🎬 #cinéPAN (62)
- Պատկերացրու` Հայաստանում զոմբի ապոկալիպսիս լինի։ Ի՞նչ ես անելու։
- Դե, նախ, պապուս գարաժից «դռուժբա» սղոցը կվերցնեմ, կկապեմ թևիս...
- Ինչի՞ թևիդ։
- Որովհետև էդ ժամանակ զոմբիները մի անգամ ինձ կծած կլինեն, ստիպված ձեռքս կտրած կլինեմ... տենց, սղոցը կկապեմ ձեռքիս փոխարեն, որ զոմբիներին աջ ու ձախ աղամ։
- Բա էդ սղոցիդ համար վառելիք...
- Ավտոներից կքաշեմ։
- Որոնց մեծ մասը գազով է...
- Բենզինով կճարեմ։
- Մինչև բենզինով ավտո ճարես, զոմբերը քեզ կուտեն։ Լավ, ուրիշ ի՞նչ կանես։
- Ողջ մնացածների խումբ կձևավորեմ։
- Դու էլ կլինես իրանց շերիֆը, չէ՞։
- Հա, ու կմտածենք մարդկությունը վերականգնելու մասին։ Խմբումս սիրուն աղջիկներ կլինեն, ովքեր ինձնից լիքը քաջ երեխեք կբերեն, ու մեր դրոշը ծածանելով արու առյուծ բալեքիս հետ զոմբիների վերջը կտանք, երկիրս կազատագրենք... Լսի, բա դու ի՞նչ ես անելու էդ ժամանակ, կմիանա՞ս ինձ։
- Չէ, ես զոմբի եմ լինելու... Կարծում եմ` դու էլ։
🧟 #PAN-ի նոր լոնգրիդում կարդացեք 10 լավագույն զոմբի ֆիլմերի մասին`
📖 lav.pan.am/zombieland
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Անցնենք կինոյի նորություններին.
🧘🏻♀️ Ու սկսենք զոմբիներից. 28 Years Later-ի աղմուկ հանած թրեյլերում Քիլիան Մերֆին չէր, ժողովուրդ, հանգստացե՜ք` https://tinyurl.com/2hxtn4v9
😶 Օսթին Բատլերը կմարմնավորի Պատրիկ Բեյթմանին` American Psycho-ի նոր էկրանավորման մեջ` https://tinyurl.com/2s3mhpv9
🪮 Disney-ը շարունակում է նկարել իր հռչակավոր անիմացիոն ֆիլմերի խաղարկային տարբերակները. հերթը հասել է Tangled-ին` https://tinyurl.com/53bd88sc
🤝🏻 Մայք Ֆլենագանը կգործակցի DC Studios-ի հետ, բայց որպես սցենարիստ` https://tinyurl.com/464tx3ba
👴🏻 Ռոբերտ Դե Նիրոն ու Բեն Սթիլլերը բանակցություններ են վարում Meet the Fockers-ի չորրորդ մասում խաղալու համար` https://tinyurl.com/ysef7ece
🫡 Իսկ հիմա հազարամյակի գլխավոր կինոլուրը. Warhammer 40000-ի աշխարհում Հենրի Քևիլի սերիալի մշակումը պաշտոնապես սկսվել է` https://tinyurl.com/m3unnkn6
ALL HAIL THE EMPEROR!!!
🗣️ The Bear-ի աստղ Ջերեմի Ալեն Ուայթը հնչյունավորելու է Ջաբբա Հաթի որդուն The Mandalorian & Grogu ֆիլմում` https://tinyurl.com/8wt75na5
👿 Evil Dead-ի հաջորդ մասը կոչվելու է Evil Dead Burn. ռեժիսորական աթոռը կզբաղեցնի Սեբաստիան Վանիչեկը` https://tinyurl.com/2p8effj5
🔚 Մայքլ Մանը հաստատել է, որ մոտ է Heat-ի սիքվելի սցենարն ավարտելուն` https://tinyurl.com/yb3na2um
🫨 Գրետա Գերվիգի Narnia-ի գլխին սև ամպեր են կուտակվել` https://tinyurl.com/3ajmcarb
▪️ Kraven: The Hunter-ը, եթե ուզում եք տեսնել, թե ինչպես է Sony-ն հարամում հերթական կինոկոմիքսը` https://tinyurl.com/3mrw53br
▪️ Մատանիների տիրակալի աշխարհում The War of the Rohirrim անիմացիոն ֆիլմը` https://tinyurl.com/ys2nmz9h
▪️ Կամ էլ երկրորդ Gladiator-ը` https://tinyurl.com/5n64y6m4
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N61)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan