#մշակութաPAN
February 21

🖼️ #մշակութաPAN (94)

🧑🏻‍🎨 Ինչպե՞ս է նկարչի վրձինը պատկերում սեփական հայացքն ու բացահայտում պատմություններ, որոնք անցնում են ժամանակի ու տարածության սահմանները։ Ինքնադիմանկարն ինչ-որ չափով նաև ինքնակենսագրության վիզուալացումն է, որն արտացոլում է ոչ միայն նկարչի կերպարը, այլև այն ժամանակները, որում նա ապրում ու ստեղծագործում էր։ Կարավաջոյից մինչև Սարյան, Ֆրիդայից մինչև Ասլամազյան քույրեր. այս անգամ PAN-ը պատմում է այն մասին, թե ինչ են պատմում ինքնադիմանկարները՝
📖 https://lav.pan.am/portraits


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🏛️ Կերպարվեստից…

▪️ Խորհրդավոր Մոնա Լիզան ևս մեկ «գաղտնիք» ունի. Նա պատրաստ է ընդունել երկրպագուների նամակները, որտեղ կարող եք կիսվել ձեր գաղտնիքներով կամ պարզապես հիանալ Մոնա Լիզայով։ Այնպես որ, Լուվր այցելելիս ձեզ հետ նախապես գրված նամակ ունեցեք՝ http://tinyurl.com/yc545vvy

▪️ Վան Գոգի նպատակներից մեկն էր ներդրում ունենալ դիմանկարչության մեջ՝ գույների խաղի միջոցով արտահայտելով բնորդի բնավորությունը. մեկ դիմանկարի պատմություն՝ Վան Գոգի նոր ցուցադրությունից՝ http://tinyurl.com/pvsys36x

🇦🇲 Փետրվարի 22-ին Մատենադարանում կբացվի «Տառի գունադարձումը» խորագրով ցուցահանդեսը. դրա շրջանակում կներկայացվեն Արմենուհի Սաղդասարյանի «Սաղարթ» ստեղծագործությունները և բացառիկ նմուշներ՝ Մատենադարանի հավաքածուից՝ http://tinyurl.com/5dtvc7up

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Կոմպոզիտորները նոտաներից բացի նաև բառերի հետ էին սիրում «խաղալ». կարդացեք երբևէ գրված ամենագեղեցիկ սիրային նամակներից մի քանիսը՝ մեծանուն կոմպոզիտորների ձեռքով՝ http://tinyurl.com/29m3bhpm

▪️ Դաշնամուրի և նվագախմբի համար բլյուզի ոճով (կապույտ) ռապսոդիան դարձավ Ջորջ Գերշվինի այցեքարտային գործերից. դրա ստեղծման պատմությունը պակաս ուշագրավ չէ։ Ի՞նչ կարդաց Գերշվինը թերթում ու ի՞նչը «ստիպեց» նրան գրել ռապսոդիան՝ http://tinyurl.com/mwsznkdt

🇦🇲 Դիմավորեք գարնան առաջին օրն «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմահարթակում. այո, հենց բեմահարթակում, քանի որ 𝐓ê𝐭𝐞-à-𝐓ê𝐭𝐞-ի ժամանակ հանդիսատեսը գտնվում է երաժիշտներին և դասական երաժշտությանը շատ մոտ: Ծրագրում՝ Վիվալդի՝ http://tinyurl.com/4s7dtrsd

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ «Կրակոտ, պոետիկ և սրտակեր». One Love ֆիլմը ներկայացնում է Բոբ Մառլիին՝ սիրային եռանկյունիների, լոնդոնյան օրերի, ռեգգիի ու սառը պատերազմի ենթատեքստում՝ http://tinyurl.com/27k4ub5v

▪️ Oasis ռոք խմբի նախկին մենակատարն ու The Stone Roses ռոք խմբի նախկին կիթառահարը համատեղ ալբոմ են թողարկել. ոգևորված երկրպագուները նոր ալբոմի միջոցով միանգամից «վերհիշել» են երկու բենդի երաժշտական ձեռագիրը՝ http://tinyurl.com/cj3c72by

🇦🇲 Փետրվարի 25-ին էլ Երևանում կարող եք վայելել Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը՝ համալրված կազմով՝ http://tinyurl.com/48ur52uu

🏛️ Թվային արվեստից…

▪️ Ինչպե՞ս գրավել միլիոնավոր մարդկանց. Մեծ Բրիտանիայում պատկերասրահների «ընտանիք» Tate-ը սրա պատասխանն ունի։ 12.5 միլիոն հետևորդներ սոցցանցերում՝ արվեստի և նորարարության շնորհիվ՝ http://tinyurl.com/4zy6wxzc

▪️ Մեր օրերում, երբ արհեստական բանականությունը վայրկյանների ընթացքում կարող է ստեղծել մեր նկարագրած պատկերը, մի նկարիչ որոշել է պատերազմ հայտարարել AI-ին ու «փոխարինել» դրան. հերթում արդեն հազարավոր մարդիկ կան՝ http://tinyurl.com/dejrwekn

🇦🇲 Երեկոյան կկայանա «Կեչուտ. հիշողություն ջրի հատակին» միջգիտակարգային մուլտիմեդիա նախագծի շնորհանդեսը. այն մեկտեղում է ինքնության, մշակութային ժառանգության պահպանության և շրջակա միջավայրի փոխակերպումների հիմնահարցերը՝ http://tinyurl.com/3542jx2s

🎬 Կինոյից…

▪️ Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» ֆիլմում գլխավոր կերպարների կողքին առանցքային դեր ուներ Վերածննդի ժամանակաշրջանի կտավը. ի՞նչ «մութ պատմություն» ունի կտավն ու ի՞նչ կապ ուներ այն սյուժեի հետ՝ http://tinyurl.com/nhrsnpbj

▪️ Այս տարի Օսկարի առաջադրված The Zone of Interest ֆիլմը բացառիկ օրինակ է, թե ինչպես ստեղծել կինոյի պատմության ամենասարսափելի ձայները. Հոլոքոստի մասին պատմող ֆիլմը հանդիսատեսին հուզում է ոչ միայն կադրով, այլև ձայնով՝ http://tinyurl.com/4hzwa2a2

🇦🇲 Գարնան առաջին օրերն անցկացրեք որակյալ ֆիլմերի ընկերակցությամբ. Երևանում կկայանա «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը՝ http://tinyurl.com/tdvbxppz


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N92)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan