#մշակութաPAN
May 22

🖼️ #մշակութաPAN (106)

🤔 Սա ծխամորճ չէ և առհասարակ առարկայի պատկերումը հենց այդ առարկան չէ։ Ռենե Մագրիտի կտավներն ինտելեկտուալ լարվածություն են պահանջում։ Նրա գործերը պարապ մտորումների ու տեսողական հաճույքի մասին չեն։ Մագրիտի նպատակը դիտողի ուղեղը մարզելն է։ Պարզ առարկաների ամենաանսպասելի միաձուլումը շատ ավելի բարդ գլուխկոտրուկներ է ստեղծում, քան սյուռեալիզմի ցանկացած պատկերում։ Ինչո՞ւ Ռենե Մագրիտն այդպես էլ լեզու չգտավ սյուռեալիստների հետ և ի՞նչ են պատմում աշխարհի մասին նրա ստեղծած կանաչ խնձորը, սպիտակ սավանը, սև գլխարկն ու հայելիները՝
📖 lav.pan.am/magritte


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Netflix-ի «Բրիդջերթոնը» վերադարձել է նոր եթերաշրջանով ու, ինչպես միշտ, երկրպագուներին հատկապես գրավել է երկու բան՝ զգեստները և երաժշտությունը. թե ինչպես են մեր օրերի հիթերը վերածվում դասական երաժշտության ու հնչում 1800-ականների Լոնդոնում՝ https://tinyurl.com/59xx2me2

▪️ Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները՝ մեկ դասական ալբոմի շրջանակում. Վերլուծելով կատարողական արվեստի բոլոր դետալներն ու Բեթհովենի երաժշտության առանձնահատկությունները՝ այս ոչ այնքան հայտնի նվագախումբը սիմֆոնիաներն ունկնդրելու նոր ձևաչափ է առաջարկում՝ https://tinyurl.com/m67h79ay

🇦🇲 Մայիսի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ https://tinyurl.com/26v8p3cx

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ «Իմ ընտանիքն ու այլ ռոք աստղեր». ո՞վ կմտածեր, որ մի օր Ֆրեդի Մերկուրիի, Դեյվիդ Բոուիի և հռչակավոր այլ երաժիշտների մասին գիրք կգրի Rockfield Studios-ում որպես խոհարար աշխատող կնոջ փոքրիկ դուստրը։ Նա ֆիքսել է այդ տարիներին իր շուրջ կատարվող դեպքերը և տասնամյակներ անց դրանք վերածել գրքի՝ https://tinyurl.com/2vmw8pec

▪️ Բիլլի Այլիշի նոր ալբոմը խոստանում է «էկոլոգիապես մաքուր» լինել. դրանք կներկայացվեն վերամշակված կամ էկո-վինիլների տեսքով, փաթեթավորումը ևս կպատրաստվի վերամշակված նյութերից՝ https://tinyurl.com/3tzt5k22

🇦🇲 Ջազի սիրահարների համար լավ նորություն կա. Տիգրան Ձիթողցյանի ստուդիոյում մայիսի 26-ին հանդես կգա «Օսմոսե Տրիոն»՝ Վահագն Հայրապետյան (դաշնամուր), Արտյոմ Մանուկյան (թավջութակ) և Արման Ջալալյան (հարվածայիններ)՝ https://tinyurl.com/3zuhkp36

🎬 Կինոյից…

▪️ Ֆրանսիայի հարավում կինոյի ամենամյա տոնն է. Կաննի 77-րդ կինոփառատոնն անցկացվում է մայիսի 14-ից 25-ը։ Կինոաշխարհը գրավելու ներուժով միջազգային կինոյի լավագույն պրեմիերաներն ու հանդիպումները մեկ վայրում են՝ https://tinyurl.com/5dxa97fw

▪️ Նոր ֆիլմերի կողքին ցուցադրվելու են նաև դասականները. Կաննի կինոփառատոնի շրջանակում կցուցադրվի 1970-ականներին Հնդկաստանում կես միլիոն ֆերմերի միջոցով ստեղծված բեկումնային ֆիլմը։ Դրա համար յուրաքանչյուր ֆերմեր 2 ռուփի էր ներդրել և այն դարձրել հանրության կողմից ֆինանսավորված հնդկական առաջին ֆիլմը՝ https://tinyurl.com/fddbhaku

🇦🇲 Տարվա գլխավոր կինոիրադարձության ավարտից անմիջապես հետո Երևան է ժամանելու կինոքննադատ Զինաիդա Պրոնչենկոն. Նա կներկայացնի և կվերլուծի կինոփառատոնի բոլոր մանրամասները՝ https://tinyurl.com/3thxns7p

📚 Գրականությունից…

▪️ Ինչպիսի՞ն էր Վերածննդի դարաշրջանի «կանացի» դեմքը. բավականին երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի այս կանայք իտալական վերածննդի պատմության լուսանցքից աստիճանաբար վերածվեն գլխավոր հերոսների՝ https://tinyurl.com/4d2dj777

▪️ Եթե ​​այսօր կին արվեստագետների կյանքի և աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը կայուն աճ է գրանցում, ապա այն կանայք, որոնք վաստակել են իրենց անունը որպես արտ-դիլերներ, դեռ բավարար ուսումնասիրված չեն. առաջին փորձերն արվում են գրական հրատարակությունների տեսքով՝ https://tinyurl.com/tpmv7zjw

🇦🇲 Մայիսի 22-ին Շառլ Ազնավուրի մեծ հոբելյանին նվիրված բացառիկ հրատարակություն և համերգ է սպասվում. դարի երգչի 100-ամյակին նրա պոեզիան ու արձակը կներկայացվեն երկերի բացառիկ երկհատորյակով՝ https://tinyurl.com/3483rvfm

🏛️ Դասական արվեստից…

▪️ Ֆրիդա Կալոն սյուրռեալի՞ստ նկարիչ էր. ամեն դեպքում՝ ինքն այդ կարծիքին չէր։ Ավելին, «տանել չէր կարողանում» ֆրանսիացի սյուրռեալիստներին, նրանց անվանում էր չակերտավոր ինտելեկտուալ ու պնդում, որ ավելի լավ է շուկայում ինչ-որ բան վաճառի, քան այդ ժամանակն անցկացնի Փարիզի այդ «ինտելեկտուալների» հետ՝ https://tinyurl.com/mrkybpe6

▪️ Ծուխ, կրակ և վառ մայրամուտ. Նոր ցուցադրությունը ներկայացնում է, թե ինչպես է բնանկարիչ Ուիլյամ Թըրները ֆիքսել արդյունաբերական հեղափոխության վաղ ազդեցությունը՝ կլիմայի և շրջակա միջավայրի վրա՝ https://tinyurl.com/36b8pfmn

🇦🇲 Հունիսի 1-ին էլ այցելեք ՀԲԸՄ Հայաստան և ոգեշնչվեք տեքստիլի, թվային արտադրության և տեխնոլոգիաների խաչմերուկում ստեղծված ցուցադրությամբ՝ https://tinyurl.com/4xtzmw3w


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N105)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan