոր Ռուսաստաններում ապրող որդու լուսանկարները նայելիս ու գուրգուրելիս կրկնում էր. «Իմ սիրուն բալա, իմ Ալեն Դելոն բալա»։ Արդյունքում, Վլադիկի ու Վիոլետայի միջև ոչինչ չստացվեց, որովհետև տղամարդկային գեղեցկության երկու կանանց չափման միավորը` Ալեն Դելոնը, երկուսի մոտ էլ տարբեր էր... Լեգենդար դերասանը, ով մի քանի սերունդների համար կուռք էր դարձել, այլևս մեզ հետ չէ։ PAN-ն առաջարկում է կարդալ Դելոնի չորս լավագույն ֆիլմերի մասին`
📖 lav.pan.am/delon2


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

💍 Հրապարակվել է «Մատանիների տիրակալի» աշխարհում լիամետրաժ անիմացիոն ֆիլմի առաջին թրեյլերը` https://tinyurl.com/3m3hswtv

🤖 Ինչպես նաև Love Death + Robots-ի հեղինակների նոր անիմացիոն անթոլոգիայի թրեյլերը` https://tinyurl.com/w825ysuf

🐍 Ջեք Բլեքն ու Փոլ Ռադը բանակցություններ են վարում Anaconda ֆիլմը նկարելու համար` https://tinyurl.com/4h9tncec
Ընկերները որոշում են վերանկարահանել իրենց մանկության սիրելի ֆիլմը հսկա օձերի մասին

⚖️ Արդարությունը հաղթեց. The Acolyte-ը փակվեց առաջին սեզոնից հետո` https://tinyurl.com/369hhnbf
«Աստղային պատերազմների» համար վրեժը լուծված է

🤷🏻‍♂️ Ծիծաղելի դեպք է տեղի ունեցել Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի Megalopolis-ի նոր թրեյլերի հետ կապված` https://tinyurl.com/n3wpr3n9

🙃 Հանճարեղ BoJack Horseman-ի հեղինակը նոր անիմացիոն սերիալ է ստեղծում` https://tinyurl.com/ycxp39hx

🔄 Հինգերորդ Avengers-ում Ռոբերտ Դաունի կրտսերը կխաղա հենց Վիկտոր ֆոն Դումին, ոչ թե Թոնի Սթարկի տարբերակին` https://tinyurl.com/mup5htk8

🏜️ Dune: Prophecy սերիալը մեկնարկելու է նոյեմբերի 14-ին` https://tinyurl.com/mujj9hxu

🚬 Դեննի Բոյլն ավարտել է 28 Years Later-ի նկարահանումները` https://tinyurl.com/3fpk6ce6
Ֆիլմը պետք է սկիզբ դնի նոր եռագրության

🎭 One Piece-ի երկրորդ սեզոնում Dr. Kureha-ին Ջեյմի Լի Կերտիսի փոխարեն կմարմնավորի Քեթի Սագալը` https://tinyurl.com/5n733mby


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ Մարդկանց մեջ մակաբուծող սև-սև այլմոլորակային հրեշներ կան` https://tinyurl.com/59dzayzn

▪️ Զոի Կրավիցի բեմադրած ու քննադատներին շատ դուր եկած թրիլլեր կա Չենինգ Տատումի մասնակցությամբ` https://tinyurl.com/atx5769p

▪️ Կամ էլ հին ագռավային անդրշիրիմյան վրեժի լրիվ նոր ինտերպրետացիան` https://tinyurl.com/5ff63pzd


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N45)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan