#մշակութաPAN
April 3

🖼️ #մշակութաPAN (100)

🎨 Ի՞նչ է «Սալոմեի ֆենոմենը», ի՞նչ ճանապարհ է անցել Վարդգես Սուրենյանցի կտավը՝ միջազգային ցուցադրություններից մինչև հայրենիք, և ինչո՞ւ 5 տարի պահանջվեց, որ «Սալոմեի» շքեղությունը վերականգնվի ամբողջովին։ Հայ նկարչի Սալոմեն տարբերվում է աշխարհի բոլոր Սալոմեներից, ու գուցե սա է կտավի հաջողության գաղտնիքը։ Մեր հոբելյանական՝ 100-րդ թողարկումը նվիրում ենք Սուրենյանցի՝ բոլորի սիրելի առեղծվածային Սալոմեին՝
📖 lav.pan.am/salome


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

📷 Լուսանկարչությունից…

▪️ Կանացի ուժը, համառությունը, նաև զգացմունքայնությունն ու փխրունությունը՝ մեկ լուսանկարչական շարքում. Ի՞նչ պատմություն են պատմում մրցանակի արժանացած այս լուսանկարները՝ աշխարհի բոլոր կանանց մասին՝ https://tinyurl.com/4wraawwn

▪️ Լուսանկարները ևս խտրականության «զոհ» կարող են լինել։ Իսկ ավելի հստակ՝ այս անգամ խտրականությունը տարածվել է լուսանկարներից հեռացված երեխաների վրա։ ԱՄՆ-ում «լուսանկարչական» սկանդալ է՝ https://tinyurl.com/yrch42mx

🇦🇲 Իսկ եթե բնակվում եք Հայաստանում, հետաքրքրված եք հայոց պատմությամբ և սիրում եք լուսանկարել, ապա բաց չթողնեք պատմությունը բացահայտելու և այն լուսանկարելու հնարավորություն՝ https://tinyurl.com/6p6ut5be

📚 Գրականությունից…

▪️ Ինչպե՞ս ամբողջ շրջակա միջավայրը «վերածել» զարդերի ու ստեղծել արվեստ. Բրիտանացի դիզայներների թողած ժառանգությունը և զարդերի ստեղծման պատմությունը գիրք է դարձել՝ https://tinyurl.com/22zjherm

▪️ Գուցե չհավատաք, բայց լինում են դեպքեր, երբ հրատարակիչները գրքի շապիկին կեղծ նկար դնելուց առաջ շատ երկար չեն մտածում. Վառ օրինակ՝ Վան Գոգի այս կեղծ ինքնանկարները՝ https://tinyurl.com/3ffnv3tv

🇦🇲 Մշակութային երկխոսության ստացված օրինակ՝ Երևանում. Պարզեք, թե ինչ կստացվի՝ միավորելով կին գրողների պատումները Հայաստանում և Վրաստանում՝ https://tinyurl.com/mwnb6cny

🎬 Կինոյից…

▪️ Ռոմեոյի և Ջուլիետի պատմությանն անդրադարձներն այնքան շատ են, որ թվում է, թե դա այլևս ոչ ոքի չպետք է հետաքրքրեր, բայց Թոմ Հոլանդի օրինակն ապացուցում է, որ դերասանների ընտրությունն այս հարցում կարող է վճռորոշ լինել` https://tinyurl.com/4sxkfh6k

▪️ Նոր վավերագրական ֆիլմն էլ ներկայացնում է թալանված արվեստի վերադարձը` Ֆրանսիայից Բենին` https://tinyurl.com/mrx7hbtw

🇦🇲 Երևանում էլ ուրախանալու առիթ ունեն տանգոյի ու կինոյի սիրահարները. Ընտրեք ինքներդ՝ ցանկանում եք կրքոտ պարի մասին ֆիլմ դիտել, թե նաև մասնակցել վարպետության դասերի՝ https://tinyurl.com/3r6pw6e9

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Բելգիայում հայտնաբերվել են Մարվին Գեյի չհրապարակված ձայնագրություններն ու հիմա պիտի որոշվի դրանց ճակատագիրը՝ https://tinyurl.com/mt9v3pkn

▪️ Կան անձեռնմխելի արտիստներ, որոնց վրա չի ազդում անգամ cancel culture-ը. Ցանկում առաջինը, իհարկե, Ջեքսոնն է՝ https://tinyurl.com/398ku3h9

🇦🇲 Ապրիլի 4-ին երաժշտության միջոցով ճամփորդեք ազգայինից մինչև ներկան արտացոլող երգեր. Բեմում «Տիեզերքն» է՝ https://tinyurl.com/2dubtdd8

🏛️ Դասական արվեստից…

▪️ Նոր ցուցադրության դահլիճում հանդիպում են իտալական վերածնունդն ու բրիտանացի վարպետները՝ https://tinyurl.com/c7p3sru6

▪️ Երբևէ նայե՞լ եք կտավների ու մտածել, թե ինչու են պատկերված մարդիկ մի տեսակ գունատ. Պարզվում է` այստեղ հստակ օրինաչափություն կա՝ https://tinyurl.com/4uun84r2

🇦🇲 Դե իսկ ապրիլի 6-ին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա «Ազնավուրի ռիթմեր․ Շքեղ հեղափոխություն» ինքնատիպ ցուցադրությունը՝ https://tinyurl.com/45699jtz


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N99)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan