#մշակութաPAN
May 15

🖼️ #մշակութաPAN (105)

📷 Անգամ Չերչիլն էր ընդունել, որ Յուսուֆ Քարշը նույնիսկ գազազած առյուծին կարող է հանդարտեցնել՝ լուսանկարելու համար։ PAN-ը պատմում է կանադահայ լուսանկարչի ֆենոմենի, նրա լուսանկարչական օբյեկտիվում հայտնված Հեմինգուեյի, դեռ թագուհի չդարձած Եղիսաբեթի, Հռոմի պապի, Ֆիդել Կաստրոյի և Քարշի հրահանգներին առանց հակաճառելու հետևած այլ անունների մասին՝
📖 lav.pan.am/karsh


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Դասական երաժշտության «բուժիչ» հատկությունների մասին շատ ենք խոսել, հիմա ժամանակն է հասկանալ, թե ինչպես են դասական գործերն ազդում մարդու հոգեկան առողջության վրա՝ https://tinyurl.com/bdey8s8y

▪️ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան 200 տարեկան է. Ի՞նչ տվեց այս ստեղծագործությունը կոմպոզիտորին և աշխարհին՝ https://tinyurl.com/4yc8xsr6

🇦🇲 Համաշխարհային սաունդթրեքերի սիմֆոնիկ կատարումներ. Մայիսի 19-ին Imperial Orchestra-ն կրկին Հայաստանում կլինի, այս անգամ՝ Cinema Medley 2 ծրագրով՝ https://tinyurl.com/5n82c5bx

📚 Գրականությունից…

▪️ Երբ արտիստը ոգեշնչում է արտիստին. Ֆրենսիս Բեկոնի մասին պատմող գրքում ներկայացված է, թե ինչպես է Վան Գոգը ոգեշնչել նկարչին և մշտապես եղել նրա հիացմունքի աղբյուրը՝ https://tinyurl.com/du39mrby

▪️ Ի՞նչ է հայտնի Շեքսպիրի անհետացած պիեսների մասին. Ժամանակի ու տարածության մեջ կորած գրական գործերի կիսատ մնացած պատմություն՝ https://tinyurl.com/7w9d7f66

🇦🇲 Մայիսի 17-ին «Զանգակ» գրատանը տեղի կունենա իսպանացի գրող Միգել Դելիբեսի գրքերի շնորհանդեսը. միջոցառմանը ներկա կլինի գրողի դուստրը՝ Անխելես Դելիբեսը՝ https://tinyurl.com/42a47r5c

🏛️ Դասական արվեստից…

▪️ Էդուարդ Մանեի ստեղծագործական վերջին շրջանի խիստ հազվադեպ ցուցադրվող վերջին ստեղծագործություններից մեկը կներկայացվի Նյու Յորքում՝ https://tinyurl.com/4u4jpx7u

▪️ Met Gala 2024-ի՝ արվեստով ոգեշնչված լավագույն լուքերը՝ մեկ անդրադարձում՝ https://tinyurl.com/5y8p4zmv

🇦🇲 Եվ չմոռանաք, որ մայիսի 18-ին «Թանգարանների գիշերն» է. ընտրության հնարավորությունը մեծ է՝ Պատմության թանգարանից մինչև Կոմիտասի թանգարան-ինստիտուտ՝ https://tinyurl.com/mseyfur8

🎬 Կինոյից…

▪️ Ինչպես Պիկասոյի կտավը հայտնվեց «Տիտանիկ» ֆիլմում և անգամ հասցրեց կոնֆլիկտի պատճառ դառնալ՝ https://tinyurl.com/mjb7835t

▪️ Նոր վավերագրական ֆիլմը պատմում է Ռոբերտ Ռաուշենբերգի և 1964-ի Վենետիկի բիենալեի շատ քննարկված, հաճախ քննադատված պատմությունը՝ https://tinyurl.com/4hmvvnrh

🇦🇲 Ֆրանկոֆոն ֆիլմերի սիրահարները մայիսի 21-ին կարող են մասնակցել Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրությանը՝ https://tinyurl.com/yc2ta6e5

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Երաժիշտների ոգեշնչման աղբյուրը երբեմն նկարիչները կամ նրանց կտավներն են լինում. դրանցից տասը՝ ձեր ուսումնասիրության համար՝ https://tinyurl.com/2kptrhdc

▪️ Կան նաև ժամանակակից երգիչ-երգահաններ, որ սիրում են արվեստի մասին փոխաբերություններ ներառել իրենց երգերում. վառ օրինակ՝ Թեյլոր Սվիֆթը՝ https://tinyurl.com/2p8bpt3r

🇦🇲 Մայիսի 16-ին Ճարտարապետների միության դահլիճում կկայանա Yerevan Calling Quartet-ի համերգը՝ https://tinyurl.com/36nw2k54


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N104)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan