#մշակութաPAN
April 10

🖼️ #մշակութաPAN (101)

📸 Ինչու Արա Գյուլերն ու Արամ Խաչատրյանը «լեզու չգտան» Մոսկվայում, որն էր Դալիին, Չերչիլին ու Պիկասոյին լուսանկարելու գաղտնիքը, ինչ գտավ Արարատի գագաթին «Ստամբուլի հայկական աչքը» և ինչ ժառանգություն է թողել հայկական արմատներով համաշխարհային լուսանկարիչը։ Արա Գյուլերի մասին՝ պատմություն դարձած լուսանկարների լեզվով՝
📖 lav.pan.am/guler


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

📷 Լուսանկարչությունից…

▪️ 50 լուսանկարչի աշխատանքները ներկայացնում են խորհրդային լուսանկարչության ամենավառ շրջանը՝ իր ամբողջ բազմազանությամբ՝ https://tinyurl.com/2hy3bwp5

▪️ «Լուսանկարիչը միայն լուսանկարչության մասին չէ», կամ ինչ է մեզ պատմելու National Geographic-ի նոր նախագիծը լուսանկարիչների ու նրանց ստեղծած արվեստի մասին՝ https://tinyurl.com/muxm67az

🇦🇲 «Ոչ ՕԲՅԵԿՏԻՎ իրականություն». ապրիլի 16-ին կարող եք մասնակցել Միքայել Շահնազարովի լուսանկարչական ցուցահանդեսին՝ https://tinyurl.com/24jr8bc9

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Ո՞ր պահին է մենակատարի սիրտն ամենաարագը զարկում նվագելիս և ինչպե՞ս է, օրինակ, Ռախմանինովի երաժշտությունն արտահայտվում այդ զարկերում. երաժշտագիտական էքսպերիմենտի արդյունքները՝ https://tinyurl.com/nhh5v2tc

▪️ Մեկ այլ էքսպերիմենտ էլ փաստում է, որ Շոպենն ու Բեթհովենը, իսկ ավելի ճիշտ՝ նրանց երաժշտությունն օգնում են ուսանողներին հանձնել քննությունները՝ https://tinyurl.com/4u68y723

🇦🇲 Ապրիլի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնի փակման համերգը՝ https://tinyurl.com/4255a7p6

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Ո՞վ կամ ի՞նչն էր Էմի Ուայնհաուսի գլխավոր թշնամին. երգչուհու մասին նոր ֆիլմում կինոյի «չարագործները» պապարացիներն են՝ https://tinyurl.com/5u9xsds2

▪️ TikTok-ի դարում երաժշտական տեսահոլովակներն այլևս արդիական չե՞ն. վերլուծությունն ասում է, որ տեսահոլովակները ևս արվեստի մի ձև են, ու հիմա մենք այն կորցնում ենք՝ https://tinyurl.com/mpsxkkrx

🇦🇲 Հող ու ջուր. Ապրիլի 20-21-ը Տիգրան Համասյանը համերգով հանդես կգա Սյունիքի մարզի սրտում՝ Խուստուփ լեռան հարևանությամբ գտնվող Փսկու Խութում (K7)՝ https://tinyurl.com/2b543wne

🎬 Կինոյից…

▪️ Վուդի Ալլենը կարծում է, որ ֆիլմեր ստեղծելու ամբողջ ռոմանտիկան կորել է. սա, գուցե, նշանակում է, որ 88-ամյա ռեժիսորն անցնում է վաստակած հանգստի՝ https://tinyurl.com/bdh4kpuy

▪️ Եթե երբևէ մտածել եք, թե ինչ հետաքրքիր կլիներ, եթե Ալֆրեդ Հիչքոքը, ասենք՝ Netflix-ի համար սերիալ նկարահաներ, ապա դիտեք այս սերիալն ու գուցե ձեզ զգաք Հիչքոքի ֆիլմերում՝ https://tinyurl.com/se3d7f4j

🇦🇲 Երևանում բացառիկ հնարավորություն ունենք դիտելու Նիկոլաս Արթինի «Օսվալդո» ֆիլմը. սա ֆիլմի առաջին հատուկ ցուցադրությունն է հայաստանյան հանդիսատեսի համար, որին հաջորդելու է ռեժիսորի հետ հանդիպումը՝ https://tinyurl.com/5n7r76bt

🏛️ Դասական արվեստից…

▪️ Կհավատա՞ք, եթե ասենք, որ Սալվադոր Դալիի արվեստին հաղորդակից ենք լինում ամեն օր՝ անկախ մեր կամքից. եթե չեք հավատում, ապա կարդացեք Դալիի ու Chupa Chups-ի գործակցության մասին այս պատմությունը՝ https://tinyurl.com/mswknker

▪️ Իսկ հետո փորձենք հասկանալ, թե ինչու էր Պիկասոն իր մոտ ատրճանակ պահում և ով էր այն նրան «կտակել»՝ https://tinyurl.com/yyfrh2zf

🇦🇲 Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է «Մոդեռն ոճը» ցուցահանդեսը. այն կբացահայտի ազգային վարպետների ներդրման առանձնահատկությունները գեղագիտական այս ուղղության շրջանակում՝ https://tinyurl.com/5h3s974w


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N100)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan