🎬 #cinéPAN (60)
- Ջորջ, հետո Թաթուշիկը ի՞նչ ա անում։
- Ոնց ինչ ա անում։ Նշանը հետ ա տալիս։
- Հա, որովհետև պարզվում ա` Թաթուշիկը Վալեռիկի խորթ քույրն ա։
- Ես էլ սկզբից էդ մտածեցի, բայց մարդիկ չեն հասկանա։
- Հա, վսյո ժե Գահերի խաղ չի... Բա խի՞ ա հետ տալիս նշանը։
- Որովհետև Վալեռիկը այլմոլորակային ա...
- Հը՞։
- Ժակը պարզում ա, որ Վալեռիկը Եգիպտոս գնացել էր ոչ թե Թաթուշիկի համար, ով, եթե հիշում ես, 534-րդ սերիայում մայրիկի հետ Հուրգադայում էր...
- Հիշում եմ՝ լավ տժժացինք նկարահանման ժամանակ, չնայած, մեր մեջ ասած, կրիվետկեքը համով չէին, հին էր, շտո լի...
- Մի տարվի... Ուրեմն, Ժակը ջոկումա, որ Վալեռիկը Եգիպտոս էր գնացել ոչ թե Թաթուշիկի, այլ բուրգերի համար...
- Բուրգերը պրի չյո՞մ։
- Ո՞նց թե... Սաղ էլ գիտեն, որ դրանք այլմոլորակայիններն են սարքել։ Իսկ Վալեռիկը գնացել ա, որովհետև բուրգերը հնագույն այլմոլորակային զենք են։
- Որով վերջապես հնարավոր կլինի հաղթել Գնել Սեռգեյիչին...
- Չէ, էդ զենքը կապում են Հերունու աստղադիտակի ու Քարահունջի հետ, որովհետև հին Ատլանտիդան ա շուտով ջրի տակից հելնելու, ի վսեմ բուձետ խանա...
😵💫 Մենք մոտավորապես այսպես ենք պատկերացնում հայկական սերիալների սցենարը գրելու պրոցեսը. իհարկե, հոլիվուդյանները հեռու են հայկականների խճճվածությունից, բայց #PAN-ի նոր լոնգրիդը կպատմի դրանց մասին`
📖 lav.pan.am/series
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Անցնենք կինոյի նորություններին.
🤝🏻 Ոչ մի շաբաթ առանց Նոլանի նոր ֆիլմի քասթի. այս անգամ անանուն նախագծին է միացել գեղեցկուհի Շարլիզ Թերոնը` https://tinyurl.com/y26wvye4
🫣 Թոմ Քրուզը կրկին կգործակցի ռեժիսոր Դագ Լայմանի հետ` Deeper սարսափ ֆիլմում` https://tinyurl.com/4ht6xsnv
🔪 Ջոն Կրասինսկին ու Մեթյու Ռիզը կխաղան գլխավոր դերերը Prime Video-ի Silent River սերիալում` https://tinyurl.com/2ae3dtrm
Սա հոգեբանական թրիլլեր է սերիական մարդասպանի մասին
🦹🏻♂️ Մեկնարկում են The Boys-ի եզրափակիչ սեզոնի նկարահանումները` https://tinyurl.com/2p9n2yh3
👭🏻 Հիանալի Arcane-ի հաջողությունից հետո մշակվում է միանգամից երեք նախագիծ նույն աշխարհում` https://tinyurl.com/y64bnzdw
❌ Բրեդ Փիթի ու Ջորջ Քլունիի մասնակցությամբ Wolfs ֆիլմի սիքվելը չեղարկվել է` https://tinyurl.com/yey26bkw
⚔️ Իսկ Ռիդլի Սքոթը պատմել է, որ Gladiator 2-ի չորս ժամանոց տարբերակը հնարավոր է մի օր լույս տեսնի` https://tinyurl.com/32zndj5r
💂🏻♂️ Հրապարակվել է Gangs of London-ի երրորդ սեզոնի թիզերը` https://tinyurl.com/ye294uau
🦑 Նաև` Squid Game-ի երկրորդ սեզոնի լիարժեք թրեյլերը` https://tinyurl.com/49y5f5d6
🐾 Ու Lilo & Stitch-ի խաղարկային ադապտացիայի թիզերը` https://tinyurl.com/cytayshc
▪️ Հռոմի պապի ընտրության ներքին խոհանոցի մասին Conclave դրաման` https://tinyurl.com/mr2ndsjf
▪️ Wicked երաժշտական հեքիաթը` https://tinyurl.com/mrxp7bav
▪️ Ու երկրորդ Moana-ն` https://tinyurl.com/2v9bf4pz
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N59)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan