#մշակութաPAN
January 24

🖼️ #մշակութաPAN (90)

🎶 Նա հավատում էր «հնաոճ» մեղեդիների բնական գերակայությանը, բայց համեմում էր դրանք նոր գույներով ու բնավորությամբ։ Ֆենոմենալ դեբյուտից մինչև վեսթսայդյան պատմություն ու հոնքերով ղեկավարվող նվագախումբ. Լեոնարդ Բերնսթայնը «ոճային նորարար էր»։ PAN-ի դիտակետում Մաեստրո Բերնսթայնն է ու այն, ինչ մնաց «Մաեստրո» ֆիլմից դուրս՝
📖 lav.pan.am/bernstein


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Սկսենք BAFTA-ի «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգի շորթլիսթից. Այս տարի թեկնածուների շարքում հին ու նոր սերունդների «բախում» է, բայց հատկապես տպավորիչ է առաջին անգամ ֆիլմի համար երաժշտություն գրած կոմպոզիտորի անունն այս ցանկում՝ https://bit.ly/3S0OxjC

▪️ Ասել «տպավորիչ» ու չանդրադառնալ Ռախմանինովի դաշնամուրի երկրորդ կոնցերտի այս մեկնաբանությանը չի կարելի. Սիմֆոնիկ մասշտաբի ստեղծագործությանը վիրտուոզ կատարողը «սոլո մարտահրավեր» է նետել՝ https://bit.ly/3U3z19w

🇦🇲 Եվ ամփոփելով տպավորիչ երաժշտական շարքը՝ հայկական գույն ավելացնենք. Փետրվարի 3-ին Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը կցուցադրվի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բեմում՝ https://bit.ly/48IwohS

🏛️ Կերպարվեստից…

▪️ Ինչպե՞ս են «գլամուրային ու դյութիչ» կանանց դիմանկարներն արվեստի միջոցով սահմանել տեսքն ու ինչպե՞ս է ՏիկՏոկի սերունդը փորձում վերականգնել այն. Արտեմիզիա Ջենտիլեսկուց մինչև Ջոն Սինգեր Սարջենթ՝ «սահմանելով գեղեցիկը»՝ https://bit.ly/3SbrcMe

▪️ Սև կատուն Ամստերդամում Վան Գոգի թանգարանի հատուկ հյուրն է. Պոլ Գոգենի կատուն Վան Գոգի կտավում «հայտնվել է», երբ արտիստները միասին ապրում ու ստեղծագործում էին Դեղին տանը՝ https://bit.ly/42aWbwv

🇦🇲 Հունվարի 25-31-ը Երևանում հնարավորություն ունեք մասնակցելու Վահան Քոչարին նվիրված ցուցահանդեսին. Ներկայացվելու են Քոչարի գեղանկարների հավաքածուները, որոնք նա ստեղծել է 15-ից մինչև 71 տարեկանը՝ https://bit.ly/48FfeS8

📚 Գրականությունից…

▪️ 20-րդ դարի խոշորագույն վարպետներից մեկին՝ Ալբերտո Ջակոմետիին բացահայտելու երկու միջոց կա. Առաջինը նրա ստեղծագործություններն են, որ կօգնեն «անձամբ» ծանոթանալ արտիստի հետ, իսկ «հեռակա» ծանոթանալու համար կարդացեք նրա կյանքին ու արվեստին նվիրված ապշեցնող մանրամասներով գիրքը՝ https://bit.ly/47MoYsG

▪️ Արվեստը բուժո՞ւմ է. Կտավներում մահվան «ներկայության», էքզիստենցիալ ճգնաժամի և հոգեբանական փխրունության մասին պատմող գիրքը մեկ նկարչի օրինակով է, բայց շատերի մասին՝ https://bit.ly/427adiW

🇦🇲 Մ.թ.ա. 8-րդ դարում հնագույն Էրեբունի ամրոցի հիմնադրումից մինչև 20-րդ դարի սկիզբ. Հայաստանի մշակույթի մասին մայրաքաղաքի պատմության միջոցով պատմող Memories of Yerevan գրքի շնորհանդեսը հունվարի 27-ին է՝ https://bit.ly/490BXb8

🎬 Կինոյից…

▪️ Վերադառնալով BAFTA-ին. Օփենհեյմերից մինչև Բարբի՝ թեկնածուների, հավանական հաղթողների, անսպասելի անունների մասին կարդացեք մեկ անդրադարձով՝ https://bit.ly/3HtXQDZ

▪️ Օփենհեյմների համար մրցանակներ ստանալուց զատ Քրիստոֆեր Նոլանը պատրաստվում է ստանալ Ֆրանսիայի գլխավոր կինոմրցանակը՝ ֆիլմարտադրության սահմանները շարունակաբար կոտրելու, մեծ նվիրվածություն ու կիրք ցուցաբերելու համար՝ https://bit.ly/4b5lu7q

▪️ Երբեմն իրականությունը նույնքան տարօրինակ է, որքան հորինվածքը. Նոր ցուցադրությունը փորձում է գտնել Ուես Անդերսոնի ֆիլմերի և իրականության միջև սահմանները՝ https://bit.ly/3tTPpih

📷 Լուսանկարչությունից…

▪️ «Իմիտացիայից» դեպի նորարարություն. Լուսանկարչությունը վաղուց արդեն միայն պատկերը ֆիքսելու մասին չէ։ Ինչպիսի՞ն պիտի լինի անհատականություն և ստեղծարարություն արտացոլող լուսանկարչությունը՝ https://bit.ly/48zuDU5

▪️ Տարվա close-up լուսանկարների ամփոփումը. Լավագույն մրցանակին արժանացել է թռչող թռչնակի կադրը, որն արվել է կտրված ծառի կոճղի միջից՝ https://bit.ly/4b9pGTu

🇦🇲 Եվ մինչև հունվարի 28-ը Ժամացույցի գործարանում հասցրեք դիտել «Մեր ժամանակը» խորագրով հավաքական ցուցադրությունը, որտեղ ներկայացված են լուսանկարներից մինչև բազմաբնույթ տեխնիկաներով արված աշխատանքներ՝ https://bit.ly/3S78pld


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N89)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan