🎬 #cinéPAN (52)
- «Ճշմարտություն մեդիայի» հյուրն է ռոստովահայ հասարակական գործիչ, տնտեսագետ, բնագետ, պատմաբան, ֆիզիկոս-թուրքագետ, ազգագրագետ, հնէաբան, ինժեներ ու հեքիմ Յակով Ագանովը․․․
- Կնեռեկ, Յակով Ալեքսանդռովիչ Օ-գա-նով։
- Ներողություն․․․Յակով Ալեքսեեվիչ Ագանովը․․․
- Ալեքսանդրովիչ․․․
- Պարոն Ագանով, Դուք արդեն մեկ շաբաթ է՝ հացադուլ եք հայտարարել Հայաստանի գիտությունների ակադեմիայի առջև։ Ո՞րն է ձեր պահանջը։
- Спасибо. Я все же երևի սկսեմ ամենասկիզբից։ Ես առտեն մոտ тридцать с чем то лет աշխադում էի ռասիայում՝ Իռկուտսկում՝ ոռպես изобретатель, էլի․․․ հայերեն չիգիտեմ․․․
- Հայտնագործո՞ղ։
- Пасибо, ну да, я работал айтнагорцох, разрабатывал всякие полезные вещи для моих сограждан. А потом ես ոռոշեցի վերադառնամ հայռենիկս։ Իմանալով, տե էստեղ ինչ սառսապելի վիչակ է для моего народа, и чтобы ի վեռջո մի բան անյեմ ազգիս համառ։ Բայց ձեր մեցամեցնեռը отвергли мое изобретение ու չցանկացան финансы дать։
- Իսկ ի՞նչ հայտնագործություն էր, որ հրաժարվել են ֆինանսավորել։
- Как это сказать? Պեռպետում մոբիլյե․․․лан, это что-то вроде вечного двигателя․․․
- Մշտական շարժի՞չ․․․
- Այո, միշտական․․․ իռան միացնում ես սովորական ռազետկային двести двадцать вольт ու ինկը խալոդնի տեռմոյադով производит намного, намного больше.
- Դուք նաև հեքիմ եք, ու ես կարդացել եմ, որ հայտնաբերել եք ստամոքսի քաղցկեղի բուժման լրիվ նոր մեթոդ, որի մասին գրել էիք ֆեյսբուքյան ձեր էջում։
- Да, это я придумал. Я уже подал соответствующую заявку на патент. Дело в том, что ստամոքսի քաղցկեղը это не болезнь, а скорее состояние души. Վատ մտկեռը, ցանկություննեռը, մեխկեռը կուտակվում են хенц под желудком. И чтобы очистить всю эту скверну, պետկ է ամեն օռ խմել մեկ բաժակ․․․
- Մե՞զ․․․
- Ոչ։ Один стакан воды из озера Севан. Ես ապացուցել եմ, որ Սևանա լիչը դա всемирный потоп-ից մնացած ջուռն է, который был буквально пропитан божественным светом. Ու ես օռդոռում եմ իմ այռենակիցնեռին, գոնե, շատ չէ, ամիսը երեք-չորս литр этой святой водички խմել։ Я надеюсь, вы сообщите им об этом.
- Իհարկե, կփոխանցենք, պարոն Ագանով։
Զերծ մնացեք հակագիտական հիմարություններից, ճանաչեք իսկական գիտությունը։ #PAN-ի նոր լոնգրիդը գիտության նվիրյալների մասին կենսագրական ֆիլմերի թեմայով է`
📖 lav.pan.am/scientists
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Անցնենք կինոյի նորություններին.
🃏 Երկրորդ «Ջոքերի» մեկնարկը խիստ տխուր է թե ֆինանսական, թե կինոքննադատների ու հանդիսատեսի տպավորությունների առումով` https://tinyurl.com/r7z3arzn
🐧 Իսկ այ The Penguin-ը բոլորին հիացրել է ու արդեն երկրորդ էպիզոդին կարողացել մեծ ֆանբազա հավաքել` https://tinyurl.com/mr7ux3bx
🕵🏻♂️ Նույն Քոլին Ֆարելի մասնակցությամբ Sugar-ը երկարացվել է երկրորդ սեզոնով` https://tinyurl.com/25bzd762
🕴🏻 Amazon-ն էլ պաշտոնապես հաստատել է Reacher-ի սփինօֆֆը, որը պատմելու է Ֆրենսիս Նիգլի մասին` https://tinyurl.com/mr3ym9mp
Մարիա Սթենը կվերադառնա իր դերին
😱 Scream 7-ը մեծ էկրան կբարձրանա միայն 2026-ի փետրվարի 27-ին` https://tinyurl.com/yc4b4wec
Էշ մի սատկիր, գարուն կգա
🫠 Պարզվում է` մեր սիրելի Դենիել Դեյ Լյուիսը կինոյից չի հեռացել, ինչը շատ ուրախալի է` https://tinyurl.com/ycy89tvb
📜 «Օփիումային պատերազմ» եռագրության հեղինակ Ռեբեկա Քուանգի Yellowface-ը վերածվելու է սերիալի` https://tinyurl.com/3x4n3btn
🕸️ Էնդրյու Գարֆիլդը պատրաստ է վերադառնալ Պիտեր Պարկերի դերին, եթե այն ենթադրի իրոք նոր ու տպավորիչ գաղափար` https://tinyurl.com/5n6pu96w
👨🏿🎤 Netflix-ն ու 50 Cent-ը վավերագրական սերիալ են նկարելու Փի Դիդիի հետ կապված սկանդալային պատմության մասին` https://tinyurl.com/5n62nu4y
🤖 Հրապարակվել են կադրեր Ռուսո եղբայրների գերթանկարժեք The Electric State ֆիլմից` https://tinyurl.com/3yw9hyb2
▪️ Երկրորդ «Ջոքերը»` գոնե հասկանալու համար` ինչու այն մարդկանց դուր չի եկել` https://tinyurl.com/2bt6fn69
▪️ Շոկային ու էքստրեմալ The Substance-ը` https://tinyurl.com/yrywhsma
▪️ Կամ հսկա մարդանման ռոբոտների մասին ֆրանշիզի հերթական մասը` https://tinyurl.com/3mh2xea
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N51)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan