#cinéPAN
July 28

🎬 #cinéPAN Weekly (93)

- Դու էն ժամանակ դաժե պռոեկտում չկայիր, Աշոտիկ ջան։ Քո տատուն հազիվ հանեցինք փլատակների տակից, խեղճ կնիկս արյան վարակից երկու օր հետո մեռավ։ Մնացինք ես ու հերդ։

- Պապան գնացել ա որսի, պապի։ Էդ վախտերից մի քիչ պատմի, ազնիվ խոսք պապային չեմ ասի։

- Հա, Ռազմիկը չի սիրում հիշել էդ օրերը, երեխա էր, իրա տարիքի համար միանգամից շատ բան տեսավ։ Նենց չի, որ հորիցդ վախենում եմ՝ չեմ պատմում։ Պատմելու բան էլ չկա, մինչև վերջին պահը ամեն ինչ… բանը..․ տելեվիզրից էինք իմանում։

- Տելեվիզրիցն ի՞նչ ա, բիձա։

- Տենց կառոբկա էր, պատմում էր աշխարհի բանից։ Լավ կանես, քնես, ճրագը հանգում ա, կաբանի յեղն էլ հեսա կպրծնի, մինչև հերդ չգա, չենք ունենա։

- Ի՞նչ էր պատմում տել..․վիզիրը.․.

- Որ մեկ էլ սաղ աշխարհով մեկ միտինգներ են, գնալով ավելանում են։

- Միտինգները ո՞րն ա։

- Էն, որ լիքը մարդ հավաքվում, բողոքում ա։

- Լիքը, խոսքի հիցուն հոգի՞։

- Արա, չէ։ Էն վախտ շատ մարդ կար, միլյոններով։

- Չգիտեմ տենց թիվ։

- Էդ շատ մեծ թիվ ա, բայց քեզի պետք չի։ Հետո սկսին իրար ուտել։ Խանութ ու բանկ թալնել, սպանել, բռնաբարել..․

- Բռնա..․ի՞նչ։

- Բարել։ Էդ լավ բան չի, տխուր բան ա։

- Պապի, խոսքի որսի ժամանակ որ գելը կծում ա, խի՞ եք մարդու թևը կտրում։

-  Որ վարակից չմեռնի։ Հիմա սաղ վարակ ա։ Մլիցեքի ու բանակների հետ խփոցիներից հետո մարդկանց դիակների սարերը փդըմ էին քաղաքների մեջ։

- Քաղաքներն ի՞նչ ա։

- Տենց մեծ տեղ։ Պատկերցրա, մեր էս անտառի քոլիկից, բայց էնքան շատ, որ մեջը հազարներով մարդ էր ապրում։

- Ուզում եմ տենամ։

- Հիմա քաղաք չկա։ Ով գիտի, ընդեղ սաղ փլատակ ա, կռիվների ժամանակ շենքերը մարդկանց հետ տրաքցնում էին։

- Շենքերը...

- Հա, էլի։ Շատ մեծ քոլիկները։

- Բա ինչի՞ տենց եղավ, մարդիկ խի՞ սկսին իրար ուտել։

- Էհ, բալես։ Ֆեյսբուքը դարձրին փողով, դրանից էլ սկսվավ...

🪦  Մենք հույս ունենք, որ Ֆեյսբուքի բացակայության պայմաններում բոլորը չեն վերածվի սերիական մարդասպանների, որոնց մասին լավագույն 10 ֆիլմը` #PAN-ի նոր կարդալիքում`

https://lav.pan.am/maniac


Անցնենք կինոյի նորություններին.

👽  Մարդկանց շրջանում ծվարած այլմոլորակայինի մասին Resident Alien սերիալը փակել են չորրորդ սեզոնից հետո` https://tinyurl.com/3btjc5m3

⚔️  Իսկ այ հիանալի The Legend of Vox Machina անիմացիոն սերիալը երկարացվել է հինգերորդ` եզրափակիչ սեզոնով` https://tinyurl.com/4jhfyypt

🕸️  Երրորդ սեզոնով էլ երկարացվել է Wednesday-ը` դեռ մինչև երկրորդի դուրս գալը` https://tinyurl.com/9vffvm94

🎼  Հանս Ցիմմերը կգրի Euphoria-ի երրորդ սեզոնի երաժշտությունը` https://tinyurl.com/5n7e3mrv

🧬  Նոր Fantastic Four-ի գնահատականները հեչ վատը չեն, բայց փայլուն էլ չեն` https://tinyurl.com/mw6ybvfa

🧟‍♂️  Գիլյերմո Դել Տորոյի Frankenstein-ը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնին` https://tinyurl.com/4h35uupw

👠  Գեղեցկուհին Ադրիա Արխոնան կփոխարինի Թեյլոր Ռասելին` նոր The Thomas Crown Affair-ում` https://tinyurl.com/mtur8968

Ժամանակն է, որ Ջեյմս Գաննը հաստատի Արխոնային Wonder Woman-ի դերում

📝  Սակայն Գանն ասում է, որ դերասանուհի չի ընտրելու, քանի դեռ սցենարը պատրաստ չէ. սցենարիստն արդեն հայտնի է` https://tinyurl.com/dcupfaz9

🎤  Մեկ այլ Ջեյմս, այս անգամ` Քեմերոնը, չգիտես ինչ պրոեկտ է անում երգչուհի Բիլլի Այլիշի հետ` https://tinyurl.com/jtxk9hff

🎸  Ու վերջում` լեգենդար Օզզի Օսբորնի ու Black Sabbath-ի վերջին համերգի մասին վավերագրական ֆիլմ է նկարվելու` https://tinyurl.com/3wj83e73


Ի՞նչ դիտել էս շոգին կինոթատրոններում.

Երկու կինոկոմիքս.

▪️  Մեկը` ռետրոֆուտուրիստիկ գունագեղ զվարճանք ֆանտաստիկ հերոսների քառյակի մասին` https://tinyurl.com/c8ehuahw

▪️  Մյուսը` էլի գունագեղ զվարճանք բարի լինելու կարևորության մասին` https://tinyurl.com/3suptcbc

▪️  Կամ երեխաների հետ այցելեք նոր Սմուրֆիկներին` https://tinyurl.com/54x83mff


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N92)


📭  հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan