#մշակութաPAN
May 8

🖼️ #մշակութաPAN (104)

🏅 Երբ Լուվրում Օլիմպիական խաղերին ընդառաջ յոգայի դասեր են կազմակերպում, որոշ մարդկանց մոտ, գուցե, հարց է առաջանում` ի՞նչ կապ ունի թանգարանը սպորտի հետ։ Բայց կար ժամանակ, երբ Օլիմպիական խաղերը միայն սպորտի մասին չէին ու արվեստի շունչ ունեին։ Մեդալ ստանալու համար մեդալ ստեղծելը, կամ բրոնզե քանդակի համար ոսկի ստանալը հետաքրքիր էքսպերիմենտ է։ Լրիվ այլ պատմություն է, երբ արվեստի ուղղություններից մեկում մեդալ է ստանում սպորտում արդեն իսկ Օլիմպիական մեդալ նվաճած մարզիկ֊արվեստագետը։ PAN-ը պատմում է այդ երանելի ժամանակների և Օլիմպիական չեմպիոն-արվեստագետների մասին՝
📖 lav.pan.am/olympics


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

📷 Լուսանկարչությունից…

▪️ Ժամանակը կանգ է առնում կամ էլ առնվազն դանդաղում է լավ լուսանկարի նայելիս. Գիտնականներն են ապացուցել՝ https://tinyurl.com/mpc9p53d

▪️ Դե իսկ «տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում» պնդումը գիտնականների հաստատման կարիք չունի. Փոլ ՄաքՔարթնիի լուսանկարները ցուցադրվում են Նյու Յորքում՝ https://tinyurl.com/ty7rkpth

🇦🇲 Երևանում էլ կարող եք ինքներդ փորձել ձեր ուժերն ու մասնակցել «Լույսը լուսանկարչի աչքերով» ֆոտոմրցույթին՝ https://tinyurl.com/36pzfc4y

📚 Գրականությունից…

▪️ Պատկերացրեք, որ գրքեր են գրվում անգամ փողոցների կամ պողոտաների մասին, հատկապես, եթե դա Նյու Յորքի Fifth Avenue-ն է՝ https://tinyurl.com/yedw8pkw

▪️ Ծիր Կաթինը հայտնվել է անգամ հնագույն եգիպտական տեքստերում. Դրա ապացույցը միայն վերջերս է հայտնաբերվել՝ https://tinyurl.com/yvz3wb57

🇦🇲 Մայիսի 11-ին գրող և հրապարակախոս Վահան Իշխանյանը կդառնար 60 տարեկան. Հոբելյանական օրը կնշվի գրական քննարկումներով և վերջերս հրատարակված «Դառը ծով» գրքին անդրադարձով՝ https://tinyurl.com/4aa7bdw7

🎬 Կինոյից…

▪️ «Հոլիվուդյան հիստերիա». Ինչպիսի՞ն էին 60-ականների ֆիլմերը, որոնցում «խելագար» ժամանակների պատկերումն էր՝ https://tinyurl.com/mr46tcdz

▪️ Ինչպես Կարավաջոն դարձավ վերջին շրջանում Netflix-ի ամենահաջողված նախագծերից մեկի «աստղը». Spoiler alert՝ այստեղ հայի մատ է խառը՝ https://tinyurl.com/bdcp3vnu

🇦🇲 Մայիսի 21-ին Երևանում բաց մի թողեք Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրությունը՝ https://tinyurl.com/yc2ta6e5

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Մի կիթառի պատմություն. Ձեղնահարկում տասնամյակներ փակված մնալուց հետո Ջոն Լենոնի կիթառն արժանանում է սպասված «փառքին»՝ https://tinyurl.com/2p8h6cx2

▪️ Մադոննայի անվճար համերգին Բրազիլիայում 1.5 միլիոնից ավելի մարդ է մասնակցել. Սա ռեկորդ է մի քանի պատճառով՝ https://tinyurl.com/ndxxy6b9

🇦🇲 The Drive DreaMers ռոք խումբը հրավիրում է իր համերգին/ Ծրագրում՝ հեղինակային երգեր և աշխարհահռչակ խմբերի cover-ներ՝ https://tinyurl.com/3fna28nk

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Վիզուալ արտիստը Բեթհովենի դիմակի միջոցով ստացել է կոմպոզիտորի երբևէ ամենաիրական պատկերումը՝ https://tinyurl.com/2jne7eus

▪️ Իսկ Բեթհովենի «Ձոն ուրախության» ստեղծագործությունը կատարում է ճապոնական 10,000-հոգանոց երգչախումբը՝ https://tinyurl.com/4ymfbph8

🇦🇲 «Հրաշալի մայիս ամսին․․․». Մայիսի 13-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում վոկալ֊կամերային երաժշտության համերգ է լինելու՝ https://tinyurl.com/yjtnrcnh


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N103)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan