#մշակութաPAN
January 17

🖼️ #մշակութաPAN (89)

💯 Աներևակայելի երևակայությամբ կինոհսկայի կյանքը խտացված կինո էր, որը նռան գույն ուներ։ Մանկության սնդուկի մեջ ծնված պատկերացումներն էլ Փարաջանովի հետ մեծացել ու կյանքին նայում էին 50 ռուբլով գնված ու Սարդարի պալատից փրկված պատուհանից։ PAN-ը մեծ ու խենթ արվեստագետի 100 ամյակին՝ լսված ու չլսված պատմություններ է հավաքել նրա ապրած կյանքի ու թողած ժառանգության մասին՝
📖 lav.pan.am/parajanov


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Համարձակ, էկզոտիկ ու խրոխտ. Միջազգային կատարողներն Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը հենց այսպես են ընկալում՝ https://bit.ly/424HsTR

▪️ Ռախմանինովի ողջ մնացած աշակերտներից վերջինը 99 տարեկան է. Վիրտուոզ կատարող Ռութ Սլենչինսկան 90-ամյա երաժշտական կարիերան նշել է նոր ալբոմի թողարկմամբ՝ https://bit.ly/3HhlLqh

🇦🇲 Հունվարի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կլավեսինային երաժշտության համերգ է. Ծրագրում՝ Բախ և Հենդել՝ https://bit.ly/3SkzHGa

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ 1970-ականների գերմանական ռոքը, որ օգնեց հետպատերազմյան Գերմանիային հաղթահարել իր մութ պատմությունը. Նախկինում երբեք չլսված հնչյունների ու դրանք ստեղծող բենդերի մասին՝ https://bit.ly/3RYAdIz

▪️ Համաշխարհային երաժշտության վերելքը. Նոր հետազոտությունը ցույց է տալիս՝ 2023-ին ԱՄՆ-ում անգլերեն երգերը զիջել են դիրքերը. Երաժշտասերներն ավելի շատ օտար լեզուներով գրված երգեր են լսել՝ https://bit.ly/3HiIP7U

🇦🇲 Հունվարի 25-ին բաց մի թողեք Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը վայելելու հնարավորությունը՝ https://bit.ly/3O6EJUi

📚 Գրականությունից…

▪️ Նոր գիրքը՝ բանավեճի հիմքում. Ինչպե՞ս էին կանայք խթանում ավանգարդիզմը և ի՞նչ մեթոդներով էին 1940-ից 1990 թվականներին գործում արվեստագետների առաջխաղացման մեթոդները՝ https://bit.ly/3O42Ym4

▪️ Քննելով ու քննարկելով Բոտիչելլիին. Չորս գիրք, որ բացահայտում են վաղ վերածննդի իտալացի գեղանկարչին՝ https://bit.ly/3OsfdJt

🇦🇲 Հանդիպում-քննարկում՝ Զիգմունդ Ֆրոյդի «Մի պատրանքի ապագան» տեքստի շուրջ. Ձեր օրացույցում ավելացրեք հունվարի 28-ը՝ https://bit.ly/3O2oNCg

📷 Լուսանկարչությունից…

▪️ Լուսանկարչությունը՝ տեխնոլոգիական մետամորֆոզի զո՞հ. Կա տեսակետ, որ լուսանկարչության վերափոխումը նվազագույնի է հասցնում դրա արժեքը՝ որպես մարդկային հոգեվիճակ արտահայտելու միջոց, արդյունքում շահում է սպառողականությունը՝ https://bit.ly/3U5MVb5

▪️ Եթե սիրում եք լուսանկարել ձմռան սպիտակ լանդշաֆտային տեսարանները, ապա ծանոթացեք տեխնիկական մի քանի խորհրդի՝ առավել որակով կադր ստանալու համար՝ https://bit.ly/3SjeDjf

🇦🇲 Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը 2024 թվականը մեկնարկում է World Press Photo ցուցահանդեսով. ներկայացվելու են World Press Photo-ի 2023 թվականի համաշխարհային հաղթողները, բացումը հունվարի 23-ին է՝ https://bit.ly/48YTDnD

🎬 Կինոյից…

▪️ Լուսանկարիչ Փիթեր Հուջարի մասին պատմող ֆիլմը նախապատրաստական փուլում է. դրա հիմքում 2021-ին հրատարակված գիրք է, որը ներկայացնում է 1974 թվականին լուսանկարչի ապրած մեկ օրը։ 24 ժամը՝ բոլոր մանրամասներով՝ https://bit.ly/48Rt8An

▪️ Back to Black. Հրապարակվել է Էմի Ուայնհաուսի կենսագրական ֆիլմի թրեյլերն ու նրա երկրպագուները, կարծես, գոհ չեն, ասում են՝ երգչուհին ևս չէր հավանելու այն՝ https://bit.ly/48PGYDa

🇦🇲 Վշտաբեկ, բայց ծայրահեղ ազատ մարդու դիմանկարը՝ ֆրանսիացի կինոռեժիսոր Պատրիկ Կազալսի ֆիլմում. Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի կապակցությամբ հունվարի 23-ին Կազալսը կլինի Հայաստանում, իսկ Ազգային գրադարանի Մեծ դահլիճում կցուցադրվեն նրա ֆիլմերը՝ https://bit.ly/48Pp7gp


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N88)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan