#մշակութաPAN
March 6

🖼️ #մշակութաPAN (96)

🎶 Ինչո՞ւ իտալացի կոմպոզիտոր Վերդին «լեզու չգտավ» Լիր արքայի հետ, բայց ընկերացավ Օթելլոյի ու Մակբեթի հետ։ Ինչպե՞ս Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տանը Շոստակովիչը «մոտիկից ծանոթացավ» Համլետի հետ և ո՞ւր էր կորել Խաչատրյանի պարտիտուրը։ Շեքսպիրյան ողբերգությունները՝ դասական երաժշտության նմուշների հիմքում՝
📖 https://lav.pan.am/shakespeare


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութա🫶🏼եր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ «Երաժշտաթերապիա». Ինչպես մի փախստական որոշեց դասական երաժշտության միջոցով բուժել սեփական տրավմայի հետևանքներն ու ինչպես այս մեթոդը մեծ տարածում գտավ խոշտանգված անձանց օգնելու հարցում՝ https://tinyurl.com/2f6txs3a

▪️ Մեծ կոմպոզիտորների նույնքան «մեծ» կանայք. Նրանց մի մասը ոգեշնչման աղբյուր էին, մյուսները զոհեցին սեփական կարիերան հանուն ամուսնու, իսկ շատերն էլ իրենց հանճարեղ կոմպոզիտոր ամուսինների գլխավոր խորհրդատուն էին՝ https://tinyurl.com/mtk9duw2

🇦🇲 Համերգ՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան. Մարտի 15-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա դաշնակահար Սերխիո Տիեմպոն՝ https://tinyurl.com/2zr3wuf4

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Ժամանակակից արվեստը մշտապես ոգեշնչվում է դասականներից ու այս պնդումը ճիշտ է անգամ երաժշտական տեսահոլովակներ նկարելու պարագայում. Ֆրանցիսկո Գոյայի գույներն ու կերպարվեստի ոգեշնչումը՝ մեկ տեսահոլովակում՝ https://tinyurl.com/5n93p4n5

▪️ The Rolling Stones-ի երկրպագուները սիրելի ռոք խմբին այլ դիտանկյունից տեսնելու հնարավորություն ունեն. Հայտնաբերվել են խմբին պատկերող երբևէ չցուցադրված լուսանկարներ՝ https://tinyurl.com/3j84x95m

🇦🇲 The Beatles-ը, ջազն ու հայկական մատուցումը. Մարտի 17-ին կարող եք վայելել այս միաձուլման արդյունքը՝ https://tinyurl.com/y3b9cfna

📷 Լուսանկարչությունից…

▪️ Լուսանկարչության էվոլյուցիան ու արհեստական բանականության դերը. Տեխնոլոգիական սրընթաց զարգացմանն ու դրա հետևանքներին պետք է պատրաստ լինել։ Համապարփակ այս անդրադարձը կպատասխանի «լուսանկարիչներն այլևս գործ չե՞ն ունենա» հարցին ու այս «ժանրի» այլ հարցերի ևս՝ https://tinyurl.com/ynh8htpc

▪️ Լուսանկարչությունը ժամանակին համընթաց է շարժվում. 1970-90-ականներին մարդիկ ավելի շատ ժամանակ էին անցկացնում իրենց բակերում՝ ընկերների, հարևանների ու անծանոթների հետ շփվելով։ Հիմա այդ ժամանակներից քիչ բան է մնացել, բայց լուսանկարներ կան` https://tinyurl.com/4ht6uk4w

🇦🇲 Գրականության և արվեստի թանգարանում բացվել է «Կոմիտասի անվան քառյակ-100» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը. Կցուցադրվեն քառյակի երաժիշտների լուսանկարները, համերգային ազդագրերը և այլ արխիվային նյութեր՝ https://tinyurl.com/2ejsetub

🎬 Կինոյից…

▪️ Ինչպես տեխնոլոգիաների և արվեստի միաձուլումից ծնվեց կինոարվեստը. Նոր ցուցադրության հիմքում գունային պատկերումներն ու կինեմատոգրաֆիայի անցած ճանապարհն են՝ https://tinyurl.com/2uvv232x

▪️ Երբ ֆիզիկոսը հանդիպում է Պիկասոյին. Ի՞նչ կապ ունի կուբիզմը քվանտային մեխանիկայի հետ։ Պատասխաններն «Օփենհեյմեր» ֆիլմում են՝ https://tinyurl.com/43h9f6mj

🇦🇲 «Նռան գույնը». Մարտի 15-ին և 16-ին բաց մի թողեք հայ-ֆրանսիական բացառիկ պարային ներկայացումը` նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 ամյակին՝ https://tinyurl.com/ry7dtfhx

🏛️ Դասական արվեստից…

▪️ Միքելանջելոյի վերջին տասնամյակը. Բրիտանական թանգարանի նոր ցուցադրությունը հարգանքի տուրք է Վերածննդի դարաշրջանի վարպետի վերջին տարիներին՝ https://tinyurl.com/2s3ujjar

▪️ Պիկասոն և Ժորժ Բրաքը ոչ միայն համարվում են կուբիզմի հիմնադիրները, այլև միասին աշխատելու ընթացքում հասցրել են անգամ կերպարվեստի նոր տերմիններ մշակել՝ https://tinyurl.com/mr4x5ubs

🇦🇲 Մատենադարանում բացվել է «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրությունը, որին ներկայացված են Մատենադարանին երբևէ ընծայաբերված ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ՝ https://tinyurl.com/yc44jhf9


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N95)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan