#մշակութաPAN
April 17

🖼️ #մշակութաPAN (102)

🎼 Չայկովսկին ձեզ կօգնի քնել, Մոցարտը կբարձրացնի արդյունավետությունը, Շոպենը կպայքարի սթրեսի դեմ… դասական երաժշտություն լսելով կլուծեք անգամ բարձր ճնշման խնդիրը։ Այս անգամ PAN-ը պատմում է, թե ինչ հորիզոններ է բացում «երաժշտական արշավանքը դեպի ուղեղ»՝
📖 lav.pan.am/classic


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Դասական երաժշտության բուժիչ հատկության մասին ևս մեկ ապացույց՝ նյարդային համակարգի խնդիրներ ունեցող դաշնակահարուհու օրինակով՝ https://tinyurl.com/yf8pczcb

▪️ Բիզեի «Կարմեն» օպերան՝ ժամանակակից մոտեցմամբ և հարուստ ու անսպասելի բեմական լուծումներով՝ https://tinyurl.com/264rek7c

🇦🇲 Գերմանաբնակ հայ ջութակահար Դիանա Ադամյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ապրիլի 25-ին՝ https://tinyurl.com/26ew6xtp

📚 Գրականությունից…

▪️ The Beatles-ի բաժանումն ու լեգենդար բենդին վերաբերող կուլիսների հետևում մնացած մյուս մանրամասները՝ մեկ գրքում. իսկ գրքի հեղինակը բենդի հետ սերտ աշխատած երգահան է՝ https://tinyurl.com/nhj46bkd

▪️ Ի՞նչ հատկանիշներ ունի «ժամանակակից» նարցիսիզմը. սելֆիները՝ ֆիլիսոփաների դիտանկյունից՝ https://tinyurl.com/3xjxse8z

🇦🇲 Իսկ Երևանում հնարավորություն կա ժամանակակից հայ կին գրողների հետ քննարկելու Զապել Եսայանի գրական ժառանգությունն ու ազդեցությունը հայ գրականության ու մտքի վրա՝ https://tinyurl.com/5t4nhevc

🏛️ Դասական արվեստից…

▪️ Մեծ վարպետ Գուստավ Կլիմտը կատուների սիրահար էր ու անգամ թողնում էր, որ նրանք ազատորեն շրջեն իր արվեստանոցում և քանդեն ամեն ինչ. Կլիմտի և իր «թուլության» մասին ավելին՝ https://tinyurl.com/k983rbb3

▪️ Նաև կարդացեք ոգեշնչող պատմություն, որը թաքնված է այն չորս գարնանային տեսարանների հետևում, որոնք Վան Գոգը նկարել է ականջը կտրելուց շաբաթներ անց՝ https://tinyurl.com/ykjewxxh

🇦🇲 Ապրիլի 27-ին նկարիչների միությունում կբացվի «Խաղաղության գույնը» բարեգործական ցուցահանդես-վաճառքը՝ https://tinyurl.com/222dj6s2

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Ինչպե՞ս նախնիների հոգին ոգեշնչեց ջազ երաժիշտ-կատարողին և ինչպես են կապվում երաժշտության և ակտիվիզմի թելերը՝ https://tinyurl.com/k5tpcejb

▪️ Coachella 2024. Լանա Դել Ռեյի ելույթը, ռոմանտիկ հիթերն ու նույն բեմում հայտնված Բիլլի Այլիշը՝ https://tinyurl.com/ycx7wkh5

🇦🇲 Իսկ Երևանում կարող եք ունկնդրել դասական ռոքի լավագույն գործերը՝ հայ երաժիշտների մեկնաբանությամբ՝ https://tinyurl.com/4yjxum3c

🎬 Կինոյից…

▪️ Ինչպես Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի 1974 թվականի թրիլլերը կանխատեսեց տեխնոլոգիաների աճող կարևորությունը մեր օրերում՝ https://tinyurl.com/3mwhhwfm

▪️ Կարավաջոյի կյանքն ու արվեստը իր բոլոր շերտերով՝ Netflix-ի՝ մեծ աղմուկ հանած սերիալում՝ https://tinyurl.com/bdhaesuv

🇦🇲 Ապրիլի 25-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը՝ https://tinyurl.com/7vkrj58a


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N101)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan