#cinéPAN
April 14

🎬 #cinéPAN Weekly (78)

💰 Էդքան գումարով կարելի էր Թելսելից գնել 1 մլրդ 159 մլն 220 հզ հատ ավտոբուսի տոմս, որոնցով Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ անվճար կերթևեկեր 386 անգամ, եթե, իհարկե, ավտոբուսների սարքերը նորմալ աշխատեին։ Կամ գնել 828 մլն 14 հզ 285 հատ Snickers ու բաժանել բոլոր հայերին. այդ դեպքում յուրաքանչյուրը կունենար 82 հատ ու կկարողանար հանգիստ բոլորի հետ գրազ գալ մի բլոկ Snickers-ի վրա։ Իսկ եթե շատ տարվեիք, կարող էիք Վաչիկ ձյայի Opel Vectra-ով ճամփորդել 1 մլրդ 738 հզ 830 կմ` Յանդեքսի ստանդարտով ու սովորական եղանակին, որովհետև անձրևի ժամանակ դժվար թե էդ փողով հասնեիք անգամ Վրաստանի սահման։ Կարճ ասած, էդքան բարիքների փոխարեն մարդիկ $447 մլն ծախսել են միայն ու միայն մեկ ֆիլմի արտադրության վրա, ու դա մի քիչ անարդար է։ Պատմության ամենաթանկարժեք ֆիլմերի մասին էլ կարդացեք PAN-ի նոր կարդալիքում`
📖 lav.pan.am/money


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

🤙 Devil May Cry խաղի անիմացիոն սերիալային էկրանավորումը երկարացվել է երկրորդ սեզոնով` https://tinyurl.com/4pbt4v8t

😎 Իսկ HBO-ն երկաթը տաք-տաք է ծեծում ու երրորդ սեզոնով երկարացրել է The Last of Us-ը` https://tinyurl.com/3mrcssw2

👥 Բանակցություններ են վարվում Adolescence-ի երկրորդ սեզոնի համար` https://tinyurl.com/bde988h3

👧 Սթիվեն Քինգի Carrie-ի արդեն չորրորդ էկրանավորման համար բանակցում է Սամմեր Հաուելը` https://tinyurl.com/25yednzx

🤔 Իսկ Dune: Messiah-ում չարագործ Սայթեյլի դերում դիտարկվում է Ռոբերտ Պատինսոնի թեկնածությունը` https://tinyurl.com/2sc6e2ph

🫡 Վերջին Mission: Impossible-ի պրեմիերան տեղի կունենա Կաննի կինոփառատոնի ընթացքում` https://tinyurl.com/mw3x26f4

🫶 Փառատոնի շրջանակում պատվավոր Ոսկե արմավենու ճյուղի կարժանանա Ռոբերտ Դե Նիրոն` https://tinyurl.com/yewdzdz5
Դերասանին կպատվեն կինեմատոգրաֆում իր ներդրման համար

🤷 Minecraft խաղի ահավոր վատ էկրանավորումը ֆինանսական ռեկորդներ է խփում` https://tinyurl.com/4x2rja3k
Այսպիսի միասնական, ներողամիտ ու հսկայական ֆանդոմ ոչ մի ուրիշ խաղ չունի

🪑 Իսկ այ Հիդեո Կոձիմայի Death Stranding-ը էկրանավորելու է հիանալի Pig-ի ռեժիսոր Մայքլ Սարնոսկին` https://tinyurl.com/25df7x8y

🗓️ Ու վերջում` Peacemaker-ի երկրորդ սեզոնը կմեկնարկի օգոստոսի 21-ին` https://tinyurl.com/yrnfwzr5


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ Ռամի Մալեկի մասնակցությամբ The Amateur թրիլլերը` https://tinyurl.com/4xz84c54

▪️ Ալեքս Գարլանդի Warfare պատերազմական ֆիլմը, որը, ասում են` ժամանակակից մարտական տեսարանների ամենաճշգրիտ նկարագրությունն է` https://tinyurl.com/2vb52dsm

▪️ Կամ վերցրեք երեխային ու նայեք A Minecraft Movie-ն` https://tinyurl.com/26yb2dzx
Ձեզ դուր չի գա, բայց երեխան հաստատ կհավանի


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N77)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan