🖼️ #մշակութաPAN (111)
✨ Կադրում ձախից՝ երիտասարդ ու խոստումնալից Մարտին Սկորսեզեն է, աջից՝ Ռոբի Ռոբերթսոնը։ Լուսանկարն արված է 1978-ին՝ Ֆրանսիայում, Կաննի 31-րդ միջազգային կինոփառատոնին ընդառաջ։ Բայց այսօր ոչ թե Սկորսեզեի, այլ հե՛նց կինոփառատոների ու մրցանակների մասին ենք խոսելու։ Սկսելու ենք ոսկե արմավենուց, հասնելու ոսկե «կենդանիներին» ու ավարտելու մեր հարազատ ոսկե ծիրանով։ Իսկ որպես բոնուս՝ պատմելու ենք այս տարվա գլխավոր նորության՝ «հայաֆիկացված» կարմիր գորգի մասին՝
📖 lav.pan.am/filmfestivals
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
🎻 Դասական երաժշտությունից…
▪️ Ջոն Ուիլյամսի և Սթիվեն Սփիլբերգի լեգենդար «կինոդուետի» արդյունքում ստեղծվել են բոլոր ժամանակների ամենաազդեցիկ ֆիլմերից ու սաունդթրեքերից մի քանիսը. նրանց առաջին գործակցությունից անցել է ուղիղ 50 տարի, բայց միայն հիմա հնարավորություն կա լսելու սաունդթրեքի բնօրինակը՝ https://tinyurl.com/5n77dt5j
▪️ Ինչպե՞ս արվեստը զենք դարձնել ու ի՞նչ արդյունք ակնկալել. Եթե երբևէ չեք լսել «բողոքի սիմֆոնիա», ապա հիմա ճիշտ ժամանակն է, ռուս երաժիշտների մեկնաբանությունը՝ https://tinyurl.com/mpz3wme5
🇦🇲 Հուլիսի 4-ին էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա թավջութակահար Կամիլ Թոմայի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ՝ https://tinyurl.com/mr25ccep
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Glastonbury երաժշտական փառատոնի շնորհիվ 1000 բնակիչ ունեցող փոքրիկ գյուղն ամեն տարի մոտ 200,000 այցելու է հյուրընկալում. տարին 1 անգամ երաժշտական աշխարհի կենտրոն դարձող գյուղում տարվա մնացած օրերը սովորականից շատ չեն տարբերվում՝ https://tinyurl.com/3cm25yw3
▪️ Purple Rain-ը 40 տարեկան է, ինչի առթիվ Prince-ի հայրենի քաղաքում երաժշտական փառատոն է անցկացվելու, իսկ այցելուներին դիմավորելու են մանուշակագույն գորգով՝ https://tinyurl.com/45nfn9z3
🇦🇲 Գիշերային Երևանը, Էյնաուդիի մեղեդիներն ու գինին. Լյուդովիկո Էյնաուդիի լավագույն ստեղածագործությունները հունիսի 27-ին կարող եք լսել «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում՝ https://tinyurl.com/2n82bzbj
▪️ Նոր գիրքը փորձում է քանդել այն «առասպելը», թե Վան Գոգը բնության նկարիչ էր, փոխարենը, հեղինակը պնդում է, որ նկարիչը խորապես կենտրոնացած էր արդյունաբերական աշխարհն ու աղտոտվածությունը պատկերելու վրա՝ https://tinyurl.com/2pyb4e76
▪️ Տարեց կանայք ևս գրքի գլխավոր հերոս կարող են լինել. բեսթսելլերների հեղինակ, 63-ամյա Ռութ Հոգանն իր գրքերում լսելի է դարձնում առավել տարեց կանանց ձայնն ու պնդում, որ որոշակի տարիքի հասնելուց հետո նրանց չպետք է դատապարտել «անտեսված լինելու»՝ https://tinyurl.com/5n99dczn
🇦🇲 Հունիսի 29-ին Հայաստանի պատմության թանգարանում կկայանա հայ էթնոպարագիտության հիմնադիր, պատմաբան, շարժումների գրառման համակարգի հեղինակ Սրբուհի Լիսիցյանին նվիրված հանդիպում-քննարկում՝ https://tinyurl.com/nhex3dme
▪️ «Ֆրիդա Կալո. Ընդմիշտ քոնը»՝ Նյու Յորքում հազվագյուտ լուսանկարների ցուցահանդես է բացվել. 50 լուսանկար, որտեղ նկարչուհու էությունը պատկերել են դարի լավագույն լուսանկարիչներն ու Ֆրիդայի ընկերները՝ https://tinyurl.com/ytus9jsr
▪️ Ֆուտբոլի անտեսանելի կողմը. Գերմանիայում ընթանում է Եվրո-2024-ը, իսկ այդ ընթացքում լուսանկարիչը պատմում է դատարկ մարզադաշտեր լուսանկարելու իր «սյուրռեալիստական» փորձի մասին՝ https://tinyurl.com/yc8chjk4
🇦🇲 Հունիսի 27-ին Սոֆիա Դանիել Սլոնիմը Երևանում կներկայացնի իր ֆոտոցուցահանդեսը՝ https://tinyurl.com/3ax9hu6p
▪️ Իմպրեսիոնիստներ Բերտա Մորիզոյի և Էդուարդ Մանեի ստեղծագործական ու լարված կապը. բարդ հարաբերություններ, ծաղիկներ ու նամակներ, տասնյակից ավելի դիմանկարներ՝ https://tinyurl.com/5cypz2sp
▪️ Ռուբենսի գլուխգործոցի վերականգնումը բացահայտել է կտավում թաքնված փոփոխությունները. կտավի կոմպոզիցիան զգալիորեն փոփոխվել է 17-րդ դարում՝ https://tinyurl.com/ut2xkkwz
🇦🇲 Գեղանկարիչ Արա Հայթայանի «Տարածական վարկածներ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում հունիսի 28-ին տեղի կունենա «Վերացական պատկեր․ Ժամանակ, տեղ, կիրառություն» խորագրով հանդիպումը՝ https://tinyurl.com/49s8pbhx
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N110)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan