#մշակութաPAN
June 12

🖼️ #մշակութաPAN (109)

🎨 Ռաֆայելն իրեն մեծագույն փիլիսոփաների կողքին էր պատկերում, Կարավաջոյի կտավում սեփական կտրած գլուխն էր, իսկ Միքելանջելոյի դեմքը քերթած կաշվի վրա էր հայտնվում։ Նկարիչներն իրենց կտավներում թաքցնում ու անսպասելի լուծումներով պատկերում էին իրենց դեմքերը։ Ի՞նչ է պատմում արտիստի ու նրա արվեստի մասին հենց ի՛ր արտացոլանքը՝ PAN-ի նոր լոնգրիդում՝
📖 lav.pan.am/hiddenportraits


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Իր ստեղծագործական կյանքում դասական երաժշտության գրեթե բոլոր ժանրերին անդրադարձած Շոստակովիչի կյանքն ու երաժշտական ժառանգությունը նոր ֆիլմի ոգեշնչման աղբյուր են դարձել. նկարահանումները կսկսվեն 2025-ին՝ https://tinyurl.com/yfzpm3w8

▪️ Համերգների ժամանակ հեռախոսի ձայնը կարող է խանգարել բոլորին՝ հանդիսատեսից մինչև կատարող, բայց պատկերացրեք մի իրավիճակ, երբ հանդիսատեսի բջջայինները ևս ելույթի մաս են կազմում. հենց այդպես էլ 1000 հեռախոսի համար գրվել է այս սիմֆոնիան՝ https://tinyurl.com/mrzw3vdd

🇦🇲 Ֆանտաստիկ ֆիլմերի սիրահարները հունիսի 22-ին հրավիրված են «Արամ Խաչատրյան» համերգասրահ. Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին կտեղափոխվեք ֆիլմերի աշխարh՝ https://tinyurl.com/mt3ccsuw

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ The Smashing Pumpkins և Weezer. 90-ականների երկու ռոք խումբ միանում է՝ համատեղ համերգային շրջագայության համար, նոստալգիան ու իրենց բնորոշող այլընտրանքային երաժշտական լուծումները երաշխավորված են՝ https://tinyurl.com/4dvr5xcn

▪️ Մեծ Բրիտանիայում տարվա գլխավոր երաժշտական իրադարձություններից մեկը՝ Գլասթոնբերիի փառատոնը, անցկացվում է 1970 թվականից, բայց, պարզվում է՝ այն դադարեցնելու որոշում կար դեռ 1990-ականներին. Ի՞նչը հիմնադիր Մայքլ Իվիսին հետ պահեց այս որոշումից՝ https://tinyurl.com/t7wbabe8

🇦🇲 Ջազի լեգենդներ Լուի Արմսթրոնգի և Ռեյ Չարլզի լավագույն հիթերը հունիսի 24-ին ջազմեն Մարվին Մուոնեկեի կատարմամբ կհնչեն «Արամ Խաչատրյանում»՝ https://tinyurl.com/4d95nuts

🎬 Կինոյից…

▪️ Ջոնի Դեփը՝ սատանա, Ջեփ Բրիջեսը՝ աստված. Կինոռեժիսոր Թերենս Գիլիամի նոր կատակերգությունում Դեփի մարմնավորած սատանան փորձելու է փրկել մարդկությանը՝ https://tinyurl.com/367cszj4

▪️ Սեմ Մենդեսն էլ The Beatles-ի 4 անդամի մասին պատմող 4 կենսագրական ֆիլմ է նկարահանելու. Գլխավոր դերակատարների անունները, կարծես, հաստատվում են՝ https://tinyurl.com/57cyyfsz

🇦🇲 Հունիսի 18-ին կարող եք դիտել 1960-ականների ամենանորարարական ֆիլմերից մեկը՝ Անյես Վարդայի «Կլեոն՝ 5-ից 6-ը»՝ https://tinyurl.com/mr358w8j

📚 Գրականությունից…

▪️ «Մեր մեդիումն ամերիկյան ժողովրդավարությունն է». Նոր գրքում հավաքված են 7 տարվա ընթացքում նկարիչների կողմից ստեղծված 550 գովազդային վահանակի պատկերներ ու պատմություններ՝ https://tinyurl.com/mvyte873

▪️ Զրույց, որ տևեց 24 տարի. Անգլիացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի՝ համադրող Դեյվիդ Սիլվեստրին տված 9 հարցազրույցն ամբողջացել է 1 գրքում՝ https://tinyurl.com/ms2m4dh7

🇦🇲 Հունիսի 17-ին` Պարույր Սևակի անմահության օրը, կկայանան մեծանուն գրողի 100-ամյակին նվիրված հոբելյանական գլխավոր միջոցառումները՝ https://tinyurl.com/467p4yu8

🏛️ Դասական արվեստից…

▪️ Ջուզեպպե Արչիմբոլդոյի խորհրդանշական «Չորս եղանակները» վերականգնման խոշոր աշխատանքներից հետո նոր կյանք են ստացել. 8 ամիս անց կտավները ցուցադրության են վերադառնում Լուվր՝ https://tinyurl.com/8wn6y4ck

▪️ Էռնստ Լյուդվիգ Կիրխների կտավը դարձել է գերմանական թանգարանի և հրեա կոլեկցիոների ժառանգների միջև վեճի պատճառ. Համաձայնություն, ամեն դեպքում, ձեռք է բերվել, կտավը կմնա Բեռլինի թանգարանում՝ https://tinyurl.com/bdb76usf

🇦🇲 Հունիսի 15-ին կկայանա իսպանացի նկարիչ Անդրես Լոզանոյի «Հայաստանի էսքիզներ. փորձառությունների կոլաժ» ցուցահանդեսի բացումը՝ https://tinyurl.com/ypx66fwj


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N108)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan