#մշակութաPAN
June 5

🖼️ #մշակութաPAN (108)

🎨 Արևածաղիկից ու մանուշակից զատ Վան Գոգը նաև ծխող կմախք էր նկարում։ Նրա կյանքը շատ ավելի բազմաշերտ էր, քան «Աստղալից գիշերը», արևածաղիկներն ու կտրված ականջը։ Ինչպե՞ս էին սուրճն ու ծխամորճը փրկում նրան ինքնասպանությունից, ինչո՞ւ որոշեց կարտոֆիլներ նկարել և վերջապես ի՞նչ կապ ունի Պոլ Գոգենը Վան Գոգի արևածաղիկների հետ։ Կարդացեք, թե ինչպիսի՞ն էր Վան Գոգը, որին չենք ճանաչում՝
📖 lav.pan.am/vangogh


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Ֆուտբոլային ամենահայտնի «օրհներգներից» մեկի հիմքում բարոկկո դարաշրջանի գերմանացի մեծ երգահան Հենդելի երաժշտությունն է. Չեմպիոնների լիգայի հայտնի երաժշտության ոգեշնչումը, փաստորեն, դարերի պատմություն ունի՝ https://tinyurl.com/ys5ry52c

▪️ «Դասական երաժշտության վախճանը» մարդկությունը դեռ երկար չի տեսնի. Նյու Յորքում դասական երաժիշտները Death of Classical հեգնական անվանումով այլընտրանքային համերգների շարք են սկսել, իսկ արդյունքը՝ լեփ-լեցուն դահլիճներ՝ https://tinyurl.com/55ref8w6

🇦🇲 Հունիսի 15-ին անվանի դիրիժոր Յուստուս Ֆրանցը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախումբը. ծրագրում՝ Մոցարտ և Բրամս՝ https://tinyurl.com/59x5ny9n

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Բայց, օրինակ, Slim Shady-ի վախճանը կարծես մոտ է. Էմինեմի շիկահեր ալտեր էգոյի ճանապարհն ավարտին է մոտենում, ռեփերը խոստացել է այս ամառ երկար սպասված ալբոմ թողարկել՝ https://tinyurl.com/2uvv4ey7

▪️ Կիսատ թողած ժառանգության մասին. Հոլոքոստի զոհ դարձած երաժիշտն իր տաղանդը փոխանցել է թոռնուհուն, հիմա երիտասարդ երգչուհին նախնիների ժառանգությունն արտացոլում է իր երաժշտության մեջ՝ https://tinyurl.com/3hjycu2h

🇦🇲 Բիթ սերնդի Ջեք Քերուակի պոեզիան՝ միաձուլված ջազի հնչյունների հետ. հունիսի 9-ին այս «դուոն» վայելելու հնարավորություն ունեք՝ https://tinyurl.com/yzmwznr2

📷 Լուսանկարչությունից…

▪️ Այն օրերին, երբ Ամերիկայում թագավորում էր ֆիլմը, իսկ բենզինն արժեր մեկ գալոնը 50 ցենտից էլ պակաս, լուսանկարիչ Ռիք ՄաքՔլոսկին իր կադրերում սև ու սպիտակով ֆիքսում էր Լոս Անջելեսի փողոցային կյանքը՝ https://tinyurl.com/4e24664e

▪️ Վերաիմաստավորելով լուսանկարչության դերը. Sony Awards AI-ի նախորդ տարվա սկանդալից հետո, երբ գլխավոր մրցանակակիրը որպես բողոքի դրսևորում հրաժարվեց մրցանակից, այս տարի Լոնդոնում անցկացվող շոուն փորձում է վերաիմաստավորել բանավեճը՝ https://tinyurl.com/yp35u69d

🇦🇲 Նույն միջավայրում, նույն առարկաների, լույսի առկայության մեջ, ի՞նչ ընտրություն կանի անհատը, եթե ունենա միայն մեկ կադր լուսանկարելու հնարավորություն. Ինտենսիվ լուսանկարմանը հակադրվելով, Արմեն Տեր-Մկրտչյանն առաջարկում է իր միջավայրը, իր լուսանկարչական սարքը և նկարելու միայն մեկ հնարավորություն՝ https://tinyurl.com/mpf3emhj

🏛️ Դասական արվեստից…

▪️ Պարզվում է՝ Կլոդ Մոնեն սեփական կտավները ոչնչացնելու «սովորություն» ուներ. Կան անգամ տվյալներ, որ իմպրեսիոնիստը սեփական ձևով մինչև 500 կտավ է վերացրել՝ https://tinyurl.com/yc8w9k2e

▪️ Երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ «միավորվում են» Սալվադոր Դալիի ծաղկային կտավները. Սյուռեալիստի շարքը կներկայացվի բացառիկ ցուցադրության ընթացքում՝ https://tinyurl.com/2jfcphsw

🇦🇲 Իտալական արվեստի դրվագները՝ Հայաստանում. Ազգային պատկերասրահի արտասահմանյան արվեստի հավաքածուի կարևոր մասը կազմող ստեղծագործությունները՝ նոր ցուցադրության հիմքում՝ https://tinyurl.com/ywp837d6

🎬 Կինոյից…

▪️ Երբ հանդիպում են լեգենդները. Սալվադոր Դալին իր արվեստը հասցրել է նաև մեծ էկրաններին ու գործակցել Հիչքոքի հետ՝ Spellbound ֆիլմի սյուռեալիստական տեսարանի համար՝ https://tinyurl.com/ydpaysbv

▪️ Իտալական վերածննդի տարրեր՝ «Սոպրանոները» ամերիկյան քրեական դրամայում. Սև տրագիկոմեդիայի տարրերով դրամայում ոչ մի դետալ պատահական ընտրված չէ։ Կարդացեք, թե ինչ խորհուրդ ունի վերածննդի ժամանակաշրջանի կտավը՝ https://tinyurl.com/5avjw25k

🇦🇲 «Վիստուլա» լեհական կինոփառատոնը՝ Հայաստանում. 2008 թվականից անցկացվող փառատոնի շրջանակում կներկայացվեն լեհական լավագույն արտադրությունների արտասահմանյան պրեմիերաներ՝ https://tinyurl.com/2x8wp6ed


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N107)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan