#cinéPAN
December 30, 2024

🎬 #cinéPAN (64)

🫠 Ռեստորանում Հարսնացուն համը հանեց։ Նախ, խմիչքները խառնեց` օղուց հետո մի քանի շիշ գարեջուր խմելով, իսկ հետո, երբ Թոնի Բրեքստոնի Unbreak My Heart երգի տակ Ջուլսը հրավիրեց պարի, նա սպառնաց Հատտորի Հանզոյի կատանայով, ինչից հետո Ջուլսը դադարեց չամռվել։ Վինսենթ ու Վիկ Վեգա եղբայրները երեկույթին տարօրինակ լուռ էին։ Ռիք Դալթոնն իր ընկերոջն ու դուբլյոր Քլիֆ Բութին պատմեց, որ պատճառը պրեմիա չստանալն էր. ամբողջ թիմն ամանորյա պարգևավճար էր ստացել, բացի եղբայրներից, ովքեր պատժված էին տարվա ընթացքում բացակայությունների մեծ քանակի պատճառով։ Թամադա նշանակված Հանս Լանդան ամբողջ ընթացքում չէր լռում, երկար-բարակ կենացներ ասելով, մինչև Ջանգոն հունից դուրս չեկավ ու չգոռաց. Ախպե՜ր, թող մի կտոր հաց ուտենք։ Դա դուր չեկավ լեյտենանտ Ալդո Ռեյնին, ով խնդրեց իր սերժանտ Դոնի Դոնովիցին հանդարտեցնել «անշնորք գյադուն»։ Կեսգիշերից հետո, երբ մատուցողներն արդեն սկսել էին սեղանները հավաքել, կասկադյոր Մայքի մոտ երկրորդ շունչը բացվեց, պահանջեց ևս մեկ պար, բայց գլուխներ որսացող Ջոն Ռութը հայտարարեց, որ տաքսիներն արդեն կանչել է ու եթե հանկարծ սպասելավճար ավելացավ, անձամբ իր ձեռքով է կախելու Մայքին։ Այսպես անցավ Քվենտին Տարանտինոյի հերոսների ամանորյա կորպորատիվը, իսկ PAN-ի նոր լոնգրիդում Վարպետի ֆիլմերն են` լավագույնից ամենալավագույն`
📖 lav.pan.am/tarantino


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

⛵ Սըր Քրիստոֆեր Նոլանի մյուս ֆիլմը լինելու է Հոմերոսի «Ոդիսականի» ադապտացիան` https://tinyurl.com/y3zc78dv
Տարօրինակ ընտրություն է, մեր մեջ ասած

🧛🏻‍♂️ Ռոբերտ Էգերսի Nosferatu-ն ֆինանսական առումով իրեն հրաշալի է դրսևորում` https://tinyurl.com/yckahdfy

📋 Քանի դեռ ֆիլմը հաղթարշավ է սկսել կինոթատրոններում, Էգերսը կիսվում է իր ապագա պլաններով` https://tinyurl.com/3t9aay5a
Խոսվում է անգամ 1986-ի Labyrinth-ի ռեբութի մասին

🤝🏻 Ջեյմս Գաննի հրաշալի Creature Commandos անիմացիոն սերիալը երկարացվել է երկրորդ սեզոնով` https://tinyurl.com/yckf8a4k

⏲️ Dexter: Original Sin-ի հաջողությունից կախված կլինի մյուս սփինօֆֆի գործարկումը, որը կպատմի Trinity-ի ջահել տարիների մասին` https://tinyurl.com/523bkyt5

💸 Andor-ը դարձել է Star Wars ֆրանշիզի ամենաթանկարժեք արտադրանքն ընդհանրապես` https://tinyurl.com/4ar5pjc8
Երկու սեզոնի արժեքը միասին մոտ է $700 մլն-ի

🦇 The Batman-ի սիքվելը նենց լաաավ հետաձգել են` https://tinyurl.com/pm6e8rm4

🤦🏻 Sony Pictures-ի ղեկավարն իրենց աղբանոց կինոկոմիքսների համար ներողություն խնդրելու փոխարեն սկսել է մեղադրել կինոքննադատներին` https://tinyurl.com/yc4k34sn

🎶 Wicked հեքիաթային մյուզիքլը սթրիմինգային ծառայություններով կցուցադրվի դեկտեմբերի 31-ին` https://tinyurl.com/rhtpjk28

🗺️ Disney-ն էլ մշակում է «Գանձերի կղզու» նոր տարբերակը` https://tinyurl.com/2r7ez5wx


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ Բնականաբար, Ռոբերտ Էգերսի Nosferatu-ն, որը, ասում են՝ վամպիրների մասին ամենավախենալու ֆիլմն է` https://tinyurl.com/3w7j4upc

▪️ Կամ արագընթաց սուպերոզնու արկածների մասին երրորդ ֆիլմը` https://tinyurl.com/2cyd6c7k

▪️ Կամ էլ երգիչ Ռոբի Ուիլյամսի մասին կենսագրական ֆիլմը, որում Ուիլյամսը... շիմպանզե է` https://tinyurl.com/5t2r7jaw


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N63)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan