#cinéPAN
January 13

🎬 #cinéPAN (65)

🧛🏻‍♂️ Քանի դեռ Հոլիվուդը դարձել էր հրո ճարակ, իսկ աստղերը մեկը մյուսի հետևից կորցնում էին իրենց արդար քրտինքով վաստակած տները, Երևանում մոլեգնում էր մեկ այլ կինոարհավիրք` հնագույն ու շատ չար վամպիրի վերադարձի տեսքով։ Արքետիպային արյունարբուի ստվերն այնպես էր ծածկել շուտով երեքհազարամյա քաղաքը, որ շատերը ակամայից բլինչիկները թողել էին ամանորյա սեղաններին ձեռք չտված, խոզի բդի մնացորդներն այդպես էլ երկրորդական ձվածեղային մշակման չէին ենթարկվել, իսկ հանրային տրանսպորտում համառորեն չէին աշխատում վճարների ընդունման նորարարական թվային միջոցները։ Այդուհանդերձ, կային մարդիկ, որոնք զգում էին վամպիրի սպառնալիքը, հատկապես` ուղղված հայության բարոյական բարձր արժեքներին, ու մեր ազգային դիմագիծը պահպանելու համար կտրել էին ֆիլմում բաց կրծքերով բոլոր տեսարանները։ Վամպիրը դեռ Երևանում է, ճիշտ ժամանակն է գնալ կինոթատրոն, իսկ եթե դեռ չեք կողմնորոշվել, կարդացեք PAN-ի նոր լոնգրիդը`
📖 lav.pan.am/nosferatu


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

🏆 Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հաղթողները` https://tinyurl.com/5h868uww
Ընդհանուր առմամբ, ոչ մի անսպասելի բան

🧯 Իսկ այ «Օսկարի» թեկնածուների հայտարարումը մի փոքր հետաձգել են հրդեհների պատճառով` https://tinyurl.com/2kdff5w9

🤷🏻‍♂️ Ցավոք, Քիլիան Մերֆին չի հայտնվի 28 Years Later-ում` https://tinyurl.com/yk7n63ps
Հույս կա, որ դերասանին կտեսնենք պլանավորված եռագրության մյուս մասերում

📋 It-ի պրիքվելը` Welcome to Derry-ն բաղկացած է լինելու երեք սեզոնից` https://tinyurl.com/bdfsvwud
Համենայնդեպս, այդպես պլանավորված է

🔄 Ջեյքոբ Էլորդին կարող է փոխարինել Փոլ Մոսկալին` Ռիդլի Սքոթի հաջորդ ֆիլմում` https://tinyurl.com/yc3xn7rm
Հաշվի առնելով Gladiator 2-ը, Մեսկալին փոխարինելը ճիշտ որոշում է

🙄 Խեղճ Արմի Համմերը կինո է փորձում վերադառնալ զարտուղի ճանապարհներով` նկարվելով Ուվե Բոլլի մոտ` https://tinyurl.com/mrx7nkrz

⏲️ Sony-ն պլանավորում է էկրանավորել պոպուլյար Helldivers 2 խաղը` https://tinyurl.com/3fksdph6
Ու դա դեռ ամենը չէ

🤔 Մել Գիբսոնը նպատակ ունի սկսելու Passion of the Christ-ի սիքվելի նկարահանումները 2026-ին` https://tinyurl.com/52vs3vsu
Ու միայն Գիբսոնը գիտի, թե ինչու է պետք նկարել նման սիքվել

👨🏻‍🦯 Դոնի Յենն ինքն է ուզում նկարել John Wick 4-ում իր կերպարի` կույր քիլլեր Կաենի մասին սփինօֆֆը` https://tinyurl.com/yc2ju9d5

🤝🏻 Թոմ Հոլանդն էլ կխաղա Ջոն Գրիշեմի The Partner բեսթսելերի էկրանավորման մեջ` https://tinyurl.com/yc2rsduk


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ Ռոբերտ Էգերսի չքնաղ Nosferatu-ն` հիշելով, որ ռուսերեն տարբերակը ցենզուրայի է ենթարկված` https://tinyurl.com/3w7j4upc

▪️ Կամ արագընթաց սուպերոզնու արկածների մասին երրորդ ֆիլմը` https://tinyurl.com/2cyd6c7k

▪️ Կամ էլ երգիչ Ռոբի Ուիլյամսի մասին կենսագրական ֆիլմը, որում Ուիլյամսը... շիմպանզե է` https://tinyurl.com/5t2r7jaw


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N64)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan