#մշակութաPAN
May 1

🖼️ #մշակութաPAN (103)

🎼 «Անշուշտ, կանցնէ պղտորումը, էլի վճիտ կլինի, բայց և այնպէս պղտորելուց յետոյ»։ Կոմիտաս Վարդապետի մարգարեական խոսքերը «հարմար» են բոլոր ժամանակներին՝ իր վերապրած ցեղասպանությունից մինչև մեր օրեր։ Բայց ինքը՝ Կոմիտասը, միայն վճիտի, պարզի, ստեղծման ու վերականգնման մասին էր։ Բնության բոլոր գույները ճանաչող Սարյանն ասում էր՝ «Կոմիտասը բնության հրաշքներից էր»։ PAN-ը պատմում է, թե ինչպես Կոմիտասը տեսավ դարի մեծագույն ոճիրը, բայց մնաց հավատարիմ իր ներքին բնությանն ու արարման իր առաքելությանը՝
📖 lav.pan.am/vardapet


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Լսողությունը կորցնելու փաստը մշտապես Բեթհովենի կերպարի և նրա շուրջ ստեղծված լեգենդի առանցքային մաս է կազմել. բայց, ի վերջո՝ ինչպե՞ս մեծ կոմպոզիտորը կարողացավ ստեղծագործել ու հաղթահարել անհնարինը՝ https://tinyurl.com/5n6u6w4z

▪️ Դասական երաժշտության մեկ այլ մեծ անուն՝ Վիվալդին, շուտով կհայտնվի մեծ էկրաններին. օսկարակիր ռեժիսորն իտալացի կոմպոզիտորի կյանքն ու ժառանգությունը կվերածի ֆիլմի՝ https://tinyurl.com/3brfp6sm

🇦🇲 Էդիտ Պիաֆի երգերը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ. մայիսի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացվի Piaf Symphonique նախագիծը՝ https://tinyurl.com/ycnc4d5c

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Եթե ոգեշնչման կարիք ունեք, իսկ մոտիվացնող պատմությունները պակասել են ձեր կյանքում, ապա կարդացեք, թե ինչպես մի բեռնատար նավ դարձավ երաժշտական ելույթների լեգենդար վայր՝ https://tinyurl.com/46d28s34

▪️ Հին հույն բանաստեղծուհի Սապփոյից մինչև Թեյլոր Սվիֆթ. «Խոշտանգված» բանաստեղծների և սեքսիզմի 2600-ամյա պատմությունը՝ https://tinyurl.com/2jn9fwce

🇦🇲 Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ մայիսի 8-ին կարող եք վայելել Ազնավուրի երգերի ջազ կատարումները՝ https://tinyurl.com/4weju9mm

🏛️ Դասական արվեստից…

▪️ Պատրաստեք յոգայի գորգերը և ուղևորվեք Փարիզ. Լուվրում Օլիմպիական խաղերին ընդառաջ յոգայի դասընթացներ են անցկացվելու՝ https://tinyurl.com/43c5fu85

▪️ Էնդի Ուորհոլը բացառիկ ու կաղապարներից դուրս է անգամ մահից հետո. ուղիղ եթերում 24/7 ռեժիմով կարող եք նայել նրա գերեզմանի ուղիղ հեռարձակումը՝ https://tinyurl.com/yrs9dszk

🇦🇲 Եվ կարդացեք, թե ինչպիսին է ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին. քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 9-ը՝ https://tinyurl.com/yckasd3e

📷 Լուսանկարչությունից…

▪️ Սարդերը հասել են Կարմիր մոլորա՞կ. արբանյակային լուսանկարը պատկերում է «սև սարդերի» բանակը՝ Մարսի վրա՝ https://tinyurl.com/4dyzhhh5

▪️ Ոգեշնչում գտնել ամենաանսպասելի վայրերում. ուսումնասիրեք այս եզակի լուսանկարչական նախագծերը՝ գուցե գտնեք նաև ձեր ոգեշնչումը՝ https://tinyurl.com/6n9srz7p

🇦🇲 Երևանում մայիսի 2-ին կբացվի «Առանց խոչընդոտների քաղաքը» լուսանկարչական ցուցահանդեսը. ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող մարդիկ մեր քաղաքներում՝ https://tinyurl.com/2e4aeate

🎬 Կինոյից…

▪️ Կաննի կինոփառատոնի շրջանակում կկայանա Ժան Լյուկ Գոդարի վերջին ֆիլմի պրեմիերան. ռեժիսորը ֆիլմի վրա աշխատանքներն ավարտել էր մահից մեկ օր առաջ՝ https://tinyurl.com/mry6cnce

▪️ Ինչո՞ւ Չերչիլը «արհամարհեց» իր դիմանկարներից մեկն ու ինչպե՞ս այն ոչնչացվեց ընդամենը 1 տարվա ընթացքում. այս դիմանկարը գուցե ծանոթ լինի The Crown սերիալից՝ https://tinyurl.com/5996u6ye

🇦🇲 Եվ մայիսի 7-ին Երևանում կցուցադրվի համաշխարհային կինոն հեղափոխած ֆրանսիական «նոր ալիքի» վարպետ Էրիկ Ռոմերի դեբյուտային ֆիլմը՝ https://tinyurl.com/56cjuctw


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N102)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan