#մշակութաPAN
February 28

🖼️ #մշակութաPAN (95)

👼🏻 Երբևէ շրջե՞լ եք պատկերասրահի միջնադարյան հատվածով ու մտքում զարմացել, թե ինչո՞ւ են կտավներում պատկերված բոլոր երեխաները «տգեղ», կամ ինչո՞ւ են նման տարիքն առած տղամարդու։ Այս «փոքրիկ սարսափելի տղամարդիկ», կարծես, միջին տարիքի ճգնաժամ են ապրում, ունեն ճաղատություն, բարձր խոլեստերին, ու տպավորություն է, թե տան ամբողջ հոգսն իրենց ուսերին է։ Այս անգամ PAN-ը գնացել է բոլորիս տանջող այս հարցի հետևից՝
📖 https://lav.pan.am/oldbabies


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Մոցարտի մասին պատմող գրքերի ու ֆիլմերի երկար ցանկին շուտով կմիանա «Ամադեուս» սերիալը. Հեռուստատեսային այս տարբերակը ստեղծվում է «Ամադեուս» ֆիլմից 40 տարի անց՝ http://tinyurl.com/bdhn6dnh

▪️ 1930-ականներ, Նյու Յորք, Ջորջ Գերշվին. Եզակի կադրեր են հայտնվել, որտեղ Գերշվինը նվագում է իր հեղինակած I Got Rhythm-ը՝ http://tinyurl.com/2kmvreu5

🇦🇲 2024, մարտի 9, Երևան. Մենք էլ հնարավորություն ունենք վայելելու Կարմեն Սյուիտը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ՝ http://tinyurl.com/45kpr4fc

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Բոբ Դիլանի մշակութային կենտրոնում առաջին անգամ կբացվի ցուցահանդես, որը չի առնչվում Բոբ Դիլանին. սա հարգանքի տուրք է ֆոլկ երաժշտությանը՝ http://tinyurl.com/47cb6jm2

▪️ Փոլ ՄաքՔարթնիի երկրպագուներն էլ կարողացել են սեփական «հետաքննության» միջոցով գտնել արտիստի՝ 1972 թվականին գողացված կիթառը՝ http://tinyurl.com/24puehat

🇦🇲 «Շառլ Ազնավուր․ սիրո խոստովանություն». Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կանանց միամսյակին նվիրված համերգ-ներկայացում է սպասվում՝ http://tinyurl.com/4cw3mu7j

📷 Լուսանկարչությունից…

▪️ Ֆոտոլրագրությունը՝ պատերազմի և խաղաղության ժամանակ. Լոնդոնում բացվել է ֆոտոլրագրող Բերտ Հարդիի կարիերան ամբողջությամբ պատկերող ծավալուն ցուցահանդես՝ http://tinyurl.com/29vt46k8

▪️ National Geographic-ը «շրջում է» տեսախցիկը հակառակ կողմ. Նոր շարքի հերոսները ֆոտոխցիկի հետևում կանգնած ու մեզ շատ հայտնի կադրերի լուսանկարիչներն են՝ http://tinyurl.com/3fwpkku9

🇦🇲 Սկսնակ ու արդեն վարպետ լուսանկարիչներ, մարտի 9-ին Գյումրիում առաջին անգամ անցկացվելու է ֆոտո-շեյրինգ. հնարավորություն ստացեք փոխանակելու լուսանկարներ ու կարծիքներ՝ http://tinyurl.com/bd8xc5fh

🎬 Կինոյից…

▪️ Dune 2-ի պրեմիերաներն ու դերասանների հագուստները մի առանձին կինոյի թեմա են. Զենդեյայի ֆուտուրիստական հագուստը, օրինակ, արվեստաբաններին հիշեցրել է արվեստի միանգամից 5 գործի մասին՝ http://tinyurl.com/467dx3mw

▪️ «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը». Ֆրենկ Կապրայի նկարահանած ռոմանտիկ կատակերգությունն 90 տարեկան է, ու սա լավ առիթ է` վերհիշելու, թե ինչ տվեց այն կինոաշխարհին ու մեզ՝ http://tinyurl.com/yc438km5

🇦🇲 Իսկ եթե հայկական այլընտրանքային կինոյի սեանսը ձեզ առավել գրավիչ է թվում, ապա մարտ ամսին բաց մի թողեք ռեժիսոր Վարդան Սարգսյանի «Մակիաժ» (16+) ֆիլմի ցուցադրությունները՝ http://tinyurl.com/348ht865

📚 Գրականությունից…

▪️ Ի՞նչ պրիզմայով էր հասարակաց տունն ու մարմնավաճառությունը կապվում Վան Գոգի և Էմիլ Բեռնարի անունների հետ. Վան Գոգի թանգարանն այս թեմայով նոր հրատարակություն է նախատեսել՝ http://tinyurl.com/ywktp6yc

▪️ Ֆրիդա Կալոյի մասին հերթական ֆիլմի հիմքում կլինեն նրա խիստ անձնական, չհրապարակված օրագրերն ու նոթատետրերը՝ http://tinyurl.com/yeb4769e

🇦🇲 «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները». Մարտի 6-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Տեր Հեթում քահանա Թարվերդյանի գրքի շնորհանդեսն է՝ http://tinyurl.com/4f8m6hub


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N94)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan