#cinéPAN
September 16

🎬 #cinéPAN (49)

- Ումուդ ջան, պատմեմ։ Ուրեմն, որ Սաթիկս ինձի ասավ «չէ», ես դուխս չքցի...
- Էլ մի՜, լավ էլ քցիր, դեմքիցդ էրևաց։ Էն յեքա բուկետը, որ դեմ տվիր, ես էլ չընդունեցի, ձեռդ բռնած, քոռ ու փոշման թողիր գնացիր, գլուխդ կախ...
- Կնիկ, թող հանգիստ պատմեմ... Հա, թանգանոց էլ բուկետ էր, քցի զիբիլը... Բայց հաստատ դուխս քցած չէի...
- Բա իհարկե, բա իհարկե...
- Ջահել ջան, դու պառավիս մի լսա, ես քեզի սաղ տոշնի եմ պատմում... Ուրեմն, Սաթիկս որ մերժեց, ես որոշի, ոնց ասում են՝ «վզյած բիկա զա ռագա»... Մյուս կնանիքիս ասի, որ աբեդին ինձի չսպասեն...
- Պահ, պահ, պահ...
- Սաթիկ, դե թող պատմեմ... Վերջը, տղա ջան, հեծնեցի իմ սևաթույր նժույգին...
- Հա, լավ ձի էր... Լսի, բայց խի՞ չես պատմում սաղ ոնց կա։ Որ ախպորս պատանդ վերցրիր, էդ խի՞ չես ասում...
- Այ կնիկ, էդ ի՞նչ կապ ունի պատմության հետ... Էս մարդը մեր ամուսնության մասին ա կինո նկարում, ախպերդ տուտ պրիչյո՞մ...
- Պրիտոմ, որ եթե ախպորս պատանդ չվերցնիր, չէի հելնի էն գետի ափին, դու էլ ինձի չէիր տենա... Ես էլ կպսակվեի սելևկեցի Վրույրի հետ...
- Է բա պսագվեիր...
- Ո՞նց պսագվեի, որ օրը ցերեկով փախցրիր...
- Հիմի պսագվի, էլի ուշ չի...
- Ըխք...

Այսպես ենք պատկերացնում դրվագը վավերագրական ֆիլմից, որը պատմում է արդեն ծեր Արտաշես Բ արքայի ու նրա կնոջ` Սաթենիկի մասին։ Այո, փորձել ենք պատկերացնել, թե ինչպիսին կլիներ կինոն, եթե այն գոյություն ունենար հին դարերում։ Խելահեղ էքսպերիմենտի մասին ավելի մանրամասն կարդացեք PAN-ի նոր լոնգրիդում`
📖 lav.pan.am/oldschool


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

😈 Ասում են` Constantine-ի սիքվելի սցենարը պատրաստ է` https://tinyurl.com/bdfrj6z8
Ֆիլմը կստանա R ռեյթինգ, Կիանու Ռիվզը կվերադառնա Ջոն Կոնստանտինի դերին

🥤 Coca-Cola-ի ու Pepsi-ի հակամարտության մասին ֆիլմ կնկարվի Սթիվեն Սփիլբերգի պրոդյուսինգով` https://tinyurl.com/35cwdn94
Ռեժիսորական աթոռը կզբաղեցնի Ջադ Ապատոուն

🖼️ Մայքլ Բ. Ջորդանը կբեմադրի The Thomas Crown Affair-ի ռիմեյքն ու կխաղա գլխավոր դերը` https://tinyurl.com/m7wz47uk

👽 Իեն ՄկՔելենն ասում է, որ The Hunt for Gollum-ը բաժանված է լինելու երկու ֆիլմի` https://tinyurl.com/4z5erzzp

🎥 Լարս ֆոն Թրիերը նոր ֆիլմ է նկարում` https://tinyurl.com/mbrfn864
Վարպետի նոր կտավը կոչվելու է After, ու արդեն ստացել է անհրաժեշտ ֆինանսավորումը

🤡 Սեռական ոտնձգությունների մեղադրանքի պատճառով Նիլ Գեյմանը հեռանում է Good Omens-ի շոուռաների պաշտոնից, որպեսզի երրորդ սեզոնը նկարահանվի` https://tinyurl.com/3vcmdydn

🦣 Ջոն Լեգուիզամոն պնդում է, որ վեցերորդ Ice Age-ը մշակման փուլում է` https://tinyurl.com/3ek3k2zz
Վեցերորդ Ice Age-ը պետք է, հավանաբար, միայն Ջոն Լեգուիզամոյին

👹 Նախորդ շաբաթը թրեյլերաշատ էր. տեսանք երրորդ Venom-ի թրեյլերը` https://tinyurl.com/yxhc4kh4

🕴🏻 Դեքստեր Մորգանի վաղ շրջանի մասին պրիքվել-սերիալի թիզերը` https://tinyurl.com/a373ak63

⚔️ Ինչպես նաև Զակ Սնայդերի նոր անիմացիոն սերիալի թրեյլերը` https://tinyurl.com/46hydec5


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ Ջեյմս ՄքԷվոյի մասնակցությամբ Speak No Evil հոգեբանական հորրորը` https://tinyurl.com/yfwkbew5

▪️ Թիմ Բերտոնի հերթական գրոտեսկային մռայլ կտավը` https://tinyurl.com/4xcfdf39

▪️ Կամ էլ, քանի ուշ չէ, ամենահայտնի կինեմատոգրաֆիկ հրեշի մասին ֆրանշիզի նոր մասը` https://tinyurl.com/59dzayzn


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N48)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan