#մշակութաPAN
March 20

🖼️ #մշակութաPAN (98)

👩🏼‍🦱 Ինչպես էր պատկերվում «հայրենիք կոչված երևույթը» հայուհիների կտավներում, ինչ առիթով Ինդիրա Գանդին հայկական զարդ նվեր ստացավ ու ինչ կապ ունեն այս ամենի հետ իտալացի նկարիչ Տիցիանի դուստրը, Վահան Տերյանը և հասարակ մի հույն տղամարդ։ Ասլամազյան քույրերից մինչև Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Արմինե Կալենց ու Արփենիկ Նալբանդյան։ Մեկամսյակի PAN-ի հերթական նվերը ձեզ՝ կերպարվեստում հայ կանանց թողած հետագծի մասին է՝
📖 lav.pan.am/wartists


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎬 Կինոյից…

▪️ Ֆրիդա Կալոյի երբևէ չբացահայտված կողմերը կներկայացվեն նրա հեղինակած տողերի հիման վրա ստեղծված վավերագրական ֆիլմում՝ https://tinyurl.com/2c6wbbhp

▪️ Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի երաժշտությամբ ոգեշնչված ֆիլմը՝ Օսկարի մրցանակակիր. բեմում Լենոնի և Օնոյի որդին էր՝ https://tinyurl.com/9w475a7d

🇦🇲 Հայաստանում էլ մարտի 22-ին կցուցադրվի երկրի խորացող ջրային ճգնաժամը ներկայացնող «Ջրի գինը» վավերագրական ֆիլմը՝ https://tinyurl.com/4e4rnjcb

🏛️ Դասական արվեստից…

▪️ Միայն վան Գոգը կարող էր ոչնչով չգրավող կարտոֆիլների մեջ ինչ-որ գրավիչ բան գտնել ու պատկերել դա. եղբոր խոհանոցից վերցված մի կաթսա կարտոֆիլը՝ կտավի «բնորդ»՝ https://tinyurl.com/38bk3ns2

▪️ Ո՞ւ է կորել Ուելսի արքայադուստր Քեթրինը և ինչո՞ւ էր թագավորական ընտանիքը ֆոտոշոփի օգնությանը դիմել. մինչ աշխարհն այս հարցերի պատասխանն է փնտրում, կարդացեք՝ ինչպես են թագավորական ընտանիքի անդամները դեռ դարեր առաջ «ֆոտոշոփի ենթարկել» իրենց դիմանկարները՝ https://tinyurl.com/2kht47yr

🇦🇲 Երևանյան անցուդարձից. Մարտի 23-ին «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամում տեղի կունենա նկարիչ, իլյուստրատոր Լյուսյա Դուրասովայի «Երևանն ու ես» ցուցահանդեսի բացումը՝ https://tinyurl.com/bn7jwfw6

🏛️ Թվային արվեստից…

▪️ Վիրտուալ իրականությունը, Meta-ն, արվեստն ու տեխնոլոգիաները. ի՞նչ է փոխվել վերջին 10 տարում, կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչ-որ բան մնացե՞լ է նույնը՝ https://tinyurl.com/yucj5msc

▪️ Արդեն հասանելի է աշխարհի առաջին ռոբոտ-նկարչի հետ հարցազրույցը. նա շատ ավելի հանդուրժող ու հասկացող է, քան կարող եք ենթադրել՝ https://tinyurl.com/z4hzk4n2

🇦🇲 Մինչև մարտի 21-ն էլ հասցրեք ներկա գտնվել Թուան Մուի «Կոթող» ցուցահանդեսին, որտեղ կոթողներն օգտագործվում են որպես փոխաբերություն՝ ուսումնասիրելու ավանդական մշակույթի և ժամանակակից տեխնոլոգիաների միջև երկխոսության հնարավորությունները՝ https://tinyurl.com/44t2pd8a

📚 Գրականությունից…

▪️ «Կարավաջոն և ուրիշները». նոր գիրքը ներկայացնում է, թե ինչպես նայել ու ընկալել իտալական Բարոկկոյի դարաշրջանը՝ https://tinyurl.com/mu55wx6m

▪️ Գեղարվեստական ընթերցանության ժամ. 1990-ականների Լոնդոն, արվեստոտ միջավայր, սիրո, ցանկության ու դավաճանության պայթուցիկ «կոկտեյլ»՝ մեկ վեպում՝ https://tinyurl.com/3ceux6vp

🇦🇲 «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում էլ մարտի 29-ին բաց չթողնեք «Սեփեիթոս | Նեապոլի անհետացած գետը» պերֆորմատիվ ընթերցումը՝ https://tinyurl.com/ms4w9b9h

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Եվ կրկին՝ թագավորական ընտանիք. պարզեք, թե ինչպես ժամանակին Եղիսաբեթ II «վերակենդանացրեց» Բենջամեն Բրիտտենին և ոգեշնչեց կոմպոզիտորին կրկին ստեղծագործել՝ https://tinyurl.com/mt8a5p4j

▪️ Իսկ Պագանինիի սիրելի ջութակը ռենտգեն հետազոտության է ենթարկվել՝ «ախտորոշելու» համար, թե որն է 18-րդ դարի ջութակի խորն ու հզոր ձայնի գաղտնիքը՝ https://tinyurl.com/yfzeuen9

🇦🇲 Դե իսկ մարտի 30-ին Լյուտնյայի հանրահայտ վարպետ Հոփկինսոն Սմիթը բացառիկ համերգով հանդես կգա Երևանում՝ https://tinyurl.com/3e4ev3d8


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N97)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan