#մշակութաPAN
March 27

🖼️ #մշակութաPAN (99)

👩🏼‍🦱 Մեկ դար առաջ հայ կանանց գրիչը պայքարի գործիք էր։ Մեր նախամայրերն ասում էին՝ «այսօր չի հարցվիր, թե ինչ կուզե աղջիկ անձը», նաև հավելում՝ «հայ կինը ողորմութեան կարօտ չպիտի ըլլայ»։ Գրիգոր Զոհրապի քննադատության, Հյուգոյի ոգեշնչման և Խրիմյան Հայրիկի օրհնության «պայմաններում» հայ կանայք ապացուցում էին, որ «կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար»։ Լուսանկարում 20-րդ դարասկզբի հայ կանայք են, իսկ PAN-ի հերթական անդրադարձն այս ու այլ կանանց քաջություն փոխանցած կին գրողների մասին է՝
📖 lav.pan.am/wartists2


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Մարիա Կալասի մասին գուցե ամենամեծ միֆն այն է, որ նա ողբերգական ճակատագիր ուներ։ Իրականում հյուսված լեգենդների հետևում ամուր կին ու արվեստագետ էր կանգնած՝ https://tinyurl.com/5n797bk7

▪️ «Հանճար» լինելը գերագնահատվա՞ծ երևույթ է։ Եվ առհասարակ, ինչո՞ւ են հանճարեղ կոմպոզիտորներին անհրաժեշտ «երկրորդական կերպարներ»՝ աճելու համար՝ https://tinyurl.com/587u3h7f

🇦🇲 Կանանց միամսյակի շրջանակում ջութակահար Արա Մալիկյանն ապրիլի 2-ին հանդես կգա միայն մեկ համերգով՝ https://tinyurl.com/3nmbhnz4

🎬 Կինոյից…

▪️ Մարտաֆիլմերը փառքից բացի երբեմն նաև մարմնական լուրջ վնասվածքներ են բերում դերասաններին։ Այս ցանկում Սիլվեստր Ստալոնեն գուցե «ամենատուժած» դերասանն է՝ https://tinyurl.com/24336awv

▪️ Նյու Յորքի փողոցներում այսօր էլ հնարավոր է հանդիպել Թիմոթի Շալամեին, ով այս շրջանում նկարահանվում է Բոբ Դիլանին նվիրված ֆիլմում։ Կատարյալ անծանոթից մինչև համաշխարհային աստղ. Դիլանի անցած ճանապարհի ու ֆիլմի մասին՝ https://tinyurl.com/28hw53je

🇦🇲 Մարտի 28-ին էլ Երևանում միանգամից երեք կարճամետրաժ ֆիլմի կինոդիտման կարող եք մասնակցել։ Երեքի հեղինակն էլ հայ ժամանակակից կին ռեժիսորներ են՝ https://tinyurl.com/4cv6ff7z

📚 Գրականությունից…

▪️ Արտ-դիլերից մինչև ժամանակակից արվեստի ջատագով ու ներկայացուցիչ. Նոր գիրքը պատմում է 20-րդ դարի ամենաազդեցիկ ֆրանսիացի արտ-դիլերներից մեկի մասին՝ https://tinyurl.com/5a2bmyp8

▪️ Ագաթա Քրիստիին պատկանող արտեֆակտերը ներկայացվում են Քեմբրիջի համալսարանի՝ դետեկտիվ արձակ ժանրին նվիրված ցուցահանդեսում՝ https://tinyurl.com/2dxammp8

🇦🇲 Մարտի 31-ին մայր թատրոնի բեմում Կոնստանտին Ռայկինը բացահայտելու է պոեզիայի խորությունն ու բազմազանությունը՝ https://tinyurl.com/wz3xnfnv

🏛️ Դասական արվեստից…

▪️ Լիվերպուլի թանգարանը դիմել է այցելուների օգնությանը։ Ակնկալում են, որ մարդիկ կօգնեն իրենց բացահայտել, թե ո՞վ է պատկերված կտավի վրա՝ https://tinyurl.com/hvyr65ua

▪️ Իսկ նոր ցուցադրությունը ներկայացնում է Ռեմբրանդի թատերական ձգտումները, և թե ինչպես թատրոնը ոգեշնչեց մեծ վարպետին՝ https://tinyurl.com/mr2xnara

🇦🇲 «Ազնավուրի ռիթմեր․ Շքեղ հեղափոխություն» ցուցադրությանն էլ կարող եք մասնակցել ապրիլի 6-ին՝ Ժամանակակից արվեստի թանգարանում։ Հավաքածուում ներկայացված են ազնավուրյան ռիթմերը, սիրո դրսևորումները, հուզական մեղեդայնությունը՝ https://tinyurl.com/45699jtz

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Կարդացեք, թե ինչպես Բեռլինի տեխնո միջավայրը վերափոխեց քաղաքն ու մշակութային հեղափոխություն սկսեց՝ https://tinyurl.com/52dwxhr8

▪️ 1970-ականներին երաժշտության մեջ ռիսկի դիմելն ու էքսպերիմենտներ անելը մեծ խիզախություն էր պահանջում։ Սթիվի Հարլիի դեպքում ռիսկն արդարացված էր՝ https://tinyurl.com/yc6jrjnx

🇦🇲 Չիկոյի ջազի ժամը. Ապրիլի 1-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի համերգ՝ նվիրված Արմեն «Չիկո» Թութունջյանի ծննդյան 80-ամյակին՝ https://tinyurl.com/yn3p3ken


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N98)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan