#մշակութաPAN
March 13

🖼️ #մշակութաPAN (97)

📷 Նրա ֆոտոխցիկը ֆիքսել է հայ հոգևորականի ֆոտոգենիկ մատները, Կոնդում բուրդ չփխող երեխաներին, նարդի խաղացող տղամարդկանց, Սոմերսեթ Մոեմին, Մարկ Շագալին ու 20-րդ դարի մեծանուն բազմաթիվ արվեստագետների։ Իդա Քարը հեղափոխական ու ազատամիտ էր ճիշտ այնպես, ինչպես նրա արվեստը։ Այս անգամ PAN-ը պատմում է բոհեմական հայուհու ամենահայտնի լուսանկարների ու թողած ժառանգության մասին՝
📖 lav.pan.am/idakar


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութա🫶🏼եր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

📷 Լուսանկարչությունից…

▪️ «Կյանքը՝ տանը». IKEA-ն որոշել էգործակցել միջազգային 6 լուսանկարչի հետ և արդյունքում բրենդինգի ու արվեստի միքս է ստացել՝ https://tinyurl.com/5dpp7y6s

▪️ Բենջամեն Բրիտտենի վերջին օպերան՝ Ուելսի ազգային օպերայի բեմում. Լուսանկարները փոխանցում են մշակութային մթնոլորտի ամբողջ գունապնակը՝ https://tinyurl.com/s5bhsycu

🇦🇲 «Կոնդ՝ ներքևից անդին». Անդրեյ Իվանովի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը մարտի 21-ին է՝ https://tinyurl.com/mryaax6j

🎬 Կինոյից…

▪️ Այս տարվա «Օսկարի» ֆոնին հիշենք նախորդ տարիների մի քանի սկանդալային դրվագներ. Օրինակ՝ ինչ կապ ուներ Հարվի Վայնշտեյնն «Օսկարի» ամենահակասական հաղթանակներից մեկի հետ ու ինչպես «Սիրահարված Շեքսպիրը» հաղթեց «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմին՝ https://tinyurl.com/5e8e9kdx

▪️ Բայց պետք է արժանին մատուցել ու ասել, որ «Օսկարը» գնահատում է արվեստը. արվեստագետներին նվիրված գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր, որոնք հայտնվել են հաղթողների ցանկում՝ https://tinyurl.com/3jpsxx23

🇦🇲 Հայաստանում էլ մեկնարկում է Ֆրանկոֆոն կինոյի 7-րդ փառատոնը. Մարտի 16-ից 24-ը կներկայացվի վերջին երկու տարվա արտադրության ֆրանկոֆոն ֆիլմերի էկլեկտիկ ընտրանի՝ կատակերգություն, դրամա, անիմացիոն և վավերագրական ֆիլմեր՝ https://tinyurl.com/3scxkp44

📚 Գրականությունից…

▪️ Հայ ընթերցողների սիրելի Գաբրիել Գարսիա Մարկեսը չէր հավանել իր վերջին վեպն ու չէր ցանկացել, որ այն հրատարակվի, բայց գրողի մահից հետո վեպը հրատարակել են. ինչի՞ մասին է Մարկեսի «խորթ որդին» ու արդյո՞ք այնքան վատն է, որքան գրողն էր ներկայացնում՝ https://tinyurl.com/c5fybj4n

▪️ Ինչպե՞ս ռասիզմը հոգեկան առողջության ճգնաժամ ստեղծեց Միացյալ Նահանգներում. այս գիրքը լրագրողի հայացքով ներկայացնում է 20-րդ դարի հոգեբուժարանի հետաքննական մի վերլուծություն՝ https://tinyurl.com/yckda27d

🇦🇲 Մարտը՝ կին հեղինակների ամիս. շաբաթվա յուրաքանչյուր երրորդ օրը, այսինքն՝ նաև այսօր, մասնակցեք նոր գրքերի շնորհանդեսների և Newmag-ի կին հեղինակների հետ քննարկում-հանդիպումների՝ https://tinyurl.com/3yhpyskm

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Ֆրանչեսկա Կաչինիից մինչև Կլարա Շուման. կանանց մեկամսյակի առթիվ վերհիշենք նաև բոլոր ժամանակների լավագույն կին կոմպոզիտորներին՝ https://tinyurl.com/2c8k4ksj

▪️ Ինչպես նաև ունկնդրենք Չայկովսկու ոչ այնքան հայտնի ու նոր շունչ ստացած ստեղծագործությունները՝ նվագախմբի համար՝ https://tinyurl.com/mr3jendb

🇦🇲 Իսկ հոլիվուդյան լավագույն ֆիլմերի սաունդթրեքերը մարտի 20-ին կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ. Հանս Ցիմերի և Ջոն Ուիլյամսի ստեղծագործությունները՝ կինոկադրերի ուղեկցությամբ՝ https://tinyurl.com/4bujkk7s

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Հիփ հոփը կարելի է բացատրել ոչ միայն երգերի, այլև թանկարժեք քարերի ու զարդերի միջոցով. նոր ցուցադրությունը ներկայացնում է հիփ հոփի մի ամբողջ ժամանակաշրջան՝ ցուցադրելով արտիստների թանկ ու ծանր զարդերը՝ https://tinyurl.com/576up57n

▪️ Չի բացառվում, որ դեռահասների հետ լավ լեզու գտնող Թեյլոր Սվիֆթն իր այս տաղանդը ժառանգել է Էմիլի Դիքինսոնից. վարկած կա, որ նրանք հեռու բարեկամներ են եղել՝ https://tinyurl.com/yu6fbkra

🇦🇲 The Usual Suspects. Մարտի 19-ին Ulikhanyan Club-ում ելույթ կունենան Կարեն Մամիկոնյանը, Տիգրան Սուչյանը, Արտյոմ Մանուկյանն ու Արտո Թունջբոյաջյանը՝ https://tinyurl.com/3abhurp8


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N96)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan