#մշակութաPAN
February 7

🖼️ #մշակութաPAN (92)

🎞️ Կտավները դառնում են ֆիլմի տեսարան կամ ոգեշնչում ամբողջական ֆիլմեր։ Կինոռեժիսորներն արվեստի մեծագույն գլուխգործոցներին երկրորդ կյանք են տալիս։ Սա հարգանքի տուրք է, թե վերաիմաստավորման փորձ՝ երկրորդական հարց է։ Առաջնային է, որ ինչ-որ ուտոպիստական աշխարհում միասին են Սկորսեզեն ու Կլիմտը, Կուբրիկն ու Վան Գոգը՝
📖 https://lav.pan.am/moviepainting


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎬 Կինոյից…

▪️ Կտավներից բացի, ռեժիսորներին ոգեշնչում է անգամ ամենաանսպասելին… սպանությունը. հարյուր տարի առաջ երկու հարուստ երիտասարդ Չիկագոյում սպանեցին մի դեռահասի։ Ինչո՞վ էր «դարի հանցագործությունը» զարմացրել Հիչքոքին՝ https://bit.ly/49rVfXf

▪️ Սկորսեզեի ֆիլմերը պաշտող երիտասարդն էլ մեծացել ու դարձել է ռեժիսոր, հիմա էլ Ջորջ Ամպոնսան Սկորսեզեի ոճի մեջ թրիլլեր է նկարել, որտեղ փորձում է ցույց տալ «տականքների» մարդկային հատկանիշները՝ https://bit.ly/3HOr9RL

🇦🇲 Հայ ռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վերագրական ֆիլմն էլ պատմում է Գյումրիի, հետաղետային սերնդի և հաճախ հնչող հարցի մասին՝ մնա՞լ, թե՞ գնալ. ֆիլմը կարող եք դիտել փետրվարի 13-ին՝ https://bit.ly/3HNYeNP

📷 Լուսանկարչությունից…

▪️ «Մարդկային տարր» կարելի է գտնել ամենուր, և նույնանուն լուսանկարչական մրցույթը սրա ապացույցն է. հայտնի են աշխարհի մարդկային տարրը պատկերող լուսանկարիչների անունները՝ https://bit.ly/49ouQcJ

▪️ Ո՞ր լուսանկարն է համարվում արվեստ, իսկ որը պարզապես կադր, ինչպե՞ս ու ո՞վ է որոշում դա. մեկ լուսանկարի պատմություն, որի շուրջ հակասությունները դարձան առանցքային՝ հասկանալու, թե ինչպիսին է լուսանկարչական արվեստը՝ https://bit.ly/42vvym5

🇦🇲 Փետրվարի 13-ին լուսանկարիչ Սևակ Ասրյանի առաջին ցուցահանդեսն է Հայաստանում. դիտողները հրավիրվում է ճամփորդության Արցախի 7 տարբեր շրջաններով՝ https://bit.ly/4bqjNl0

🏛️ Կերպարվեստից…

▪️ Միայն ֆիլմերը չէ, որ ոգեշնչվում են կտավներով. ամերիկյան Rubell թանգարանի և թատրոններից մեկի գործակցությամբ կտավների հիման վրա կբեմադրվեն ներկայացումներ՝ https://bit.ly/3wcmQx0

▪️ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը»՝ ժամանակակից մեկնաբանմամբ. երիտասարդ արվեստագետը մեկ սեղանի շուրջ քանդակել է նշանավոր սևամորթ ակտիվիստների, արվեստագետների և գիտնականների՝ https://bit.ly/3OwxxkD

🇦🇲 Փետրվարի 10-ին Newmag-ի գրքի ձմեռային փառատոնն է, որն այս տարի ընդլայնել է հորիզոններն ու ներառել նաև ժամանակակից արվեստը. Winterfest-ին կցուցադրվեն Տիգրան Ձիթողցյանի, Արման Նուռի կտավները և Իլյա Վարդանյանի թվային արվեստը՝ https://bit.ly/3w5RkRp

🎼 Դասական երաժշտությունից…

▪️ Լեոնարդ Բերնսթայնի մասին հաճախ ենք խոսում, բայց սա եզակի հնարավորություն է՝ կարդալու նրա կյանքի և երաժշտության չքննարկված էջերի մասին՝ կոմպոզիտոր-դիրիժորի ընկերոջ բառերով՝ https://bit.ly/4bnhlf7

▪️ Ամերիկացի օդաչու Ամելիա Էրհարթն առաջին կինն էր, ով միայնակ հատեց Ատլանտյան օվկիանոսը. կարդացեք, թե ինչպես նրա պատմությունը ոգեշնչեց ստեղծել ջութակի այս հուզիչ կոնցերտը՝ https://bit.ly/49rcbNB

🇦🇲 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ էլ Գուստավ Մալերի N1 սիմֆոնիան կարող եք ունկնդրել փետրվարի 8-ին՝ https://bit.ly/3wcjdXW

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Սելին Դիոնից մինչև Մայլի Սայրուս. այս տարվա Գրեմմիի մասին դեռ երկար կխոսեն, բայց մարդկանց հատկապես տպավորել է մրցանակակիրների շարքում կանանց ակնհայտ գերակայությունը՝ http://bit.ly/3SKLuOm

▪️ Տոկիոյի հյուրանոցներից մեկում The Beatles խմբի անդամները ստեղծեցին իրենց առաջին և միակ համատեղ կտավը. արվեստի այդ գործի ստեղծման ընթացքի ու հանգամանքների մասին մանրամասն՝ https://bit.ly/42vbyjI

🇦🇲 ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում են Aperitivo Italiano ծրագիրը. փետրվարի 12-ին իտալացի երաժիշտները կներկայացնեն իտալական երգերը՝ ջազային մշակմամբ՝ https://bit.ly/3UpkC7K


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N91)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan