#cinéPAN
September 2

🎬 #cinéPAN (47)

🚗 Վստրեչի Դավոն վերջերս էր Վրաստանից բերել իր կուկլա «Պրիորան» ու արդեն մտածում էր թեթև «ծյունինգի» մասին։ Ու, ինչպես ցանկացած թեմայի դեպքում, այստեղ նույնպես խորհուրդ տվողներն անպակաս էին։ «Գնդակ ավտոյին» պակասում էին մգեցված ապակիները, բայց տուգանքի վախը ստիպեց հրաժարվել այդ մտքից։ Ընկերներից Սամոն խորհուրդ տվեց «բուֆեր» տեղադրել բեռնախցիկում, որ «մուզիկան քոքած Նժդեհի հրապարակով էթաս, սաղ ծռվեն»։ Ցավոք, նորմալ սաբվուֆերի արժեքը Դավոյի համար շատ բարձր էր։ Գնելիկն առաջարկեց անիվներին «սփիներներ» դնել, փայլփլուն, գիշերներն էլ «ցվետամուզիկայով». գաղափարը Դավոյին դուր եկավ, բայց էլի բախվեց ֆինանսական պատնեշի։ Ի վերջո, նորագավիթցի Տուքսոն ազդեցիկ ու էժան տարբերակ առաջարկեց. «բագաժնիկում ծանր բան դիր, ավտոն լավ նստի։ Սաղ կիմանան` բագաժնիկը ֆուլ զենք ա լցրած»։ Դավոն ընկերների հետ մի կերպ բեռնախցիկը դրեցին պապու հնագույն զնդանը, երկու դույլ ավազ ու մեծ քարեր։ Արդյունքում, «Չայնիի պավառոտներին» կուկլա «Պրիորան» երկու կեսի բաժանվեց, որովհետև «պոլը լրիվ փտած էր». բարեբախտաբար, տուժեց միայն Դավոյի ինքնագնահատականը։ Այնպես որ, միշտ չէ, որ խորհուրդներին հետևելը լավ է։ Չնայած, ամենահայտնի կինեմատոգրաֆիկ հրեշի մասին կինոֆրանշիզում լրիվ հակառակն էր. այդ թեմայով կարդացեք PAN-ի նոր լոնգրիդը`
📖 lav.pan.am/alien


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

👩🏻‍🦲 Վերոնշյալ հրեշը վախենում է միայն մի մարդուց. Սիգուրնի Ուիվերն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակի` կինոարվեստում ներդրման համար` https://tinyurl.com/4bs2c88p

👌🏻 Դերասանուհին նաև հաստատել է իր մասնակցությունը The Mandalorian and Grogu ֆիլմում` https://tinyurl.com/y4e3htf5

👽 Մակաբույծ այլմոլորակայինի մյուս թշնամու` այլմոլորակային որսորդի մասին նոր ֆիլմի նկարահանումները մեկնարկել են` https://tinyurl.com/34yahxhf

🎥 Սկսվել են նաև հիանալի Nobody մարտաֆիլմի սիքվելի նկարահանումները` https://tinyurl.com/mr3x52z2

👑 Apple TV+ սթրիմինգային ծառայությունով ցուցադրվում է Ռիդլի Սքոթի Napoleon-ի ռեժիսորական տարբերակը` https://tinyurl.com/nhfynvsx
Այն 48 րոպեով երկար է կինոթատրոնայինից

🦖 Հրապարակվել են հերթական Jurassic World-ի առաջին կադրերը` https://tinyurl.com/2uby3b7n
Ինչպես նաև ենթավերնագիրն ու սինոփսիսը

🎭 Բարրի Քեոգանը միացել է Peaky Blinders լիամետրաժի քասթին` https://tinyurl.com/3ftmv5v6

🤝 Furiosa-ի աստղ Թոմ Բերքն էլ դեր է ստացել Blade Runner 2099 մինի սերիալում` https://tinyurl.com/yc8dzfcs

🤠 Yellowstone-ը կարող է վերադառնալ վեցերորդ սեզոնով` առանց Քևին Քոստների` https://tinyurl.com/2s4jf8du

👩🏻‍💼 Իսկ Քեթլին Քենեդին կմնա Lucasfilm-ի ղեկին առնվազն մինչև 2025-ի երկրորդ եռամսյակը` https://tinyurl.com/4a8bfzrn


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ Կարդացեք մեր լոնգրիդն ու վազեք նոր «Օտարը» նայելու, կամ հակառակը` https://tinyurl.com/59dzayzn

▪️ Կամ նայեք Զոի Կրավիցի բեմադրած թրիլլերը Չենինգ Տատումի մասնակցությամբ` https://tinyurl.com/atx5769p

▪️ Կամ էլ հին ագռավային անդրշիրիմյան վրեժի լրիվ նոր ինտերպրետացիան` https://tinyurl.com/5ff63pzd


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N46)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan