#մշակութաPAN
January 31

🖼️ #մշակութաPAN (91)

🎶  Արվեստի կախարդանքն ու առեղծվածային տարրերը երբեմն «պոկվում» են գրքից, ֆիլմից ու երաժշտությունից և հասնում ստեղծագործողին։ «9-րդ սիմֆոնիայի անեծքը» դավադրության տեսություն էր, առեղծված, թե ճակատագիր՝ անհատական մեկնաբանման հարց է, բայց դրան անդրադառնալ արժե թեկուզ միայն այն պատճառով, որ կրկին վայելենք Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, այլ մեկնաբանությամբ ուսումնասիրենք Մալերի վերջին սիմֆոնիան և վերհիշենք Սովետական Միության կաղապարից դուրս կոմպոզիտորներին՝
📖 https://lav.pan.am/curseofthe9th

Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎼 Դասական երաժշտությունից…

▪️  Հայդնն իր դարաշրջանի գլխավոր նորարարներից էր, իսկ նրա թավջութակի կոնցերտը ցուցադրում էր երաժշտական այդ գործիքի ամբողջ ներկապնակը. Ունկնդրեք երիտասարդ մենակատարի կախարդական մատուցմամբ թավջութակի կոնցերտը, որը նրան հաղթանակ բերեց՝ http://tinyurl.com/3nth8th6

▪️  Ուրալյան լեռներում գտնվող մեկուսացված գյուղից մինչև Մետրոպոլիտեն օպերա. Բիզեի Կարմենին մարմնավորող ամենաերիտասարդ արտիստի պատմությունը՝ փոքր գյուղից մինչև նյույորքյան բեմ՝ http://tinyurl.com/yy8nwha9

🇦🇲 Փետրվարի 12-ին կարող եք ներկա գտնվել առաջին անգամ անցկացվող «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգին. Ծրագրում՝ Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը՝ http://tinyurl.com/mwbbjaht

📚  Գրականությունից…

▪️  Հրեական ծագմամբ գերմանաամերիկյան փիլիսոփա և քաղաքագետ Հաննա Արենդտին համարում են տոտալիտարիզմի տեսության հիմնադիրը. Ինչո՞ւ է նրա «Ամբողջատիրության ակունքները» գիրքն արդիական նաև այսօր ու ի՞նչ է այն պատմում անցյալի ու ապագայի մասին՝ http://tinyurl.com/yay3e9jz

▪️  Մեր օրերում հագուստներին ու նորաձևությանը նվիրված թանգարանները տարածված երևույթ են, բայց միշտ չէ, որ այդպես է եղել. Ինչպե՞ս է սկսվել այս «շարժումն» ու ի՞նչ դժվարություններ են հաղթահարվել այդ ճանապարհին՝ մեկ գրքում՝ http://tinyurl.com/mryccykh

🇦🇲  Հոգեվերլուծական գործերին անդրադարձի շրջանակում Զիգմունդ Ֆրոյդի «Մի պատրանքի ապագան» տեքստի, դրա ձևաչափի և արձագանքների շուրջ քննարկմանը կարող եք մասնակցել փետրվարի 4-ին՝ http://tinyurl.com/4cue486z

🎬  Կինոյից…

▪️  Կուբրիկի Dr Strangelove-ը 60 տարեկան է. Սառը պատերազմի ֆոնին ու կարիբյան ճգնաժամից մեկ տարի անց թողարկված հակառազմական սատիրայի, իրական կյանքից վերցված ոգեշնչման ու ֆիլմի մյուս առեղծվածների մասին՝ http://tinyurl.com/bde28n5u

▪️  Գանք մեր օրեր, որտեղ օտարալեզու ֆիլմերն այս տարի մեծ աղմուկ ու մեծ հաջողություններ են գրանցում. Օսկարի առաջադրված ֆիլմերն էլ ձեզ օրինակ՝ http://tinyurl.com/5t5a93vx

🇦🇲  Եվ ի՞նչ ֆիլմ առանց երաժշտության. Փետրվարի 8-ին կարող եք ունկնդրել Կարեն Գրիգորյան քառյակի «Հայ Կինոերաժշտություն» ելույթը՝ http://tinyurl.com/yxkh97yx

📷  Լուսանկարչությունից…

▪️   Ընդամենը մեկ լուսանկար կարող է ամբողջովին պատկերել տվյալ ժամանակաշրջանը. Լուսանկարիչ Ռիչարդ Ավեդոնի և մոդել Դովիմայի գործակցության արդյունքում 1955-ին Փարիզի ձմեռային կրկեսում արված Դովիմայի և կրկեսի փղերի համատեղ լուսանկարը փոխանցում է այդ ժամանակաշրջանի շունչը ՝ http://tinyurl.com/y2h5ffaj

▪️  Իսկ մեր օրերում լուսանկարներ են անում անգամ բեյսբոլի գնդակի չափ ռոբոտները. Իսկ կադրում Լուսնի վրա իջեցված ճապոնական տիեզերանավն է՝ http://tinyurl.com/5umydfk2

🇦🇲  Վերադառնանք Երկիր, իսկ ավելի կոնկրետ՝ Երևան. Փետրվարի 5-ին տեղի կունենա Կարապետ Հաջի-Ասլանյանի «Պրովանս» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը՝ http://tinyurl.com/svmn5k6m

🏛️  Կերպարվեստից…

▪️  Կլիմտի վերջին դիմանկարը, որը շուրջ մեկ դար կորած էր համարվում՝ գտնվել է. Այն կուղևորվի Վիեննա՝ մասնակցելու աճուրդի՝ http://tinyurl.com/yc2wf58j

▪️  Բենքսիի «Փուչիկով աղջիկը», որ ինքնաոչնչացումից հետո դարձավ «Սերը աղբարկղում», շարունակում է իր ճանապարհը՝ կրկին փոխելով անունը. Հիմա այն կոչվում է «Առանց փուչիկի աղջիկը»՝ http://tinyurl.com/499sekrf

🇦🇲  Կարո՞ղ է արդյոք ստվեր լինել այնտեղ, որտեղ կա լույս. Պարզելու համար փետրվարի 5-ին կարող եք մասնակցել «Լույս և ստվեր» կոմիքսների ցուցահանդեսին՝ http://tinyurl.com/4x7xd6sz

#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N90)

📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan