🎬 #cinéPAN (63)
- «Ծիբետ, Ծիբետ, ինչ սիրուն ես, Ծիբետ» գրական-գեղարվեստական հաղորդաշարի այսօրվա հյուրն է գրող, հրապարակախոս, բլոգեր Արգիշտիխինիլի Իսահակյանցը, ում «Խալափաչ սրաթ» պոստ-պոստ-պոստմոդեռնիստական գիրքը մեծ աղմուկ է հանել, իսկ ռեժիսոր Գոռ Վարդանյանը որոշել է այն էկրանավորել։ Այդուհանդերձ, գրքի հեղինակը պնդում է, որ այն անհնար է էկրանավորել։ Պարոն Իսահակյանց, ինչո՞ւ եք կարծում, որ ձեր գիրքը չի կարելի տեղափոխել էկրաններ։
- Տեսեք, այս գիրքը ժամանակի բավականին բարդ ուսումնասիրություն է։ Օրինակ, դուք գիտեի՞ք, որ ֆիզիկայի օրենքների ու հավասարումների համար լրիվ մեկ է` ժամանակը դեպի առաջ է շարժվում, թե` հետ...
- Ո՞ր իմաստով դեպի հետ։
- Ներկայից դեպի անցյալ, ոչ թե ներկայից դեպի ապագա։ Ու ժամանակի սլաքը դեպի ապագա է ուղղված միայն ու միայն էնթրոպիայի պատճառով...
- Բարդ բառեր եք օգտագործում, պարոն Իսահակյանց։
- Իմ գիրքը նույնպես սկսվում է վերջից ու գնում դեպի սկիզբ։ Ավելին, բառերի ու տառերի հաջորդականությունն այստեղ նույնպես վերջից սկիզբ է։ Վեպը սկսվում է այսպես. Վացահամ ու ցատպժ ռուլ, ցենահ ցոգոհ րնած ըգրոևգ։ Ո՞նց են սա էկրանավորելու, այն էլ մոտ հազար էջ...
🤯 Ակնհայտ է, որ Իսահակյանցի գիրքն էկրանավորելն անհնար է ու անիմաստ։ Իսկ #PAN-ը լոնգրիդում պատմում է չէկրանավորելի ևս յոթ գրքի մասին`
📖 lav.pan.am/hardbook
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Անցնենք կինոյի նորություններին.
🦸🏻♂️ Նախորդ շաբաթվա գլխավոր նորությունը, իհարկե, Ջեյմս Գաննի Superman-ի թրեյլերն էր՝ https://tinyurl.com/2rpm9zw3
Հույս կա, որ կինոկոմիքսների ժանրը մահամերձ չէ
🧟♂️ Մշակվում է հերթական The Mummy-ն՝ Լի Քրոնինի (Evil Dead Rise) գլխավորությամբ՝ https://tinyurl.com/n4y7wjhh
Ֆիլմն էկրաններ կբարձրանա 2026-ի ապրիլին
😡 Ջեյմս Բոնդի մասին ֆրանշիզն ապրում է ոչ լավագույն ժամանակները՝ Amazon-ի պատճառով. Բարբարա Բրոքոլին մի գլուխ բողոքել է Բեզոսենցից՝ https://tinyurl.com/4m4ypfn4
🎞️ Ավարտվել են Stranger Things-ի վերջին սեզոնի նկարահանումները՝ https://tinyurl.com/ttaxxnd3
Դաֆերների սերիալային գլուխգործոցի ավարտը կտեսնենք արդեն հաջորդ տարվա ամռանը
🙄 Dune: Prophecy սերիալը, չնայած ոչ միանշանակ գնահատականներին, երկարացվել է երկրորդ սեզոնով՝ https://tinyurl.com/mp4yv2e8
🎮 Երկրորդ սեզոն կստանա նաև համակարգչային խաղերի վրա հիմնված Secret Level անիմացիոն անթոլոգիան՝ https://tinyurl.com/559mbck8
🫠 Իսկ այ հիանալի Silo-ն երկարացվել է միանգամից երրորդ ու չորրորդ սեզոններով՝ https://tinyurl.com/33xespyf
Այդքանով սերիալն ամբողջությամբ կընդգրկի Հյու Հաուիի եռագրությունը
🧛🏻 Դրակուլայի պատմությունը հավերժ է. Neon-ն արդեն հայտարարել է Brides սարսափ ֆիլմի մշակման մասին՝ https://tinyurl.com/yyt9cw5m
Գլխավոր դերում կխաղա Longlegs-ի աստղ Մայկա Մանրոն
😱 Քորթնի Քոքսը պաշտոնապես կվերադառնա յոթերորդ Scream-ում՝ https://tinyurl.com/mryut8k5
Ջահելներին լարեցին, բձեքը մնացին
🤷🏻 Անհասկանալի պատճառներով, Hulu-ն պատվիրել է Prison Break-ի ռեբութի առաջին սեզոնը՝ https://tinyurl.com/2jrb8j8u
▪️ The Lion King-ի պրիքվելը Սիմբայի հոր մասին՝ https://tinyurl.com/98bnwc9w
▪️ Kraven: The Hunter-ը, եթե ուզում եք տեսնել, թե ինչպես է Sony-ն հարամում հերթական կինոկոմիքսը` https://tinyurl.com/3mrw53br
▪️ Մատանիների տիրակալի աշխարհում The War of the Rohirrim անիմացիոն ֆիլմը` https://tinyurl.com/ys2nmz9h
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N62)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan