#cinéPAN
September 9

🎬 #cinéPAN (48)

🤨 Առավոտյան աքաղաղի կանչը քեզ չի արթնացնում։ Պարզվում է` հենց ձեր շենքի աքաղաղը գիշերը դուրս է պրծել վանդակից, սկսել է թափառել Երևանի փողոցներով ու դարձել Մաշտոցի պողոտայի գայլերի նախաճաշ։ Ուշանում ես աշխատանքից։ Մտնում ես մեսինջեր, չատում տնօրենին գրում թռչունի մահվան ու քո ուշանալու պատճառների մասին։ Տնօրենը, իհարկե, պատրաստակամություն է հայտնում թերթում մահախոսական տեղադրել Արշակունյաց 54 շենքի աքաղաղի անժամանակ կորստյան կապակցությամբ` միաժամանակ տեղեկացնելով, որ այս ամսվա աշխատավարձից երեք կիլոգրամ ծիրանի կորիզ է պահելու ուշացման համար։ Նյարդայնացած դուրս ես գալիս տանից, ինքնագլորով հասնում Գործարանային մետրո, նստում վագոնը, բայց պարզվում է` այն քաշող ձիերից մեկը հղի է ու որոշում է ծննդաբերել Սասունցի Դավիթ ու Զորավար Անդրանիկ կայարանների միջև, հենց թունելում։ Ո՞ր հիմարն է հղի ձիուն կապում որպես մետրոյի վագոնի քարշակ, մտածում ես, հաշտվում էն մտքի հետ, որ տնօրենն այս ամսվա աշխատավարձից երեք կիլոգրամ ծիրանի կորիզի հետ միասին կպահի նաև Սուպեր Սաքոյի պաստառների հավաքածուի առնվազն կեսը, թուլանում ես ու որոշում հաճույք ստանալ` նայելով ՏիկՏոկի տեսանյութերն այն մասին, թե ինչպես են դեռահասները ահռելի ժայռերը շալակած իջնում Արագածի գագաթից։ Երանի ձեզ, մտածում ես... Եթե այս պատմությունը ձեզ տարօրինակ ու խելագար թվաց, ուրեմն տեղյակ չեք հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի ֆիլմերից, որոնց մասին PAN-ը պատմում է իր նոր լոնգրիդում`
📖 lav.pan.am/lanthimos


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

🎭 Հայտնի է Stranger Things-ի հեղինակներ Դաֆեր եղբայրների նոր նախագծի հիմնական քասթը` https://tinyurl.com/5n7u6pp8

⛲ Մշակման փուլում է Oceans 14-ը` կրկին Բրեդ Փիթի ու Ջորջ Քլունիի մասնակցությամբ` https://tinyurl.com/2heha3t7

🟢 Թարմացված DC կինեմատոգրաֆիկ տիեզերքում Կանաչ լուսամփոփ Հել Ջորդանի դերում դիտարկվում են Մեթյու Մակքոնահին ու Յուեն ՄաքԳրեգորը` https://tinyurl.com/3j53bzz5

🤠 Դեյվիդ Ֆինչերը Netflix-ի համար վեսթերն է նկարելու` https://tinyurl.com/4wjs34zc
Ասում են՝ հիշեցնելու է Իսթվուդի Unforgiven-ը

💸 Knifes Out-ի երրորդ մասի բյուջեն գերազանցել է $200 միլիոնը` https://tinyurl.com/yeys5ew2
Առաջինի բյուջեն $40 մլն էր

🕴🏻 Մշակվում է Jack Reacher-ի սփինօֆֆը` Ռիչերի գործընկեր Նիլիի մասին` https://tinyurl.com/2dc4pfp3
Մարիա Սթենը կվերադառնա իր դերին

🏙️ Only Murders in the Building-ի չորրորդ սեզոնը նոր է մեկնարկել, իսկ սերիալն արդեն երկարացվել է հինգերորդ սեզոնով` https://tinyurl.com/yjyb62ry

🃏 Իսկ երկրորդ Joker-ը կինոքննադատները բավականին սառն են ընդունել` https://tinyurl.com/3jwa8yms

🧊 Հրապարակվել է Minecraft-ի էկրանավորման թրեյլերը` https://tinyurl.com/2wavmr5x

🐺 Ինչպես նաև՝ Wolf Man-ի նոր տարբերակի թիզերը` https://tinyurl.com/3t9p9unk


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ Քանի դեռ ուշ չէ, նայեք ամենահայտնի կինեմատոգրաֆիկ հրեշի մասին ֆրանշիզի նոր մասը` https://tinyurl.com/59dzayzn

▪️ Կամ Թիմ Բերտոնի լեգենդար Beetlejuice-ի սիքվելը` https://tinyurl.com/4xcfdf39

▪️ Կամ էլ Բլեյք Լայվլիի մասնակցությամբ It Ends with Us մելոդրաման` https://tinyurl.com/n7kcwkmt


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N47)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan