🎬 #cinéPAN (61)
♻️ Եթե հիմա նկարեին «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ռիմեյքը, այն կպատմեր մայներների խմբի մասին, ովքեր որոշում են վաճառել ֆերմայի RTX 4090-ներից մեկը` հանուն Երևանում «կայֆավատ» լինելու, ինչն էլ վերածվում է հետաքննության։ Ֆիլմը կկոչվեր «Մենք ենք, մեր Բիթքոինը»։ Իսկ «Եռանկյունի» ֆիլմի ռիմեյքի կենտրոնում «խադավիկների» խումբ է, ովքեր փորձում են վերակազմավորել իրենց «գարաժը» էլեկտրական մեքենաների սպասարկման համար։ Դիլիջանում իր քոթեջը մեկ օրով վարձակալելու դիմաց 120,000 դրամ ուզող ու այցելուների բացակայությունից բողոքող Գերասիմի մասին կլիներ «Մենավոր ընկուզենին» ֆիլմի ռիմեյքը. սյուժեի համաձայն, իր բիզնեսը փրկելու համար Գերասը ստիպված է լինում դիմել ոչ ստանդարտ մեթոդների։ Իսկ թե ինչ մեթոդներ են դրանք, կիմանաք ֆիլմը դիտելուց հետո։ Վերջապես, «Տղամարդիկ» ֆիլմի ռիմեյքը կլիներ այթիշնիկների մասին, ովքեր արհեստական բանականության նոր չատ են մշակում, ինչի ընթացքում նրանցից մեկը սիրահարվում է չատին, իսկ մյուսները փորձում են օգնել ընկերոջը` ծրագրի սիրտը գրավելու հարցում։ Այս ռիմեյքներից ոչ մեկն օրիգինալից լավը չէր լինի, բնականաբար, բայց PAN-ի նոր լոնգրիդն օրիգինալը գերազանցող ռիմեյքների մասին է`
📖 lav.pan.am/remake
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Անցնենք կինոյի նորություններին.
🧙🏻♂️ Հարրի Փոթերի մասին սերիալի դերասանական կազմի համալրման մասին լուրեր են պտտվում` https://tinyurl.com/432safsb
Դրանցից շատերը կարող են ձեզ դուր չգալ
👧🏿 Իսկ այ գլխավոր դերերի համար փորձերին մասնակցել է արդեն ավելի քան 32,000 երեխա` https://tinyurl.com/yj4a2sh5
🔮 Հերթական կինոընկերությունը ցանկանում է մնալ մեծ ու սարսափազդու Ալան Մուրի անեծքի տակ` https://tinyurl.com/54pchr97
🤝🏻 Ջուլիա Ռոբերտսն ու Էլիզաբեթ Օլսենը կխաղան Mr. Robot-ի հեղինակ Սեմ Էսմեյլի նոր ֆիլմում` https://tinyurl.com/5522ebtd
☣️ Հրապարակվել է Դենի Բոյլի 28 Years Later-ի հիանալի պրոմո պաստառը` https://tinyurl.com/ysmn3xde
😬 Ժպտալու կարևորության մասին Smile հորրորը երրորդ մաս կստանա` https://tinyurl.com/ynh5f5dz
🏰 Game of Thrones-ի հերթական սփինօֆֆը` A Knight of the Seven Kingdoms սերիալը կցուցադրվի 2025-ի ամռանը` https://tinyurl.com/3ncrw4ek
😱 Ի դեպ, ծերուկ Մարտինը, կարծես, բոլորին խաբել է` https://tinyurl.com/4nxtjre5
🧛🏻♂️ Կինոքննադատները շատ բարձր են գնահատել Ռոբերտ Էգերսի Nosferatu-ն` https://tinyurl.com/mva2a42k
Ասում են` վերջին տարիների ամենավախենալու վամպիրական ֆիլմն է
🕴🏻 Իսկ Sweetpea սերիալը երկարացրել են երկրորդ սեզոնով` https://tinyurl.com/7dp6sabb
▪️ Հռոմի պապի ընտրության ներքին խոհանոցի մասին Conclave դրաման` https://tinyurl.com/mr2ndsjf
▪️ Wicked երաժշտական հեքիաթը` https://tinyurl.com/mrxp7bav
▪️ Ու երկրորդ Moana-ն` https://tinyurl.com/2v9bf4pz
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N60)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan