#մշակութաPAN
May 29

🖼️ #մշակութաPAN (107)

💯 Լուսանկարիչ, դերասան և պոետ Ազնավուրը նույնքան բազմազան է, նույնքան տպավորիչ, անկեղծ ու իրական, որքան նրա La bohème-ն ու երգերի ամբողջ գունապնակը։ PAN-ը պատմում է «Արարատ» ֆիլմում Ազնավուրի դերակատարման, Էդիթ Պիաֆի նվիրած տեսախցիկի, «կյանքից կառչած» պոեմների և մեծ արտիստին կրկին բացահայտող այլ դրվագների մասին՝
📖 lav.pan.am/aznavour


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Անգլիացի այգեգործը սեփական ձեռքերով ոչ միայն հող, այլև տեխնոլոգիա է մշակում. Նա որոշել է, որ բույսերն արտիստական շատ մեծ ներուժ ունեն, և բույսերից երաժշտություն է ստեղծել՝ https://tinyurl.com/5n6xvcup

▪️ Իսկ անգլիացի նկարիչներին ոգեշնչել է Թեյլոր Սվիֆթը. Լիվերպուլի տարբեր հատվածներում տեղադրված արվեստի 11 ինստալացիան ներկայացնում է երգչուհու 11 երաժշտական ալբոմը՝ https://tinyurl.com/bdhe8bj5

🇦🇲 Եվ կրկին՝ Ազնավուր. Հունիսի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգը՝ նվիրված մեծն շանսոնյեին, մենակատար՝ Ղասսան Յամմին՝ https://tinyurl.com/5ubjhzkj

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Հարսանիքից մինչև հոգեհանգիստ, սպորտային գլխավոր իրադարձություններից մինչև Չարլզ III թագադրում. Բրիտանացիների 70 տոկոսից ավելին կյանքի կարևոր իրադարձություններին նախընտրում է դասական երաժշտությունը՝ https://tinyurl.com/y94jr2fm

▪️ Հիլմա աֆ Կլինտը նկարիչ և միստիկ էր. մի կին, ում համար երկրային երևույթներն ու գոյություն ունեցող գեղարվեստական արտահայտչամիջոցներն ակնհայտորեն բավարար չէին: Շվեդ նկարչուհու կերպարը դարձել է նոր ու ժամանակակից օպերայի հիմք՝ https://tinyurl.com/asyzjwsp

🇦🇲 Հունիսի 4-ին բաց մի թողեք Դանիլա Կոզլովսկու երաժշտական ներկայացումը. Frank-ը ոչ միայն և ոչ այնքան Ֆրենկ Սինատրայի մասին է, այլ` թարգմանաբար «անկեղծ» լինելու և հանդիսատեսի հետ երաժշտական երկխոսություն ունենալու` https://tinyurl.com/3u2mnzkk

🎬 Կինոյից…

▪️ Միջազգային մամուլն այս օրերին Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմի և Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստանալու մասին է. Հայ դերասանների մասնակցությամբ ֆիլմն անվանում են «մոխրոտիկի սիրավեպի գաղափարը տապալող, բայց ինչ-որ առեղծվածային ձևով այդ գաղափարին հավատացող» ֆիլմ՝ https://tinyurl.com/2jyu3wb4

▪️ Կինոքննադատները կարծում են, որ կյանքի ամենաքաոտիկ կողմերն արտացոլող «Անորան» Շոն Բեյքերի համար բեկումնային կետ կարող է դառնալ ու հասնել հանդիսատեսի լայն շերտերի՝ https://tinyurl.com/2wj8ne7b

🇦🇲 Հայաստանում մեկնարկում է եվրոպական ֆիլմերի փառատոնը. Մայիսի 29-ից հունիսի 7-ը Կինոյի տանը և Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում կցուցադրվի եվրոպացի ռեժիսորների 23 ֆիլմ` https://tinyurl.com/59k257tr

📚 Գրականությունից…

▪️ Լեհական համալսարանի գիտաշխատողները տարիներ տևած հետազոտությունների արդյունքում հայտնաբերել են գերմանացի Գրիմ եղբայրների անձնական գրադարանին պատկանող 27 գիրք. Ինչպե՞ս են համաշխարհային երկու պատերազմ «վերապրած» գրքերը հայտնվել Լեհաստանում՝ https://tinyurl.com/bded8tft

▪️ Հետազոտողների միջազգային գործակցության արդյունքում ստեղծվել է մի գիրք, որը փաստագրում է, թե ինչպես են համալրվել Գերմանական Ռայխի «թանգարանային արգելոցները», և ինչպես էր ընթանում մշակութային արժեքների որսը՝ https://tinyurl.com/59a6sd2z

🇦🇲 Ամռան սկիզբն ու երեխաների օրը՝ գրքային տոն. Հունիսի 1-ին և 2-ին Երևանում կկայանա մանկական գրքի փառատոնը՝ https://tinyurl.com/3xm92dv7

🏛️ Դասական արվեստից…

▪️ Առաջարկում ենք պարզել, թե ինչպես էր սուրճ խմելը նպաստում Վան Գոգի ստեղծագործական աշխատանքին. Կաթի սափոր, բաժակներ և անոթ պատկերող կտավը նկարչի առօրյայի մասին պատմում է ավելին, քան կարող էինք ենթադրել՝ https://tinyurl.com/4n58uh9a

▪️ Ֆրիդա Կալոյի վերջին կտավը Մեխիկոյից ուղևորվել է Մոսկվա, հետո հասել Վարշավա, ու հենց այնտեղ էլ անհետացել առանց որևէ հետքի. Պահեստից կտավի առեղծվածային անհետացումն այսօր էլ չբացահայտված հանելուկ է՝ https://tinyurl.com/r6n5mdnz

🇦🇲 Ցուցահանդես՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200֊ամյակին. Ներկայացված են ավելի քան 200 արխիվային փաստաթղթերի և լուսանկարների պատճեններ՝ https://tinyurl.com/mr2js6fz


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N106)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan