🖼️ #մշակութաPAN (110)
🕴🏻 «Մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա», ասացին խորհրդային իշխանություններն ու ոչնչացրին «Սասունցի Դավթի» գիպսե արձանը։ Ինչպե՞ս Երվանդ Քոչարը փարիզյան ցուցադրություններից հասավ խորհրդային բանտեր և ինչո՞ւ էր «գեղարվեստի ֆրոնտը» կանգնել պրոպագանդիստների կոկորդին։ Վարպետի 125-ամյակի առթիվ PAN-ը պատմում է Երվանդ Քոչարի երբևէ չբանտարկված երևակայության, ազատ մտքի և թողած ժառանգության մասին՝
📖 lav.pan.am/kochar
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
🎻 Դասական երաժշտությունից…
▪️ «Ամենակարող դասական երաժշտությունը». Պարզվում է՝ Ֆինլանդիայում երիտասարդները դասական երաժշտության մեծ սիրահար չեն, ոստիկաններն էլ որոշել են խնջույքների կենտրոն դարձած լողափերում դասական երաժշտություն միացնել։ Արդյունքում երիտասարդների հոսքն ու աղմուկը զգալիորեն կրճատվել են՝ https://tinyurl.com/27t7mvve
▪️ Բեռլինի ֆիլհարմոնիկի երաժիշտները բեմում կրակում են, սուլում ու անգամ… հաչում. Ու սրանցից ոչ մեկը փոխաբերական իմաստով չի ասվում։ Պարզապես ֆիլհարմոնիկի կատարմամբ «Թոմ և Ջերի» մուլտֆիլմի երաժշտությունն է հնչում՝ https://tinyurl.com/3w4tferp
🇦🇲 Հունիսի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կլավեսինային երաժշտության համերգ է սպասվում՝ https://tinyurl.com/53mfevdv
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ The Velvet Underground ռոք խմբի անդամ, լեգենդար ուելսցի ռոք երաժիշտ Ջոն Քեյլը 82 տարեկան է ու շարունակում է ստեղծագործել. ռոքի հեղափոխական ազդեցության, Ջոն Քեյջի հետ գործակցության ու «ավանգարդիզմի վերածված» հիփ հոփի մասին՝ https://tinyurl.com/exvyjbty
▪️ Վինիլները երկրորդ կյանք են ստացել ու ռեկորդային բիզնեսի են վերածվում, բայց այս վերածնունդը նաև նոր ձևաչափի հանցագործությունների է դրդում. ովքե՞ր և ինչպե՞ս են վինիլներ վաճառում՝ https://tinyurl.com/jbd8cus2
🇦🇲 Սիրելի ու արդեն ծանոթ մեղեդիները նոր մեկնաբանությամբ լսելու հնարավորություն ունենք. հունիսի 30-ին մեկ վայրում «կհանդիպեն» հայ երաժիշտները, ջազն ու The Beatles-ը՝ https://tinyurl.com/yc5m8knw
▪️ Անանուն հաքերը հրապարակել է հազարավոր լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին էր Իրանը 19-րդ դարում՝ Ղաջարական դինաստիայի օրոք. այսօրվա իշխանությունն այս լուսանկարների տարածումից, կարծես, դժգոհ է՝ https://tinyurl.com/2hm5kvmr
▪️ Եվ պատմություն այն մասին, թե ինչպես լուսանկարիչը մասնակցեց արհեստական բանականության ստեղծած լուսանկարների մրցույթին ու հաղթեց. սա, կարծես, «վրեժ» էր՝ լուսանկարների մրցույթում հաղթած AI լուսանկարից՝ https://tinyurl.com/bdfp746v
🇦🇲 «Երևան. Պոզիտիվ նեգատիվներ». Newmag-ի ամառային փառատոնի շրջանակում կայանալիք ցուցահանդեսի հիմքում Երևանն է, որը շատերս նույնիսկ չենք տեսել։ Բոլոր լուսանկարները Վահան Ստեփանյանի անձնական արխիվից են և ուղեկցվելու են հակիրճ պատմություններով՝ https://tinyurl.com/bdzz9ba2
▪️ Արհեստական բանականությունն արվեստի աշխարհը երկընտրանքի առաջ է կանգնեցրել. ինչպե՞ս կարող են արվեստագետներն ու թանգարանները զարգանալ այս նոր իրականության պայմաններում, երբ AI-ի մոնետիզացիան տեխնոլոգիական հսկաների մենաշնորհն է՝ https://tinyurl.com/38efz24a
▪️ Բայց կան նաև արտիստներ, որոնք արհեստական բանականության հետ շատ լավ են լեզու գտնում. վարպետության դաս երիտասարդ արտիստից, թե ինչպես կիրառել AI-ն ու ստեղծել վիզուալ, երաժշտական և էմոցիոնալ մի փորձառություն, որը կարող է հայտնվել ցանկացած մարդու սմարթֆոնում՝ https://tinyurl.com/3f3p9k3d
▪️ Մեկ այլ արտիստ էլ իր թվային քանդակները ձեռք բերած արվեստասերներին առաջարկում է հենց այդ նույն թվային նմուշներից ստանալ ամբողջովին նոր անիմացիաներ՝ https://tinyurl.com/ye25fysm
▪️ Եթե ձեր երազանքի ընթրիքի հյուրերի ցանկում ներառված է Լեոնարդո դա Վինչին, ապա համոզվեք, որ տեղյակ եք նրա սննդակարգի սահմանափակումներին. կան տվյալներ, որ փաստում են՝ Դա Վինչին բուսակեր էր, մինչ դրա նորաձև լինելը՝ https://tinyurl.com/4m9fk7wx
▪️ Վերածննդի դարաշրջանի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ Տիցիանի կտավն աճուրդի է հանվել, բայց մինչ այդ այն անսպասելի պատմությունների մի ամբողջ շարք է ունեցել. օրինակ՝ կտավը գողացել են Նապոլեոնի համար, իսկ 20-րդ դարում այն գտել են ավտոբուսի կանգառում՝ https://tinyurl.com/4z48a2f6
🇦🇲 Հուլիսի 1-ին Իգիթյանի անվան կենտրոնում կբացվի նկարիչ, քանդակագործ Գագիկ Սարկիսյանի անհատական ցուցահանդեսը` https://tinyurl.com/4tzc4j2u
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N109)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan